Օրնիթոզներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրնիթոզ
մարդու վարակիչ հիվանդություն
Տեսակanimal disease?, վարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառC. psittaci?[1]
Փոխանցման ձևօդակաթիլային ճանապարհով
Հիվանդության ախտանշաններհազ, տենդ, միալգիա, Հոդացավ, գլխացավ, լյարդի մեծացում, սպլենոմեգալիա, Անքնություն, Կոնյունկտիվիտ, episcleritis?, Դանդաղասրտություն, Հիպոտոնիա, տրամադրության անկայունություն, մենինգիզմի նշաններ, սրտխառնոց, փսխում, լուծ, փորկապություն, կոկորդի ցավ, մենինգիտ, պոլինեյրոպաթիա, վատառողջություն և դող[2]
ՀետևանքPsittacosis outbreak of 1929–1930?
Վարակ տարածողընտանի թռչուններ
Բուժաքննությունֆիզիկալ զննում, կրծքավանդակի ռենտգեն, CT, Արյան ընդհանուր հետազոտություն, urinalysis?, Պոլիմերազային շղթայական ռեակցիա, ELISEA?, իմունֆլյուորեսցենտային մանրադիտակ և բիոպսիա
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9073
ՀՄԴ-10A70
Անվանվել էպսիտակոզ
 Psittacosis Վիքիպահեստում

Օրնիթոզներ[3] (լատին․՝ psittacus - «թութակ»), թռչունների և մարդու վարակիչ հիվանդություն[4], բնորոշվում է օրգանիզմի ընդհանուր թունավորման երևույթներով ու թոքերի ախտահարումով, հաճախ ունենում է ձգձգվող և քրոնիկական ընթացք։

Առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջանում է վիրուսանման հարուցիչներով՝ խլամիդներով ախտահարվելիս։ Օրնիթոզը առաջին անգամ նկարագրել է Թ․ Յուրգենսոնը, 1875 թվականին։ Քանի որ հիվանդության դեպքերը կապված էին թութակների հետ[5], 1895 թվականին ֆրանսիացի գիտնական Վ․ Մորանժը դրանք անվանեց պսիտակոզ (հունարեն՝ παπαγάλος - թութակ)։

Հետագայում հայտնաբերվեցին օրնիթոզների բազմաթիվ դեպքեր, որոնց վարակի աղբյուրը թռչունների այլ տեսակներն էին։ Դրանից ելնելով, 1942 թվականին Կ․ Մեյերն առաջարկեց թութակների հետ կապված դեպքերն անվանել պսիտակոզ, իսկ մյուսները՝ օրնիթոզ։ Ներկայումս պսիտակոզը (քանի որ դեպքերը եզակի են) դիտվում է որպես օրնիթոզի տեսակ։

Վարակի աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակի աղբյուրը հիվանդ կամ վարակակիր թռչուններն են։ Մարդու համար հիմնականում վարակի աղբյուր են ընտանի թռչունները։ Առավել հաճախ հիվանդանում են թռչնաբուծական և թռչնավերամշակման ձեռնարկությունների աշխատողները։ Վարակը մարդուն է փոխանցվում գերազանցապես օդակաթիլային ճանապարհով։

Հիվանդության գաղտնի շրջանը 6-17, հաճախ 10-12 օր է։ Սովորաբար սկսվում է սուր, մարմնի ջերմաստիճանն արագ բարձրանում է (38-39, երբեմն՝ 40 °С)։ Հիվանդները գանգատվում են թուլությունից, ճակատի, ծոծրակի և քունքերի շրջանի կայուն, բաբախող ցավերից, ինչպես նաև գոտկային ու ստորին վերջույթների մկանացավերից։

Փոփոխություններ են լինում նաև սիրտ-անոթային և ստամոքս-աղիքային համակարգերում, սակայն, առավել բնորոշը արյան պատկերի փոփոխությունն է։ Լեյկոցիտների քանակը լինում է բնականոն կամ քչանում է, էրիթրոցիտների նստեցման արագությունը մեծանում է (40-66 մմ/ժամ), առողջանալուց հետո էլ պահպանվում է 1-2 ամիս։

Օրնիթոզները կարող է առաջացնել բարդություններ՝ սրտամկանի, երակների, լյարդի, գլխուղեղի պատյանների ու ծայրամասային նյարդերի բորբոքումներ։ Օրնիթոզից առաջացած անընկալությունը կայուն չէ։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տետրացիկլինային խմբի անտիբիոտիկներ[6]։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխարգելումը իրականացվում է անասնաբուժական և բժշկական ծառայությունների համատեղ ջանքերով․ թռչունների (հատկապես թութակների) ներմուծման ու տեղափոխման նկատմամբ վերահսկողություն։ Կարևոր է նաև սանիտարական-լուսավորական աշխատանքների կազմակերպումը։ Հաջողությամբ օգտագործվում է օրնիթոզային վակցինա։ ՀԽՍՀ-ում օրնիթոզի ուսումնասիրություններն սկսվել են 1963 թվականից։

Թռչուններից օրնիթոզի նկատմամբ ընկալունակ են հավերը, բադերը, սագերը, հնդկահավերը, փասիանները, սենյակայիններից՝ թութակներն ու դեղձանիկները։ Հիվանդանում են հիմնականում մատղաշ թռչունները։

Վարակի հարուցիչի աղբյուր են հիվանդ և հիվանդացած մանրէակիր թռչունները։ Հիվանդ թռչունների մոտ նկատվում է հարբուխ, լուծ, ոտքերի, թևերի լուծանք։ Բուժման հատուկ մեթոդներ մշակված չեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]