Օթելլոյի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Օթելլոյի ամրոց (հուն․՝ Πύργος του Oθέλλου, թուրքերեն՝ Othello Kalesi), հայտնի է նաև Օթելլոյի աշտարակ անվանումով, ամրոց Կիպրոսի Ֆամագուստա նավահանգստային քաղաքի մերձակայքում։ Կառուցել են Լուսինյանները 14-րդ դարում, հետագայում՝ Վենետիկյան Հանրապետության տիրապետության շրջանում, նորացվել է։ Ամրոցի ներկայիս անվանումն առնչվում է Շեքսպիրի Օթելլո ողբերգությանը[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սբ. Մարկոսի առյուծի փորագրվածքը ամրոցի դարպասի վերևում
Ամրոցի հատակագիծը. 1918

Ամրոցը 14-րդ դարում կառուցել են Կիպրոսում իշխող Լուսինյանները՝ նավահանգիստը թշնամական հնարավոր հարձակումներից պաշտպանելու նպատակով։ Այն ծառայել է նաև որպես Ֆամագուստա քաղաքի գլխավոր մուտք, դարպաս։

Այն բանից հետո, երբ Կիպրոսը վաճառվել է Վենետիկի Հանրապետությանը, ամրոցի քառակուսաձև աշտարակները փոխարինվել են շրջանաձև աշտարակներով, որոնք ավելի հարմար էին հրետանի կիրառելու համար։ Հենց այդ ժամանակներում էլ ամրոցի գլխավոր դարպասի վերևում փորագրվել է սբ. Մարկոսի առյուծը, կողքին էլ՝ 1492 թվականին այդ նորամուծությունների իրագործման աշխատանքները ղեկավարած նավապետ Նիկոլո Ֆոսկարիի անունը։ Ենթադրվում է, որ Լեոնարդո դա Վինչին էր դեռ 1481 թվականին խորհուրդ տվել վերակառուցել ամրոցը[1]։ Ամրոցն իր անվանումն ստացել է Շեքսպիրի նշանավոր, հանրահայտ Օթելլո ողբերգությունից, որի գործողությունները ծավալվում են կիպրական նավահանգստային քաղաքում[3]։

1900 թվականին ամրոցի խրամի ջուրը դուրս են մղել՝ մալարիայի տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով[4]։

2014 թվականին սկսվել է ամրոցի վերակառուցումը[5], և հանրության առջև դարպասները վերաբացվել են 2015 թվականի հուլիսի 3-ից[6]։

Կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցն ունի ամրացված, կլորավուն չորս աշտարակ, դեռ Լուսինյանների օրոք կառուցված սեղանատուն ու հանրակացարան։ Բակում պահպանվել են իսպանացիների, օսմանցիների թողած թնդանոթային արկեր[3]։

Ժամանակակից գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օթելլոյի ամրոցում են ծավալվում 2020 թվականի ապրիլին TEXT Journal of Writing and Writing Courses ամսագրում Դին Քերիսոնի (անգլ.՝ Dean Kerrison) լույս ընծայած 'Green-eyed monster diary' («Կանաչ աչքերով հրեշի օրագիրը») պատմվածքի գործողությունները[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Jessica Lee (2015 թ․ փետրվար). «Famagusta & the Karpas Peninsula». Cyprus (անգլերեն) (6th ed.). Singapore: Lonely Planet Publications Pty Ltd. էջ 183. ISBN 978 1 74220 756 8. «The tower's name stems from a vague link [...] which has a modest stage note referring to 'a seaport in Cyprus'.» The note is in Othello, act 2, scene 1.
  2. «North Cyprus Travel Guide | What to do in North Cyprus | Rough Guides». www.roughguides.com (անգլերեն). Rough Guides. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. 3,0 3,1 «Othello's Tower and Citadel». cypnet.co.uk. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  4. «Othello Tower and Castle». cyprus44.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. Tsagari, Daphne (2014 թ․ հուլիսի 5). «"Othello" Castle in Cyprus to be Restored». Greek Reporter. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  6. «Othello Tower/Citadel to reopen this week». United Nations Development Programme. 2015 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  7. Kerrison, Dean (2020 թ․ ապրիլ). «Green-eyed monster diary» (PDF). TEXT Journal of Writing and Writing Courses. Vol 24, No 1. {{cite journal}}: |volume= has extra text (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Othello's Tower 3D

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օթելլոյի ամրոց» հոդվածին։