Սերգեյ Սոլովյով
| Սերգեյ Սոլովյով | |
|---|---|
ռեժիսոր |
|
| ԱԱՀ՝ | Սերգեյ Սոլովյով |
| Ծննդյան օր՝ | սեպտեմբերի 24, 1949 |
| Ծննդավայր՝ | Կեմ, Կարելիա |
| Քաղաքացիություն՝ | |
| Ամուսին՝ | Տատյանա Դրուբիչ Մարիաննա Կուշնիրովա |
| Ծնողներ՝ | Դմիտրի Սոլովյով (հայր) |
Սերգեյ Սոլովյովը ծնվել է 1944 թվականին: 1968-ին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Մ. Ռոմմի արվեստանոց): 1967-1987 թթ. եղել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, 1987-ից «Կրուգ» միավորման ղեկավարն է, հետագայում` այդ ստուդիայի վարչության նախագահը: 90-ականների սկզբին բեմադրել է «Քեռի Վանյան» (Փոքր թատրոն) և «Ճայը» (Տագանկայի թատրոն): Դասավանդում է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանում, պրոֆեսոր է: Հրատարակվում է մամուլում, ռուսական կինոյի անցյալին ու ներկային վերաբերող հեռուստահաղորդումների հեղինակ է և վարող: Եղել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը 1994-1997թթ.: Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Սոլովյովը միջազգային ու հայրենական կինոփառատոնների մրցանակակիր է, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր:
Ֆիլմոգրաֆիա [խմբագրել]
| Տարի | Անուն |
|---|---|
| 2010 | Համադասարանցիներ |
| 2009 | 2-Ասսա-2 |
| 2009 | Աննա Կարենինա |
| 2003 | Սիրո մասին |
| 2000 | Քնքուշ տարիք |
| 1994 | Երեք քույր |
| 1991 | Տուն աստղալից երկնքի տակ |
| 1989 | Սև վարդը թախծի նշան է, կարմիր վարդը` սիրո |
| 1987 | Ասսա |
| 1986 | Ուրիշի Սպիտակը և Չալպտուրիկը |
| 1983 | Ընտրյալները |
| 1982 | Ուղղակի ժառանգորդուհին |
| 1980 | Փրկարարը |
| 1976 | Սպիտակ գիշերվա մեղեդիները |
| 1975 | Հարյուր օր մանկությունից հետո |
| 1972 | Կայարանապետը |
| 1971 | Եգոր Բուլիչովը և ուրիշները |
| 1970 | Անգործությունից դրդված (Ընտանեկան երջանկություն) |
| 1963 | Նայեք դեմքին |