Գարեթ Բեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գարետ Բեյլից)
Gareth Bale RM.jpg
Ֆուտբոլ
Գարեթ Բեյլ
Gareth Bale - Spurs vs Brighton.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Gareth Frank Bale
Ծննդյան թիվ   հուլիսի 16, 1989 (1989-07-16) (25 տարեկան)
Ծննդավայր   Կարդիֆֆ, Flag of Wales.svg Ուելս
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Մադրիդ
Համար 11
Մասնագիտական կարիերա1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005 - 2007
2007 - 2013
2013 - ներկա
Անգլիա Սաուտհեմպտոն
Անգլիա Տոտենհեմ
Իսպանիա Ռեալ Մադրիդ
40 (5)
146 (42)
27 (15)   
Ազգային հավաքական
2007 - ներկա Ուելս Ուելս 41 (11)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը.

Գարեթ Բեյլ (անգլ.՝ Gareth Bale, Հուլիսի 16, 1989, Կարդիֆֆ, Ուելս), ուելսցի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս Իսպանական Լա լիգայի «Ռեալ Մադրիդ» ակումբում։ Նա խաղում է աջ կիսապաշտպանի դիրքում։

Բեյլը պրոֆեսսսիոնալ կարիերան սկսել է «Սաուտհեմպտոն»-ում։ 2007-ին Բեյլը տեղափոխվեց «Տոտենհեմ» 7մլն եվրոյի դիմաց։ Սկզբում նա լավ էր հանդես գալիս և առաջին չորս խաղում դարձավ չորս գոլի հեղինակ, սակայն ծանր վնասվածքի պատճառով դուրս մնաց մինչև մրցաշրջանի վերջը։ 2009-2010 մրցաշրջանից Բեյլը դարձավ Տոտենհենհեմի առանցքային խաղացողներից մեկը: 2010-ի ապրիլին Բեյլը հիանալի խաղ ցուցադրեց և դարձավ Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

2010-2011-ին Բեյլը իր ակումբի հետ առաջին անգամ մասնակցեց Չեմպիոնների Լիգայի խավարկությանը և «Ինտերի» դեմ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Նրա ծառայություններով սկսեցին հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալ Մադրիդը» և «Ինտերը»։

Հավաքականի կազմում Բեյլը իր առաջին խաղին մասնակցել է 16 տարեկանում՝ դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղացել է Ուելսի հավաքականում։

2011-ին Բեյլը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի (2010-11) լավագույն ֆուտբոլիստ։

2012-2013 մրցաշրջանում Գարեթ Բեյլը ճանաչվել է ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ։

Այժմ նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը, տրանսֆերի արժեքը գնահատվում է 99 միլիոն եվրո։

2013 թվականի սեպտեմբերի 1-ին Բեյլը 6 տարվա պայմանագիր կնքեց Մադրիդի «Ռեալ»-ի հետ։ Իսպանական մամուլը և «Ռեալ Մադրիդ» հեռուստաալիքը հրապարակեցին, որ Բեյլի տրանսֆերային գինը կազմել է 77մլն ֆունտ ստեռլինգ(91մլն եվրո), մինչդեռ անգլիական մամուլը հրապարակեց, որ արքայական ակումբը Բեյլի համար վճարել է 80մլն ֆունտ ստեռլինգ(100մլն եվրո), որը ավելին էր Կրիշտիանու Ռոնալդուի համար վճարված ռեկորդային գնից: Նա հենց առաջին մրցաշրջանում դարձավ թիմի մեկնարկային կազմի անփոխարինելի ֆուտբոլիստներից մեկը՝ օգնելով թիմին հաղթել Իսպանիայի գավաթը(Կոպա դել ռեյ) և ՈՒեֆայի գավաթը՝ գոլ խփելով երկու եզրափակիչներում:

Անձնական կյանք[խմբագրել]

Բեյլը ծնվել է ՈՒելսի Քարդիֆ քաղաքում: Հայրը՝ Ֆրենկը աշխատում էր դպրոցում՝ որպես պահակ, իսկ մայրը՝ Դեբին օպերացիոն կառավարիչ էր: Բեյլը հաճախել է Եգլվիս Նեվիդ հիմնական դպրոցը: Նա Քարդիֆ Սիթի ակումբի ֆուտբոլիստ՝ Քրիս Փայքի եղբորորդին էր: Նա դեռ սովորում էր, երբ առաջին անգամ հայտնվեց Սաուտհեմպտոնի ուշադրության կենտրոնում, երբ նա խաղում էր իր առաջին ակումբի՝ Քարդիֆի ֆուտբոլային ակումբի կազմում:

Տոտենհեմ Հոտսփյուռ[խմբագրել]

2007 թվականի մայիսի 25-ին Բեյլը չորսամյա պայմանագիր կնքեց Տոտենհեմի հետ: Սկզբնական աշխատավարձը կազմում էր 5մլն ֆունտ ստեռլինգ, որը հետագայում հասավ ընդհուպ մինչև 10մլն ֆունտ ստեռլինգ:

2007-2008 մրցաշրջան[խմբագրել]

Բեյլի առաջին խաղը ընկերական էր՝ Սեյնթ Պատրիկս Աթլետիկի դեմ(2007թվական, հուլիսի 12) և փոխարինվեց 80-րդ րոպեին վնասվածքի պատճառով: Իսկ նրա պաշտոնական առաջին խաղը Մանչեսթր Յունայթեդի դեմ էր(օգոստոսի 26): Արդեն երկրորդ՝ Ֆուլհեմի դեմ խաղում դարձավ գոլի հեղինակ: Խաղն ավարտվեց 3-3 հաշվով: Դեկտեմբերի 7-ին՝ Բիրմինգեմի դեմ խաղում Բեյլը վնասվածք ստացավ և բաց թողեց մրցաշրջանը:

2008-2009 մրցաշրջան[խմբագրել]

Բեյլը վերակնքեց չորսամյա պայմանագիր 2008թվականին: Մի քանի միջակ ելույթներից հետո, Բեյլը կարողացավ ամբողջ մրցաշրջանի ընթացքում ցույց տալ կայուն և լավ խաղ, ապահովելով տեղը թիմի հիմնական կազմում:

2009-2010 մրցաշրջան[խմբագրել]

2009 թվականի հունիսին Բեկյլը ծնկի վնասվածք ստացավ և բաց թողեց 2 ամիս: Սեպտեմբերի 26-ին նա նշեց իր վերադարձը Բերնլիի հետ խաղում, որտեղ Տոտենհեմը 5-0 հաշվով կոտրեց մրցակցի դիմակայությունը: Երբ Ասու-Էկոտոն վնասվածք ստացավ, Հարի Ռեդկնապը որոշեց շանս տալ Բեյլին խաղալ մեկնարկային կազմում ՖԱ գավաթի շրջանակներում(4-0): Բեյլը առաջին անգամ առաջնության խաղում հայտնվեց մեկնարկային կազմում Ֆուլհեմի դեմ խաղում և հաղթեց 2-0 հաշվով: