Պատարագ (երաժշտական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Պատարագ

Պատարագ, հայկական մասնագիտացված մոնոդիական երգարվեստի հնագույն ժանրերից է, իր արտասանվող, երգվող հատվածներով մտահղացված է որպես եկեղեցական, ծիսական ստեղծագործություն։ Ժամանակի ընթացքում հարստացվել է նոր երգերով, լրացվել վերախմբավորվել և այդ բանում նշանակալից դեր կատարել Ներսես Շնորհալին։ Խազերով գրված պատարագի մասեր պահպանվել են 11 և 12-րդ դարերից, ամբողջականը 13-րդ դարից։ Խազերի գործածությունից դուրս գալուց հետո, բանավոր փոխանցվելով պատարագը կրել է փոփոխություններ։ Ն. Թաշչյանը և Մ. Եկմալյանը գրառել են (նոր հայկական ձայնագրությամբ) հիմնականում Գևորգ Դ Կոստանդնապոլսցու երգածից, հրատարակվել է 1874 և 1878 թվականներին։

Մշակումները[խմբագրել]

Պատարագի երաժշտությունը երգչախմբի համար բազմաձայն մշակելու փորձեր են արել՝ ուկրաինացի Կրապիվնիցկին (հրատ. 1873 թ . Ակկերման ), իտալացի Բիանկինին (հրատ. 1877 թ. Վենետիկ) Ք. Կարա-Մուրզան 1886 թ., Էմի Աբգար (հրատ. 1896 թ., 1920 թ. Կալկաթա

Իրենց ոճական, գեղարվեստական առանձնահատկությունների շնորհիվ ընդունված են Մ. Եկմալյանի (հրատ. 1896 թ., Լայպցիգ, Վիեննա) և Կոմիտասի (տպագ. 1933 թ. Փարիզ) բազմաձայն պատարագները, որոնցում ընտրությամբ և խմբագրելով օգտագորղված են Ն. Թաշչյանի և Մ. Եկմալյանի գրառած եղանակները և Էջմիածնում պահպանված հատվածները։ Առաջինը հոմոֆոն, երկրորդը պոլիֆոն ոճով գրված վիպաքնարական բնույթի խոշոր երաժշտական երկեր են։

Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված մեսսա-օրատորիա է գրել (մեներգիչների և երգչախմբի համար, սիմֆոնիկ նվագակցությամբ) Ա. Պարթևյանը (1981 թ. Փարիզ)

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png