Ֆրանչեսկա Լեոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանչեսկա Լեոնե
Ծնվել էմարտի 12, 1964(1964-03-12) (60 տարեկան)
ԾննդավայրՀռոմ, Իտալիա[1]
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտություննկարչուհի, դերասանուհի և քանդակագործ
ՀայրՍերջիո Լեոնե
ՄայրԿարլա Ռանալդի
Կայքfrancescaleone.it

Ֆրանչեսկա Լեոնե (իտալ.՝ Francesca Leone, մարտի 12, 1964(1964-03-12), Հռոմ, Իտալիա[1]), իտալացի նկարիչ և քանդակագործ։

Իտալացի կինոռեժիսոր Սերջո Լեոնեի և դերասանուհի և պարուհի Կարլա Ռանալդիի դուստրը։ Կատարել է մի քանի էպիզոդիկ կինոդերեր հոր ֆիլմերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանչեսկան իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է կինոյի և արվեստի աշխարհում՝ շնորհիվ ծնողների մասնագիտության։ Նրա հայրը հայտնի կինոռեժիսոր, սպագետտի վեսթեռն ժանրի հիմնադիր Սերջո Լեոնեն է եղել, մայրը՝ Հռոմի օպերային թատրոնի պրիմաբալերինա Կարլա Ռանալդին։ Ֆրանչեսկան ստացել է գերազանց գեղարվեստական կրթություն։ Հռոմի գեղարվեստի ակադեմիայում բեմանկարչության դասընթացն ավարտելուց հետո աղջիկն իրեն ամբողջությամբ նվիրել է նկարչությանը։ Ասպիրանտուրան ավարտել է պրոֆեսոր Լինո Տարդիայի ղեկավարությամբ Հռոմի գեղարվեստի համալսարանում։

Մանկության և երիտասարդության տարիներին նկարահանվել է հոր մի քանի ֆիլմերում՝ էպիզոդիկ կամ երկրորդական դերերում[2]։

Կիրառական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես նկարչուհի

Միևնույն ժամանակ Ֆրանչեսկա Լեոնեի աշխատանքները ներկայացվել են «Ժամանակակից արվեստը Զևսի տաճարի համար» ցուցահանդեսում Ագրիջենտոյի Տաճարների հովտի հնագիտական պուրակում՝ հիսուն արտասահմանցի նկարիչների աշխատանքների հետ միասին, այդ թվում՝

  • Լոնդոնի Opera պատկերասրահը 2012 թվականի սեպտեմբերին Անգլիայի մայրաքաղաքում Օլիմպիական խաղերի ավարտից հետո կազմակերպեց Լեոնեի անհատական ցուցահանդեսը[5]։
  • 2017 թվականին Ֆրանչեսկա Լեոնեն ևս մեկ ցուցահանդես է անցկացրել Հռոմի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ նա ներկայացրել է «Ջարդինո»[6] համալիր ցուցահանդեսը։
  • 2018 թվականին նա հրավիրվել է Մշակութային ժառանգության և սիցիլիական ինքնության տարածաշրջանային վարչության կողմից մասնակցելու ցուցահանդեսի Պալերմոյում՝ 2018 թվականի մշակութային մայրաքաղաքում, Ժամանակակից արվեստի «Մանիֆեստ» բիենալեի (M12) ժամանակ։ «Վանականները»[7] խորագրով ցուցահանդեսը, որը համակարգել է Դանիլո Էկքերը, շարունակել է նկարչի հայեցակարգային ճանապարհորդությունը ժամանակակից հասարակության վերլուծության միջոցով։ Նկարչի ստեղծագործությունները հիմնականում նվիրված են շրջակա միջավայրի և հիշողության թեմաներին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանչեսկա Լեոնեն ապրում և ստեղծագործում է երկու քաղաքներում՝ Հռոմում և Մայամիում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1018730923 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Francesca Leone Արխիվացված 2017-02-17 Wayback Machine Ficha de la artista en IMDb. Consultado en marzo de 2018.
  3. Provincia de Palermo, Francesca Leone: «notas» contemporáneas a la logia de San Bartolomeo Արխիվացված 2021-05-23 Wayback Machine Provincia.Palermo.it. Consultado en marzo de 2018.
  4. «Francesca Leone, ritratti di pace ma quelle tele sembrano cinema - Recensioni - Arte - Repubblica.it». www.repubblica.it. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  5. Artnet, Francesca Leone 'Beyond the Water' Արխիվացված 2018-03-11 Wayback Machine Artnet.com. Consultado en marzo de 2018.
  6. «Al Macro la mostra di Francesca Leone tra realtà e denuncia». La Repubblica. 2017 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
  7. «A Palermo la mostra d'arte contemporanea di Francesca Leone». Rainews (իտալերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  8. Claudio Strinati, Francesca Leone e il filtro della realtà, catalogo della mostra «Francesca Leone. Riflessi e Riflessioni», Loggiato di San Bartolomeo, Palermo, Roma 2008