Ֆոմա Հարտման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆոմա Ալեքսանդրովիչ Հարտման (Գարտման; 9 ( 21).9.1885, գյուղ Խորուժևկա (այժմ՝ Ուկրաինայի Խարկովի մարզում), 26.3.1956, Պրինստոն (ԱՄՆ)), ռուս կոմպոզիտոր, դիրիժոր։ Սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում (1900-02), աշակերտել Ս. Տանեևին և Ա. Արենսկուն։ 1919-21-ին ապրել է Թիֆլիսում, կազմակերպել «Կոմիտաս» երաժշտական ընկերությունը (1919), զբաղվել Կոմիտասի ստեղծագործական ժառանգության ուսումնասիրությամբ և տարածմամբ, տպագրել կոմպոզիտորի երկերի վերլուծական հոդվածների շարք («Ջակովկազսկոյե սլովո» («Заковказское слово»), 1919, դ 89-101, Թիֆլիս)։ Եղել է Հովհաննես Թումանյանի բարեկամներից։ 1921-ից ապրել և ստեղծագործել է արտասահմանում։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png