Օտտո Աուգուստ Շտրանդման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտտո Աուգուստ Շտրանդման
 
Կուսակցություն՝ Estonian Labour Party?
Կրթություն՝ Սանկտ Պետերբուրգի համալսարան և Q107484521?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, իրավաբան, փաստաբան և դատավոր
Ծննդյան օր նոյեմբերի 30, 1875(1875-11-30)
Ծննդավայր Վանդու, Կադռինա, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա
Վախճանի օր փետրվարի 5, 1941(1941-02-05) (65 տարեկան)
Վախճանի վայր Կադռինա, Կադռինա, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  Էստոնիա
 
Պարգևներ
Էստոնիայի կարմիր խաչի երկրորդ աստիճանի շքանշան Estonian Red Cross Order Fifth Class Ազատության խաչ և Օռլինի խաչի առաջին դասի շքանշան

Օտտո Աուգուստ Շտրանդման (էստ․՝ Otto August Strandman, ռուսալեզու աղբյուրներում կարող է օգտագործվել ազգանվան էստոնականընթերցումը` Страндман; նոյեմբերի 30, 1875(1875-11-30), Վանդու, Կադռինա, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա - փետրվարի 5, 1941(1941-02-05), Կադռինա, Կադռինա, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա), Էստոնիայի պետական գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (1899-1901), ավարտել է Յուրիևսկի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1903)։ Տարտուի համալսարանի (1928 թվական) և Վարշավայի համալսարանի (1930 թվական) իրավագիտության դոկտոր։

Գործունեություն մինչ 1918 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև համալսարան ընդունվելը նա աշխատել է Պետական բանկի Ռևելեի (այժմ` Տարտու) գրասենյակում։ 1903-1905 թվականներին եղել է փաստաբան Նարվայում և Ռևելեում։ 1904-1905 թվականներին և 1917 թվականներին Ռևելեի քաղաքային խորհրդի անդամ։ Մասնակցել է 1905 թվականի հեղափոխական իրադարձություններին, 1905-1909 թվականներին ապրել է Շվեյցարիայում։ 1909-1917 թվականներին զբաղվել է փաստաբանական գործունեությամբ Ռևելեում։ 1917 թվականին, փետրվարյան հեղափոխությունից հետո, Ռուսաստանի ժամանակավոր կառավարության կողմից նշանակվել է Ռևելեի շրջանային դատարանի դատախազ։ 1917-1918 թվականներին Էստյլանդիայի նահանգի ժամանակավոր զեմստվոների խորհրդի նախագահ։

Անկախ Էստոնիայի քաղաքական գործիչ և դիվանագետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1918 թվականին՝ արդարադատության նախարար։
  • 1918—1919 թվականներին` գյուղատնտեսության նախարար Էստոնիայի ժամանակավոր կառավարությունում։ 1918 թվականին ձերբակալվել է գերմանացի զավթիչ ուժերի կողմից։
  • 1919 թվականի մայիսի 9-ից մինչև 1919 թվականի նոյեմբերի 18-ը` վարչապետ և ռազմական նախարար։
  • 1920—1921 թվականներին` արտաքին գործերի նախարար։
  • 1921 թվականին՝ Ռիյգիկոգուի (խորհրդարանի) նախագահ։ Նա առաջին-հինգերորդ գումարումների Ռիյգիկոգուի անդամ էր։
  • 1924 թվականին՝ արտաքին գործերի նախարար, ապա ֆինանսների նախարար։
  • 1927—1929 թվականներին` Էստոնիայի դեսպանը Լեհաստանում, Չեխոսլովակիայում և Ռումինիայում։
  • 1929 թվականի հուլիսի 9-ից մինչև 1931 թվականը` պետական ավագ (պետության ղեկավար).
  • 1933—1939 թվականներին` Էստոնիայի դեսպանը Ֆրանսիայում, Բելգիայում, Իսպանիայում Վատիկանում։

Էստոնիայի աշխատանքային կուսակցության առաջնորդներից մեկն էր։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին վերադարձել է հայրենիք, ապրել է Կադրինայի խուտորում։ 1941 թվականին նա ծանուցում է ստացել ներկայանալ Ներքին գործերի ժողկոմիսարիատ (НКВД), որը նշանակում էր անխուսափելի ձերբակալություն, որից հետո ինքնասպան է եղել։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին աստիճանի երրորդ կարգի ազատության խաչ` քաղաքացիական վաստակի համար։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]