Ֆելիքս Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ֆելիքս Առաքելյան
Ծնվել էապրիլի 17, 1936(1936-04-17)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 8, 2001(2001-02-08) (64 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունկենսաբան

Ֆելիքս Ռուբենի Առաքելյան (ապրիլի 17, 1936(1936-04-17), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 8, 2001(2001-02-08), Երևան, Հայաստան), անասնաբույծ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1993), պրոֆեսոր (1994)։

Կրթություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիքս Առաքելյանն ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1960)։ 1960 թվականից աշխատել է նույն ինստիտուտում, 1970–1991 թվականին՝ նյութափոխանակության լաբորատորիայի գյուղատնտեսական կենդանիների ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի և կերակրման բաժնի վարիչ (1972–1975 թվականին դասախոսել է Ալժիրի պետական համալսարանում)։ 1991-1994 թվականին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական կենդանիների կերակրման ամբիոնի դոցենտ, 1994–1997 թվականին՝ վարիչ։

Առաջարկել է Իջևանի բենտոնիտային կավն օգտագործել որպես հանքային հավելյալ կեր թռչնաբուծական ֆաբրիկաներում, խոզաբուծական համալիրներում, նախիրներում և հոտերում, որը նպաստում է մատղաշի քաշաճի ավելացմանը, կենսունակության բարձրացմանը և անկումների կանխմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։