Ֆիլիպ Յանկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ Յանկովսկի
ռուս.՝ Филипп Олегович Янковский
Ծնվել էհոկտեմբերի 10, 1968(1968-10-10) (55 տարեկան)
ԾննդավայրՍարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1990) և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, կինոդերասան և կինոպրոդյուսեր
Ծնողներհայր՝ Օլեգ Յանկովսկի, մայր՝ Lyudmila Zorina?
Ամուսին(ներ)Օքսանա Ֆանդերա
Երեխա(ներ)Իվան Յանկովսկի և Ելիզավետա Յանկովսկայա
Պարգևներ և մրցանակներ

Ֆիլիպ Օլեգովիչ Յանկովսկի (ռուս.՝ Филипп Олегович Янковский, հոկտեմբերի 10, 1968(1968-10-10), Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասան, կինոռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ Յանկովսկին ծնվել է 1968 թվականի հոկտեմբերի 10-ին Սարատովում, դերասաններ Օլեգ Յանկովսկու և Լյուդմիլա Զորինայի ընտանիքում։

Կինոյում առաջին դերը կատարել է 1974 թվականին՝ նկարահանվելով Անդրեյ Տարկովսկու «Հայելի» ֆիլմում։ Առաջին հասուն դերը կատարել է «Սենտիմենտալ ճանապարհորդություն կարտոֆիլ հավաքելու» (ռուս.՝ «Сентиментальное путешествие на картошку», 1968) ֆիլմում։

1990 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան (Օլեգ Տաբակովի կուրս)։ Այդ ժամանակ էլ ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետ (Վլադիմիր Նաումովի կուրս)։

Նկարահանել է շուրջ 150 տեսահոլովակ։ 1997 թվականին ներկայացվել է «Овация» մրցանակի որպես երաժշտական տեսահոլովակի լավագույն ռեժիսոր։

Խաղարկային կինոյում իր նորամուտը կատարել է «Շարժման մեջ» (ռուս.՝ «В движении») ֆիլմով, որի համար արժանացել է «Նիկա» մրցանակի «Տարվա բացահայտում» անվանակարգում 2003 թվականին։ Նրա հաջորդ ռեժիսորական աշխատանքը դարձել է Բորիս Ակունինի «Պետական խորհրդական» (ռուս.՝ «Статский советник») վեպի էկրանավորումը, որում նկարահանվել են բազմաթիվ հայտնի ռուս դերասաններ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոն[2].

  • «Կարամազովներ» (ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի ֆանտազիաներն Ֆեոդոր Դոստոևսկու վեպի թեմայով, պրեմիերան՝ 26 նոյեմբերի, 2013 թվական) – Դմիտրի Կարամազով
  • «Dreamworks* *Мечтасбывается» (ըստ Իվան Վիրիպաևի պիեսի, ռեժիսոր՝ Վիկտոր Ռիժակով, պրեմիերան՝ 10 մայիսի, 2016 թվական) – Դևիդ

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1974 – Հայելի (ռուս.՝ «Зеркало») – Ալյոշա (5 տարեկան)
  2. 1974 - Քարե երկնքի ներքո (ռուս.՝ Под каменным небом) - Աստրիդի որդին
  3. 1986Սենտիմենտալ ճանապարհորդություն՝ կարտոֆիլ հավաքելու (ռուս.՝ Сентиментальное путешествие на картошку) – Պյոտր Կարտաշով
  4. 1987 – Филёр – էպիզոդ
  5. 1991 – Աֆղանական բեկում (ռուս.՝ Афганский излом) – Նիկիտա Ստեկլով, ավագ լեյտենանտ
  6. 1994 – Зона Любэ – Վլադիկ
  7. 1997 – Լիալուսնի օր (ռուս.՝ День полнолуния) – վանական
  8. 2000 – Բրեմենյան երաժիշտներ & Co (ռուս.՝ Бременские музыканты & Co) – Տրուբադուր-կրտսեր
  9. 2001 – Ժամացույց առանց սլաքների (ռուս.՝ Часы без стрелок) - բաճկոնով երիտասարդ
  10. 2002 – Արյան միայնություն (ռուս.՝ Одиночество крови) – երիտասարդ
  11. 2011 – Ռասպուտին (ռուս.՝ Распутин) – Ֆելիքս Յուսուպով, իշխան
  12. 2012 – Սեր ակցենտով (ռուս.՝ Любовь с акцентом) – Մոսկվայից ռեժիսոր Արտյոմ
  13. 2013 – Երեք հրացանակիրներ (ռուս.՝ Три мушкетёра) – Լյուդովիկոս XIII
  14. 2013 – Մայոր Սոկոլովի հետերաները (ռուս.՝ Гетеры майора Соколова) – Սեմյոնով
  15. 2014 – Գլուխների որսորդները(ռուս.՝ Охотники за головами) – Թիմուր Գրոմով
  16. 2014 – Հրաշագործը (ռուս.՝ Чудотворец) – Նիկոլայ Արբենին
  17. 2016 - Խորհրդավոր կիրք (ռուս.՝ Таинственная страсть) – Յան Տուշինսկի
  18. 2018 - Վկաներ (ռուս.՝ Свидетели) (նովել «Բրուտոս») - Խորստ
  19. 2019 - Աղանդ (ռուս.՝ Секта) – Բերկ
  20. 2020 - Իվան Դենիսովիչի մեկ օրը (ռուս.՝ Один день Ивана Денисовича) - Իվան Շուխով

Ռեժիսորական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2002 – Շարժման մեջ (ռուս.՝ В движении)
  2. 2005 – Պետական խորհրդական (ռուս.՝ «Статский советник»)
  3. 2006Սուսերակիրը (ռուս.՝ Меченосец)
  4. 2008 – Քարե գլուխ (ռուս.՝ Каменная башка)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Победительница самого первого в советском союзе конкурса красоты актриса оксана фандера: "мою… - Газета «ФАКТЫ и комментарии»
  2. «МХТ им. А. П. Чехова: Филипп Янковский». www.mxat.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Յանկովսկի» հոդվածին։