ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2014

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2016
ԻրադարձությունՉեմպիոնների Լիգա 2015-2016
Լրացուցիչ ժամանակից հետո
Ամսաթիվ28 մայիս 2016
ՄարզադաշտԷստադիո դա Լուժ, Լիսաբոն
Հանդիպման խաղացողԱնխել դի Մարիա (Ռեալ Մադրիդ)[1]
ԳոլերԴիեգո Գոդին, Սերխիո Ռամոս, Գարետ Բեյլ, Մարսելո և Կրիշտիանու Ռոնալդու
ՄրցավարԲյորն Կուպերս (Նիդերլանդներ)
Հանդիսական60,976[2]
ԵղանակՓոփոխական ամպամած

2014 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 22-րդ խաղարկությունն է, իսկ ընդհանուր 59-րդ խաղարկությունն է։ Որում հաղթեց «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը՝ ավելացրած ժամանակում 4-1 հաշվով «Ատլետիկո Մադրիդին»։ Խաղը կայացել է Էստադիո դա Լուժ մարզադաշտում, Լիսաբոն, Պորտուգալիա։

Հանդիպումը տեղի ունեցավ շաբաթ օրը` 2014 թվականի մայիսի 24-ին։ Այն հինգերորդ եզրափակիչն էր, որում հանդիպեցին միևնույն ասոցացիայի երկու ակումբներ և առաջինը` որում հանդիպեցին միևնույն քաղաքի ակումբներ։ Ռեալ Մադրիդը հաղթեց 4-1 հաշվով կրացուցիչ ժամանակում Գարետ Բեյլի, Մարսելոյի և Կրիշտիանու Ռոնալդուի խփած գոլերի շնորհիվ, մինչ այդ Սերխիո Ռամոսը հիմնական ժամանակի 93-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը։ Ատլետիկոյից միակ գոլի հեղինակ դարձավ Դիեգո Գոդինը։ Հաղթելով ռեալը ռեկորդային 10-րդ անգամ դարձավ առաջնության հաղթող, նախորդ հաղթանակից 12 տարի անց։

Հաղթող Ռեալ Մադրիդը իրավունք ստացավ խաղալ ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգա 2013–14- հաղթող Սևիլյայի դեմ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ 2014-ում։ Նրանք նաև որակավորվեցին 2014 թվականի ՖԻՖԱ ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ ներկայացրեցին ՈՒԵՖԱ-ն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rodríguez, Alfredo (2014 թ․ մայիսի 25). «Madrid's Casillas pays tribute to 'kings of Europe'». UEFA.com (Union of European Football Associations). Վերցված է 2014 թ․ մայիսի 26-ին.
  2. «Full-time report» (PDF). UEFA.com (Union of European Football Associations). 2014 թ․ մայիսի 24. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.