Քրիս Քարմակ
Քրիս Քարմակ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1980[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց և Colonel Zadok A. Magruder High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, մոդել և կինոդերասան |
Ժանրեր | Քանթրի |
Ընտրանի | Գրեյի անատոմիա և Nashville? |
chriscarmackmusic.com | |
Ջեյմս Քրիստոֆեր Քրիս Քարմակ (անգլ.՝ James Christopher "Chris" Carmack, դեկտեմբերի 22, 1980[1], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի դերասան և նախկին մոդել։ Առավել հայտնի է «Միայնակ սրտեր» և «Նեշվիլ» հեռուստասերիալներում, ինչպես նաև «Սերը կղզու վրա», «Թիթեռի տպավորություն 3», «Բարի գալուստ դրախտ 2։ Ծովախութ» և «Բիզնես հանուն սիրո» ֆիլմերում խաղացած դերերով։
Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Վաշինգտոնում՝ Կոլումբիայի շրջանում, մեծացել՝ Դերվուդում (Մերիլենդ նահանգ)։ Ունի եղբայր և քույր։ Մանկության և երիտասարդության տարիներին հետաքրքրված է եղել բեյսբոլով, բասկետբոլով, ֆուտբոլով և պրոֆեսիոնալ ըմբշամարտով։ Բացի այդ, եղել է Seneca Creek Day Camp ճամբարի առաջնորդ, որտեղ ճանաչվել է «Rocko the Lazy Moth», «Ode to Salpino» և մի շարք այլ երգերի կատարմամբ։
Magruder High School դպրոցում սովորելու տարիներին տարվել է թատրոնով, որտեղ մեկ տարվա ընթացքում մասնակցել է երեք թատերական բեմադրությունների, ինչպես նաև թատերական տարբեր փառատոնների։
Քարմակն աշխատել է որպես ֆոտոմոդել, իսկ 2003 թվականին ստացել է դեր՝ «Միայնակ սրտեր» հեռուստասերիալում, որը լքել է մեկ եթերաշրջանից հետո և վերադարձել մոդելային կարիերային՝ միաժամանակ Ամանդա Բայնսի հետ 2005 թվականին նկարահանվելով «Սերը կղզու վրա» ֆիլմում[2]։
2013 թվականին «Նեվշիլ» սերիալում ստացել է Ուիլ Լեքսինգթոնի՝ համասեռամոլ քանթրի-երգչի դերը[3]։ Հիմնական կազմում սկսել է աշխատել երկրորդ եթերաշրջանից սկսած[4][5]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանումը | Բնօրինակ անվանումը | Դեր | |
---|---|---|---|---|
2003-2004 | ս | Միայնակ սրտեր | The O.C. | Լյուկ Ուորդ |
2004 | ֆ | Հասիր հաջողության կրկին | Bring It On Again | Թոդ |
2004 | հֆ | Վերջին ուղևորությունը | The Last Ride | Մետյու Ռոնդել |
2005 | ս | Սմոլվիլի գաղտնիքը | Smallville | Ջեֆ Ջոնս |
2005 | ֆ | Սերը կղզու վրա | Love Wrecked | Ջեյսոն Մաստերս |
2005 | ս | Լողափնյա աղջիկներ | Beach Girls | Կուպեր Մորգենտալ |
2007 | ֆ | Աղջիկը արվարձանից | Suburban Girl | Ջեդ Հենսոն |
2008 | ս | Հուսահատ տնտեսուհիները | Desperate Housewives | Թիմ |
2009 | ֆ | Բարի գալուս Դրախտ 2։ Ծովախութ | Into the Blue 2: The Reef | Սեբաստիան Ուայթ |
2009 | ֆ | Թիթեռի տպավորություն 3։ Հայտնություն | The Butterfly Effect 3: Revelations | Սեմ Ռիդ |
2010 | հֆ | Բիզնես հանուն սիրո | Beauty and the Briefcase | Լիամ |
2010 | ֆ | Ալֆա և Օմեգա։ Ժանիքավոր եղբայրություն | Alpha and Omega | Գարտ |
2010 | հֆ | Մահացու մեղրամիս | Deadly Honeymoon | Թրեվոր Ֆորեստ |
2012 | հֆ | Սուրբծննդյան հարսանիք | A Christmas Wedding | Չեդ |
2013 | ֆ | Մութ ուժ | Dark Power | Դյուրանթ |
2013-2016 | ս | Նեշվիլ | Nashville | Ուիլ Լեքսինգթոն |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ Neil Wilkes (29 марта 2004). «'OC' star may not be back for second season». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Nellie Andreeva (5 марта 2013). «Chris Carmack Joins ABC's 'Nashville'». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Lesley Goldberg (2013 թ․ հուլիսի 8). «'Nashville' Promotes Three to Series Regular (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Jennifer Arellano (2013 թ․ հուլիսի 8). «Three 'Nashville' characters become series regulars». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Քարմակ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 22 ծնունդներ
- 1980 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վաշինգտոն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ