Ֆրանց Յոզեֆ Աուման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանց Յոզեֆ Աուման
Բնօրինակ անունգերմ.՝ Franz Josef Aumann
Ծնվել էմարտի 19, 1728(1728-03-19)
Traismauer, Sankt Pölten District, Ստորին Ավստրիա, Ավստրիա
ԵրկիրԱվստրիա
Մահացել էմարտի 30, 1797(1797-03-30)[1] (69 տարեկան)
Sankt Florian, Linz-Land District, Վերին Ավստրիա, Ավստրիա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր

Ֆրանց Յոզեֆ Աուման (գերմաներեն՝ Franz Joseph Aumann, նաև Auman, Aumon. մարտի 19, 1728(1728-03-19), Traismauer, Sankt Pölten District, Ստորին Ավստրիա, Ավստրիա - մարտի 30, 1797(1797-03-30)[1], Sankt Florian, Linz-Land District, Վերին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի կոմպոզիտոր։ Մինչև ձայնի կտրվելը երգել է Վիեննայի այն նույն երգչախմբում, որտեղ երգում էին Յոհան Միխաել Հայդնը և Յոհան Գեորգ Ալբրեխտսբերգերը[2], կոմպոզիտորներ, որոնց հետ ավելի ուշ շրջանում ձեռագրերի փոխանակում կամ առևտուր է արել[3]։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ զարմանալի չէ, որ նրա հեղինակած երաժշտության մի մասը սխալ կերպով վերագրվել է Հայդնին, իսկ նրա Missa Profana-ն, որը երգիծում է դպրոցի ուսուցչի կակազությունն ու վատ երգեցողությունը, ժամանակին վերագրվում էր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտին[4]։

Աումանը 1757 թվականին քահանա է ձեռնադրվել օգոստինյան միաբանության Սուրբ Ֆլորիան եկեղեցում և ըստ ամենայնի՝ այդտեղ է անցկացրել իր կյանքի մնացած մասը։ Նա հեղինակել է բազմաթիվ պատարագային կարգավորումներ։

Աումանի երաժշտությունը 19-րդ դարում Սենթ Ֆլորիանում մատուցվող երաժշտական երկացանկի մեծ մասն էր կազմում, և Անտոն Բրուքներն օգտվեց այդ պաշարից կոնտրապունկտերն ուսումնասիրելու համար[5]։ Նա իր ուշադրությունը հիմնականում կենտրոնացրեց Աումանի Սուրբծննդյան ռեսպոնսորիաների և ռե մաժոր Ave Maria-ի վրա[6]։ Բրուքները, ում գրավել էր Աումանի գունային հարմոնիան, 1879 թվականին ավելացրեց երեք տրոմբոնների նվագակցումը Ecce quomodo moritur justus և Tenebrae factae sunt -ի իր կարգավորումներին։

Աումանի ստեղծագործությունը ներառում է նաև գործիքային երաժշտություն, ինչպես, օրինակ, ստեղծագործական ամենավաղ շրջանում նրա հեղինակած լարային կվինտետներից մի քանիսը[7]։

Աշխատանքներ, հրատարակություններ և ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնագրություններ
  • Gunar Letzbor, Franz Joseph Aumann – Requiem, St. Florianer Sängerknaben, Ars Antiqua Austria . Pan Classics PC 10234, 2008 (Aumann's Ecce quomodo moritur justus, Tenebrae factae sunt և Te Deum-ի հետ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. New Grove, Volume 2[Հղում աղբյուրներին]
  3. Hawkshaw Paul (2007). 90 "Anton Bruckner's Counterpoint Studies at the Monastery of Saint Florian, 1845–55", 1 Musical Quarterly, p. 94
  4. Abert, Spencer; Eisen, Hermann; Stewart, Cliff (2007). New Haven, Connecticut, W. A. Mozart, Yale University Press, p. 772
  5. Hawkshaw (2007), p. 98
  6. Hawkshaw (2007), p. 107
  7. Eisen Cliff (1998). Madison, Wisconsin, Four Viennese String Quintets, A-R Editions Inc., p. vii