Ֆրեդերիխ Տիետժեն
| Ֆրեդերիխ Տիետժեն | |
|---|---|
աստղագետ |
|
| ԱԱՀ՝ | Ֆրեդերիխ Տիետժեն |
| Ծննդյան օր՝ | 15.10.1832 |
| Ծննդավայր՝ | Վեստերստեդ, Գերմանիա |
| Վախճանի օր՝ | 21.06.1895 |
| Վախճանի վայր՝ | Բեռլին, Գերմանիա |
| Քաղաքացիություն՝ | |
| Ազգություն | գերմանացի |
| Աշխատանք՝ | Բեռլինի աստղադիտարան |
Ֆրեդերիխ Տիետժեն (գերմ.՝ Friedrich Tietjen, ծնվ. 1832 թ. հոկտեմբերի 15, Վեստերստեդ - մահ. 1895 թ. հունիսի 21, Բեռլին), գերմանացի աստղագետ: 1861 թվականից աշխատել է Բեռլինի աստղադիտարանում: Հայտնի է (86) Սեմելե աստերոիդի հայտնաբերմամբ 1866 թվականին: 1874 թվականից մինչև մահը աշխատել է աստղադիտարանի տնօրեն:
Երկնքի դիտարկումներով հետաքրքրվել է մանկուց, 1853 թվականին ընդունվել է Գյոթինգենի համալսարան, որտեղ ուսումնասիրել է մաթեմատիկա և աստղագիտություն: Ուսման ավարտից հետո տեղափոխվեց Բեռլին, 1863 թվականին ստացավ դոկտորական կոչում: Աստղագիտական ուսումնասիրություններ է կատարել հիմնականում Գերմանիայում, սակայն աշխատել է նաև Բրիտանական Հնդկաստանում 1868 թվականին: 1866 թվականին աստղադիտարանի տնօրենի հետ դիտարկումներ է կատարել Գերմանիայի հյուսիսում միջինեվրոպական աստիճանային սանդղակի չափումների համար, պրուսական թագավորի պատվերով: Երբեք ընտանիք չի ունեցել, մահացել է սրտի հիվանդությունից: