Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունՄոսկվա
Կազմված էVadim Sidur museum?
Հիմնադրվել էդեկտեմբերի 15, 1999
ՏնօրենԶուրաբ Ծերեթելի
Կայքmmoma.ru
Քարտեզ
Քարտեզ

Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարան (ռուս.՝ Московский музей современного искусства, MMoMA), գեղարվեստի քաղաքային թանգարան Մոսկվայում։ Բացվել է 1999 թվականի դեկտեմբերի 15-ին։ Ռուսաստանի առաջին հանրային քաղաքային թանգարանն է, որն ամբողջությամբ մասնագիտացված է XX-XXI դարերի արվեստի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բացվել է 1999 թվականի դեկտեմբերի 15-ին Մոսկվայի կառավարության և Մոսկվայի մշակույթի քաղաքային վարչության աջակցությամբ։ Թանգարանի հիմնադիր-տնօրեն է դարձել Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին։ Թանգարանի հավաքածուի համար հիմք է հանդիսացել Զուրաբ Ծերեթելու անձնական հավաքածուի 20-րդ դարի արվեստագետների ավելի քան 2000 ստեղծագործություններ։ Հետագայում թանգարանային ֆոնդը զգալիորեն հարստացել է. հավաքածուն շարունակաբար ընդլայնվում է գնումների և նվերների հաշվին։

Թանգարանը գտնվում է Մոսկվայի կենտրոնում։ Թանգարանի հիմնական շենքը, որտեղ ներկայացվում են մշտական ցուցադրություններն ու ժամանակավոր ցուցահանդեսներ, տեղավորված է Պետրովկա փողոցում գտնվող վաճառականական Գուբինի նախկին առանձնատանը, որը համարվում էր XVIII դարի հուշարձան, կառուցել էր ռուս ճարտարապետ Մատվեյ Կազակովը։ Թանգարանի ենթակայության ներքո կան երկու ցուցահանդեսային տարածքներ՝ Երմոլաևյան նրբանցքի հինգ հարկանի շենքը և Տվերսկոե բուլվարի ընդարձակ պատկերասրահը։ Թանգարանը ցուցահանդեսներ է կազմակերպում նաև Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ժամանակակից արվեստի պետական թանգարանում (Գոգոլի բուլվար 10) և Բոլշոյ գրուզինսկոյ 15 հասցեում գտնվող Զուրաբ Ծերեթելու թանգարան-արվեստանոցում։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանգարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն ներառում է 20-րդ դարի ռուս դասական վաղ ավանգարդիզմի ներկայացուցիչների աշխատանքները, որոնցից շատերը ձեռք են բերվել աճուրդի ժամանակ, եվրոպական և ամերիկյան պատկերասրահներից, հայրենադարձվել են արտերկրից։ Ներկայացված են Կազիմիր Մալևիչի, Մարկ Շագալի, Նատալյա Գոնչարովայի, Միխայիլ Լարինովի, Ալեքսանդր Էքստերի, Արիստարքոս Լենտուլովի, Վլադիմիր Տատլինի, Պավել Ֆիլոնովի, Վասիլի Կանդինսկու գեղանկարները, Ալեքսանդր Արխիպենկոյի, Օսիպ Ցադկինի քանդակները։ Թանգարանում ներկայացված են նաև վրացի նկարիչ Նիկո Փիրոսմանիի աշխատանքները։

Նոնկոնֆորտիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցադրության տպավորիչ մի բաժին նվիրված է 1960-1980-ական թվականների նկարիչ-նոնկոնֆորմիստներին։ Դրանք այն վարպետների աշխատանքներն են, որոնք գործել են «ընդհատակյա», իսկ այժմ հայտնի են Ռուսաստանում և արտերկրում, այդ թվում` Իլյա Կաբակովը, Անատոլի Զվերևը, Վլադիմիր Յակովլևը, Վլադիմիր Նեմուխինը, Վիտալի Կոմարը, Ալեքսանդր Մելամիդը, Դմիտրի Կրասնոպևցևը, Լեոնիդ Շվարցմանը, Սերգեյ Ալֆյորովը, Կորյուն Նահապետյանը և այլք։

Ժամանակակից նկարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն աջակցում է Ռուսաստանում ժամանակակից արվեստի զարգացմանը և շարունակ համալրում է իր հավաքածուն։ Հավաքածուում ներկայացված են Բորիս Օռլովի, Դմիտրի Պրիգովի, Ֆրանսիսկո Ինֆանտեի, Օլեգ Կուլիկի, Ալեքսանդր Բրոդսկու, Աիդան Սալախովայի, Վլադիմիր Դուբոսարսկու, Ալեքսանդր Վինոգրադովի, Վիկտոր պիվովարովի, Կոնստանտին Զվեզդոչյոտովի, Անդրեյ Վարտենևի, Սերգեյ Չեսնոկով-Լադիժենսկու, Յուրի Շաբելնիկովի և այլոց աշխատանքները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարան» հոդվածին։