Էստոնական կենսագրական բառարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էստոնական կենսագրական բառարան, հայտնի էստոնացիների մասին ռուսերեն առաջին հրատարակությունը։ Բառարանում ներկայացված են XII դարի վերջից մինչև 2002 թվականն ապրած հայտնի էստոնացիների կենսագրություններ։ Գիրքն ընդգրկում է շուրջ 3170 հոդված[1]։ Էստոնական կենսագրական բառարանը Էստոնիային նվիրված եռագրության երկրորդ գիրքն է. առաջինը «Эстония — Eesti» գիրքն է, երրորդը՝ Էստոնական հանրագիտարանային բառարանը։

Գիրքը լույս է տեսել «KRK» հրատարակչությունում 2002 թվականին։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառարանը պարունակում է շուրջ 3070 կենսագրություն։ Բառարանի կազմման համար հիմք է ծառայել Էստոնական սովետական հանրագիտարանի («Eesti Elulood») 14-րդ հատորը։ Հոդվածում բերվում է անհատի բնօրինակ անվանումը (էստոներեն, գերմաներեն, շվեդերեն, դանիերեն, լեհերեն և այլն), ինչպես նաև գրության տարբերակները։ Երկու կամ երեք անուններից հիմնականը գրվում է շեղատառ։ Ստեղծագործություններ բաժնում բերվում է հեղինակի բոլոր ստեղծագործությունների ցանկը, իսկ Գրականություն բաժնում՝ ոչ պարբերական մամուլում տպագրված ստեղծագործությունները[2][3]։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Эстонский биографический словарь (Էստոնական կենսագրական բառարան)
Կազմողներ - Իգոր Կորոբով, Լյուդմիլա Ռաուդտիտս
Նկարազարդում - Ռուդոլֆ Պանգսեպ
Հրատարակչություն - KRK
Տարեթիվ - 2002
Կազմը՝ կոշտ
Էջերի քանակ - 424
Դիմանկարներ
ISBN 9985-840-12-7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրատարակվել է Էստոնական կենսագրական բառարան
  2. Wasp&Caterpillar/Оса и Гусеница 02/03/04 2002, էջ 64.
  3. «Даугава» 2-3/03, էջ 209.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]