Ֆարինելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆարինելլի, XVIII դարի ամենահայտնի երգիչներից մեկը

Ֆարինելլի (իտալերեն՝ Farinelli, իսկական անունը՝ Կարլո Բրոսկի, իտալերեն՝ Carlo Broschi; 1705թ. հունվարի 24 — 1782թ. սեպտեմբերի 17, Բոլոնիա), հայտնի իտալացի օպերային երգիչ-ամորձատ (կաստրատ): Համարվում է օպերային պատմության մեջ մեծագույն երգիչներից մեկը[1]:

Ֆարինելլիի ձայնը աչքի էր ընկնում ճկունությամբ, ուներ փափուկ և լուսավոր հնչերանգ, դիապազոնը 3 օկտավ էր: Ֆարինելիի կատարումն առանձնանում էր վիրտուոզ վարպետությամբ, հստակ առոգանությամբ, նրբաճաշակ երաժշտականությամբ, գեղարվեստական հմայքով, զգացմունքային ներթափանցմամբ, էմոցիոնալ էքսպրեսիվությամբ: Նա կատարելապես տիրապետում էր կոլորատուրաների իմպրովիզացիայի արվեստին:

Կատարել է քնարերգական և հերոսական դերերգեր Նիկոլո Պորպորայի, Լեո Վինչիի, Թոմազո Ալբինոնիի, Պորտայի, Կառլո Բրոսկիի, Յոհան Ադոլֆ Հասսեի, Ջակոմելլիի, Վերաչինիի և այլոց օպերաներում[2]:

[խմբագրել] Ծանոթագրություններ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով