Ֆեոդոր Դունաևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեոդոր Դունաևսկի
Ծնվել էհունիսի 14, 1969(1969-06-14) (54 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Իսրայել
Մասնագիտությունդերասան

Ֆեոդոր Լեոնիդովիչ Դունաևսկի (ռուս.՝ Фёдор Леонидович Дунаевский, հունիսի 14, 1969(1969-06-14), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային, ռուս և իսրայելցի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեոդոր Դունաևսկին ծնվել է 1969 թվականի հունիսի 14-ին Մոսկվայում։ Նախապապը եղել է ճարտարապետ, պապը՝ պատմության պրոֆեսոր, իսկ հայրը՝ կենսաֆիզիկոս։ Ծնողները ամուսնալուծվել են, երբ Ֆեոդորը տասնչորս տարեկան էր։ Սովորել է թիվ 875 դպրոցում, որտեղ հաճախել է թատերական ստուդիա։ Մի քանի անգամ նրան վտարել են դպրոցից, իսկ հերթական ծեծկռտուքից հետո հաշվառել անչափահասների տեսչությունում։ Տասնչորս տարեկան հասակում մանկապարտեզում աշխատել է որպես դռնապան։ Սովորել է բժշկական ուսումնարանում, որից հետո աշխատել է որպես շտապ օգնության ֆելդշեր։ Տարվել է շախմատով և բիաթլոնով[1][2][3]։

ԿԻնոյում հայտնվել է պատահաբար։ Նրա համադասարանցի Անաստասիա Նեմոլյաևան իր դասընկերներից մի քանիսի լուսանկարները տարել է «Մոսֆիլմի» դերասանական բաժին՝ ներկայացնելով քասթինգի։ Ֆեոդորին հրավիրել են փորձերի և այնուհետև առաջարկել են գլխավոր դեր Կարեն Շահնազարովի «Ցրիչը» (1986) ֆիլմում[1][4][5][6][7]։

Առնոլդ Շվարցենեգերի և Թոմ Քրուզի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ Ֆեոդոր Դունաևսկին եղել է նրանց էքսկուրսավարը «Մոսֆիլմում»[1]։

1991 թվականին հայրենադարձվել է Իսրայել, խաղացել Թել Ավիվի կամերային թատրոնում։ Աշխատել է ռադիոյում, հնչյունավորել է սերիալներ։ Նկարահանվել է «Թել Ավիվի երիտասարդները» սերիալում։ Աշխատել է որպես մոդել դիզայներ Դորոն Աշքենազիի (Թել Ավիվ, Իսրայել) մոտ[8]։

1993-1995 թվականներին վերադարձել է Մոսկվա, սովորել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում (Սերգեյ Սոլովյովի, Վ. Ռուբինչիկի արվեստանոց)։

1996-2000 թվականներին ապրել է Իտալիայում։ Կազմակերպել է ընկերություն, որը մասնագիտացած է բեռնափոխադրումների ոլորտում, բացել է նրա մասնաճյուղերը Ղազախստանում և Ուկրաինայում։ 2001 թվականին փակելով բիզնեսը՝ բացել է «Կալիտկա» պրոդյուսերական կենտրոնը[1]։

Մի քանի անգամ վերադարձել է Ռուսաստան, նկարահանվել սերիալներում[9]։

2016-2017 թվականներին զբաղվել է երաժշտությամբ՝ ստեղծելով «Banda Dunaevsky» խումբը։ Ֆեոդոր Դունաևսկին եղել է վոկալիստ, իսկ երաժիշտներ եղել են Վալենտին Պետրիչենկոյի «Բուրլեսկ-Նվագախումբը»։ Խումբը կատարել է իտալերեն երգեր՝ «Blue Canary», «Tu vuò fa l’americano», «Criminal Tango», «Quando Quando Quando» և այլն[10]։

2017 թվականին Դունաևսկին բանկային գործավարի դեր է կատարել «СерьГа» խմբի «Приметы» տեսահոլովակում[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեոդոր Դունաևսկին մի քանի անգամ ամուսնացած է եղել։ Ունի հինգ երեխա[12]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1986 ֆ Ցրիչը Курьер Իվան Միրոշիկով
1987 ֆ Դեպի պատերազմ տանող մեծ ճանապարհից առաջ Перед большой дорогой на войну Սպիրիդոն
1988 ֆ Թանկագին Ելենա Սերգեևնա Дорогая Елена Сергеевна Վիտյոկ Շևչենկո
1988 ֆ Երեք խիզախները Трое отважных
1991 ֆ Небеса обетованные Անդրեյ, Ժաննայի համակուրսեցին, վկա հարսանիքի ժամանակ
1991 ֆ Կախարդ ջութակահարը Волшебник-скрипач
1992 ֆ Թել Ավիվի երիտասարդությունը Молодёжь Тель-Авива
1993 ֆ Маэстро с ниточкой «Շերիֆ», դեռահասների քրեական առաջնորդ (լուսագրերում նշված չէ)
2012 ս Սերմնագռավ Грач Եվգենի Կարասյով, գեներալ Կարասյովի այրու որդին (10-րդ սերիա)
2012 ս Топтуны Ալբերտ Տիխոնովիչ Սավրասով, պաշտոնյա (էպիզոդ՝ «Потёртый Янус»)
2016 ս Կազակներ Казаки Ալեքսեյ Միխայլով
2017 ս Մորոզովա Морозова Սերգեյ Մարկովիչ Իզմայլով, պլաստիկ վիրաբույժ (էպիզոդ՝ «Գեղեցկության գինը»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Чумаков В. Курьер вернулся // Gala Биография. — 2006. — № 04. — С. 108—120.
  2. Наталья Дьячкова (2018 թ․ դեկտեմբերի 4). «Фёдор Дунаевский: В «Курьере» я снялся из-за денег» (ռուսերեն). Собеседник. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
  3. «Звезда фильма «Курьер» рассказал о работе дворником и справке от психиатра» (ռուսերեն). Пятый канал. 2019 թ․ փետրվարի 14. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
  4. Андрей Петров (2013 թ․ սեպտեմբերի 11). «Почему Фёдор Дунаевский не снимается больше в кино?» (ռուսերեն). Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  5. Сергей Прудников (2016 թ․ հունիսի 24). «Фёдор ДУНАЕВСКИЙ: «Я говорил своими словами»» (ռուսերեն). Вечерний Санкт-Петербург. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  6. Мария Молчанова (2017 թ․ ապրիլի 15). ««Курьер» Карена Шахназарова» (ռուսերեն). Эхо Москвы. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
  7. Иван Усачёв (2017 թ․ հունվարի 24). «Тайны нашего кино. «Курьер»» (ռուսերեն). ТВ Центр. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
  8. Дмитрий Борисов, Александр Плющев (2013 թ․ օգոստոսի 4). «Попутчики. Фёдор Дунаевский» (ռուսերեն). Эхо Москвы. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  9. Сергей Прудников (2016 թ․ հուլիսի 4). «Фёдор Дунаевский о «Курьере» 30 лет спустя, смерти Базина и Израиле» (ռուսերեն). Афиша Daily. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  10. Юлия Милович-Шералиева (2017 թ․ նոյեմբերի 27). «Фёдор Дунаевский. Реабилитация образа» (ռուսերեն). Суперстиль. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
  11. ««СерьГа» сняла фильм об ограблении банка» (ռուսերեն). Intermedia. 2017 թ․ փետրվարի 2. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
  12. Алина Шувалова (2016 թ․ հունիսի 4). ««Без церемоний»: Фёдор Дунаевский» (ռուսերեն). M24.RU. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]