Ֆրիդերիկա Բրուն
Ֆրիդերիկա Բրուն | |
---|---|
Ծննդյան անուն | գերմ.՝ Sophie Christiane Frederikke Münter |
Ծնվել է | հունիսի 3, 1765[1][2][3] |
Ծննդավայր | Գրաֆենտոննա, Tonna, Gotha, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] |
Վախճանվել է | մարտի 25, 1835[1][2][3] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Կոպենհագեն, Դանիա[1] |
Մասնագիտություն | գրական սալոնի տեր, գրող և բանաստեղծուհի |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Դանիա |
Ամուսին | Կոնստանտին Բրուն |
Զավակներ | Իդա Բրուն և Ս. Ֆ. Բ. Բրուն |
Friederike Brun Վիքիպահեստում |
Ֆրիդերիկա Սոֆյա Քրիստինա Բրուն (գերմ.՝ Sophie Christiane Friederike Brun, հունիսի 3, 1765[1][2][3], Գրաֆենտոննա, Tonna, Gotha, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] - մարտի 25, 1835[1][2][3], Կոպենհագեն, Դանիա[1]), գերմանացի բանաստեղծուհի։
Բալտազար Մյունտերնի դուստրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրիդերիկա Բրունը ծնվել է 1765 թվականին Գոտա հերցոգությունում։ 1791 թվականին ճամփորդել է Հարավային Եվրոպայում, 1795 թվականին՝ Իտալիայում, երկու ճամփորդությունների մասին գրել է «Prosaische Schriften»-ում (4 հ., Ցյուրիխ, 1799-1801)։ 1801 թվականին ճամփորդել է Շվեյցարիայում և երկար ժամանակ բնակվել Կոպպեում` Նեկկերի և նրա դստեր Մադամ դե Ստալի մոտ, այնուհետև վերադարձել է Հռոմ, այդ ճամփորդության մասին գրել է «Episoden»-ի առաջին երկու հատորներում (հ. 1 և 2, Ցյուրիխ, 1807-1809, հ. 3 և 4, Մյունխեն և Հայդելբերգ, 1816-1818), Հռոմում ապրելը նկարագրել է «Römisches Leben»-ում (2 հ., Լայպցիգ, 1833)։ 1806 թվականին մեկ անգամ ևս ճամփորդել է Իտալիայում, 1809 թվականին եղել է Հռոմի իրադարձությունների ականատեսը, որոնք նախորդել և հաջորդել են Պիյա VII պապի գերեվարմանը, որի մասին տպավորությունները նա նկարագրել է «Նամակներ Հռոմից» եղբորը` զելանդական եպիսկոպոսին. այդ նամակները հրատարակվել են Բյոտիգերի կողմից (Դրեզդեն, 1816, նոր հրատարակչություն 1820)։ Ֆրիդերիկա Բրուն իր վերջին ճամփորդությունը նկարագրել է «էպիզոդների» 3-րդ և 4-րդ հատորներում։ Նրա առաջին «Gedichte»-ը հրատարակվել է Մատտիսսոնի կողմից (Ցյուրիխ, 1795, 4-րդ հրատարակություն, 1806), հետագայում նա նկարագրել է «Neue Gedichte»-ում (Դարմշտադտ, 1812) և «Neueste Gedichte»-ում (Բոնն, 1820)։ Իր պատանեկությունը Ֆրիդերիկա Բրունը նկարագրել է «Wahrhe it aus Morgenträumen und Idas ä sthetische Entwickelung»-ում (Aapay, 1824):
Ֆրիդերիկա Սոֆյա Քրիստինա Բրունը մահացել է 1835 թվականին Կոպենհագեն քաղաքում։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Prosaische Schriften, 4 vols., Zürich, 1799-1801
- Tagebuch einer Reise durch die östliche, südliche und italienische Schweiz, 1800
- Episoden aus Reisen durch das südliche Deutschland etc., 4 vols., 1807-1818
- Other works:
- Sitten- und Landschaftsstudien von Neapel und seinen Umgebungen, 1818
- Briefe aus Rom, letters from Rome addressed to her brother, the bishop of Seeland; edited by Böttiger, Dresden, 1816; new ed., 1820
- Wahrheit aus Morgenträumen und Idas ästhetische Entwickelung, her last work, containing a partial autobiography and an account of her daughter Ida's education, 1824
- Römisches Leben, 2 vols., Leipzig, 1833
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Брун, Фридерика-София-Христина // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդերիկա Բրուն» հոդվածին։ |
|