Քրիստոֆեր Յոներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստոֆեր Յոներ
Ծնվել էսեպտեմբերի 19, 1972(1972-09-19)[1][2] (51 տարեկան)
ԾննդավայրՍթավանգեր, Ռուգլան[3]
ԿրթությունLundehaugen Upper Secondary School?
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունդերասան, գործարար, local politician, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներ

Քրիստոֆեր Յոներ (նորվ.՝ Kristoffer Joner, սեպտեմբերի 19, 1972(1972-09-19)[1][2], Սթավանգեր, Ռուգլան[3]), կինոյի և հեռուստատեսության նորվեգացի դերասան։ Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Shooting Stars» մրցանակի դափնեկիր է (2003 թ.)[6], Կոպենհագենի միջազգային կինոփառատոնի «Ոսկե կարապի» մրցանակակիր «Լավագույն դերասան» անվանակարգում (2003 թ.)[7] և «Օսկարի» նորվեգական համարժեք «Ամանդա» մրցանակի դափնեկիր (2005 թ.)[8][9]։

Նորվեգացի կինոքննադատ Ֆրեդրիկ Ֆևանգը Յոների մասին գրել է, որ նա «ի տարբերություն նորվեգացի այլ կինոաստղերի, չունի դասական հետաքրքիր արտաքին կամ հարուստ թատերական փորձ, բայց շնորհիվ իր գրավչության և բազմակողմանի տաղանդի հասել է կարգավիճակի, և հավանաբար Նորվեգիայի նոր աստղերի մեջ ամենավառն է»[10]։ Դերասանին հայտնիություն են բերել հատկապես անկայուն հոգեբանություն ունեցող նևրասթենիկ կերպարների դերերը («Նա, ով վախենում էր գայլերից», «Երկնքից ընկնողը», «Հարևանություն» ֆիլմերը), ինչպես նաև կարողությունը՝ չափազանց համոզիչ կերպով արտահայտելու անհանգստություն և հուսահատություն[10]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նորվեգացի շատ այլ դերասաններ, Յոները ևս սկսել է իր դերասանական գործունեությունը մանկական և պատանեկան թատրոնում (նորվ.՝ Barne- og ungdomsteatret (BUT)), որը գործում էր Ստավանգեր քաղաքի Ռոգալանդ թատրոնին կից[11][12]։ Նա իր կրթությունն այնտեղ սկսել է 14 տարեկանում և ընդունվել այնտեղ 1990-ականների սկզբներին[12]։ Դրանից հետո Յոները երեք անգամ փորձել է ընդունվել Նորվեգիայի ազգային թատերական ակադեմիա, բայց այդպես էլ չի ընդունվել[11][13]։

Յոները սկզբում ճանաչման է հասել նորվեգական պետական հեռուստաընկերության (NRK) «Offshore» (1996—2000) սերիալի շնորհիվ։ Նախագիծը Յոներին բերում է յուրօրինակ երիտասարդ դերասանի համբավ[14]՝ ամրապնդելով այդ շնորհիվ Էրլենդ Լուի «Ալիքափոխ» (2000) սցենարի հիման վրա Պոլ Յակմանի (նորվ.՝ Pål Jackman) ֆիլմի, որում Յոները խաղում էր սատանիստ Յորգենի դերը, նաև 2001 թվականի «Մոնգոլանդիա» փոքր բյուջե ունեցող ֆիլմի։ Յոների խաղն արժանացավ քննադատների դրական արձագանքին, և այդ դերերի համար նա երկու անգամ անընդմեջ առաջադրվեց նորվեգական կինոակադեմիայի «Ամանդա» մրցանակին որպես լավագույն դերասան[6][15]։

2002 թվականին Յոները մասնակցել է միաժամանակ մի քանի խոշոր նախագծերի, որոնցից էր Ուննի Սթրաումի «Երաժշտություն հարսանիքների և թաղումների համար» ֆիլմը, որի երաժշտությունը գրել էր Գորան Բրեգովիչը։ Բացի այդ, Յոները նկարահանվել էր ռեժիսոր Գունար Վիկենեի (նորվ.՝ Gunnar Vikene) «Երկնքից ընկնողը» ֆիլմում։ Կինոնկարը դարձավ նորվեգական կինովարձույթի առաջատար[16][17], իսկ Յոները այդ ֆիլմում Ռեյդարի դերի համար ստացավ Կոպենհագենի միջազգային կինոփառատոնի «Ոսկե կարապ» մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում[7]։

2003 թվականին Յոները դարձավ Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Shooting Stars» մրցանակի դափնեկիրներից մեկը[6], որով պարգևատրվում էին Եվրամիության երկրների երիտասարդ հեռանկարային դերասանները[18]։ Խոշոր նախագծերից, որոնց մասնակցություն ունեցավ Յոները հետագա տարիներին, կարելի է առանձնացնել «Մութ անտառ» սարսափ ֆիլմը (2003), «Ձմեռային համբույր» մելոդրաման (2005) և «Հարևանություն» հոգեբանական թրիլերը (ֆիլմի վերնագիրը թարգմանվում է նաև «Այլ դուռ», 2005)։ «Մութ անտառ» ֆիլմում Լասեի դերի համար Յոները երրորդ անգամ առաջադրվեց «Ամանդա» կինոմրցանակի որպես լավագույն դերասան, թեպետ ստանալ այն հաջողվեց միայն չորրորդ փորձից՝ «Հարևանություն» ֆիլմում Յոնի դերի համար[8][9]։

2000-ականների երկրորդ կեսին Յոները խաղացել է «Ընկեր Պեդերսոն» (2006), «Վերջին ձեռնարկում» (2008) և «Թաքնվածները» (2009) ֆիլմերի գլխավոր դերերում, նաև մասնակցել է մի շարք նախագծերի երկրորդական և էպիզոդային դերերում։ 2000 թվականից նա ավելի շատ դերեր է ստացել կինոյում և հեռուստատեսությունում, քան որևէ մեկ այլ նորվեգացի դերասան[13][19]։ 2005 թվականին Բերգենի միջազագային կինոփառատոնի շրջանականերում նրան շնորհվեց «Հարյուրամյակի լավագույն դերասան» կոչումը՝ համաձայն հեռուստադիտողների քվեարկության (փորձառու հանձնաժողովի մրցանակին արժանացավ Բյորն Սունդքվիսթը)[20][21][22][23]։

2008 թվականին Յոներն առաջին անգամ հանդես եկավ որպես ռեժիսոր՝ նկարահանելով կարճամետրաժ «Չոր խոնավ վայրում» ֆիլմը (նորվ.՝ Tørt og kjølig), որը նրան բերեց Եվրոպական ֆանտաստիկ ֆիլմերի Ստրասբուրգի փառատոնի երիտասարդ հանձնաժողովի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» մրցանակը[24][25]։

Յոները նաև խաղացել է նորվեգական Kaizers Orchestra ռոք խմբի երկու տեսահոլովակներում՝ «Kontroll På Kontinentet» (2000) և «Evig pint» (2003)։ Խմբի հետ Յոներն ուներ վաղուցվա կապ. նա Ստավանգերում «Cementen» բարի սեփականատերն է, որում Kaizers Orchestra խումբը հաճախ էր ելույթ ունենում մինչ ճանաչման հասնելը[26]։ «Evig pint» («Հավերժական տառապանքներ») երգի հոլովակի նկարահանումների ժամանակ Յոները խաղաց մաֆիոզի դեր, ընդ որում, ինչպես հաղորդում է խմբի պաշտոնական կայքը, դրել էր երեք պարտադիր պայման նկարահանումներին մասնակցելու համար՝ պահանջելով, որ հոլովակում ունենա բեղեր և զենք, ինչպես նաև իր մասնակցությամբ տեսարաններից մեկը նկարահանվի արագացված տեմպով (slow motion)[27]։ Ավելի ուշ տեսահոլովակն ստացավ «Spellemannprisen» («Գրեմմիի» նորվեգական տարբերակ) մրցանակ որպես 2003 թվականի լավագույն հոլովակ[27]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յոների մայրը՝ Աններութ Յոները Ռոգալանդ թատրոնի դերասան է (նորվ.՝ Annerut Joner)։ Դերասանի ծնողներն ամուսնալուծվել են, որբ նա դեռ երեխա էր, և Յոները կրտսեր եղբոր մնաց մոր հետ ապրելու։ Նրանց հայրը՝ նկարիչ Օլե Կառլսենը, մահացել է, երբ Յոները պատանի էր[11]։
  • Քրիստոֆեր Յոները նորվեգացի դերասան Յոհաննես Յոների, երաժիշտ և կոմպոզիտոր Սվեռ Ինդրիս Յոների ազգականն է, ինչպես նաև դերասան Քնութ Յոների զարմիկն է։
  • Յոները երիտասարդ ժամանակ եղել է Ստավանգերում իր և ընկերների հիմնած Single Satellites խմբի մենակատարը։ Նրանք երգում և նվագում էին The Smiths-ի ոճով և թողակեցին «Single Satellites Open for Love» ալբոմը[11]։
  • 2001-2010 թվականներին դերասանը քաղաքացիական ամուսնության մեջ էր Յիենե Թերեզա Գրյոներ հետ։ Յոները և Գրյոները ծանոթացել էին 2001 թվականին «Երկնքից ընկնողը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ Յոները գլխավոր դերակատարներից մեկն էր, իսկ Գրյոներն աշխատում էր որպես ռեժիսորի օգնական։ 2004 թվականին զույգն ունեցավ աղջիկ, որին կոչեցին Թեա (նորվ.՝ Téa)[11][28]:
  • Յոները ասթմայով հիվանդ է, այդ պատճառով մանկության տարիքում, իր սեփական խոսքերով, «ավելի շատ կինոթատրոնում նստած անվերջ ֆիլմեր էր դիտում, քան թե ֆուտբոլ էր խաղում»[23][29]։ Եվ այդ պարագայում, թեպետ նրան հաջողվեց վերականգնվել ալկոհոլային կախվածությունից, որով ժամանակին տառապում էր, դերասանը մոլի ծխող է[11][13]։ Յոների խոստովանությամբ՝ ինքն օրական 50 գլանակ է ծխում և ի վիճակի չէ դիմանալ կինոթատրոնում սկզբից մինչև վերջ ֆիլմ դիտելուն, քանի որ դա չափազանց երկար ժամանակային ընդմիջում է առանց ծխախոտի[30]։
  • Յոների սիրելի դերասաններն են Քրիստոֆեր Ուոքենը, Ռոբերտ Դե Նիրոն և Մերիլ Սթրիփը[26][31]։
  • Յոներն իրենց համարում է փոքր-ինչ նևրասթենիկ և վախենում է թռիչքներից, ինչպես նաև բաց ջրից։ Նրա խոսքերով ինքը ոչ մի անգամ չի լողացել բնության գրկում այն ժամանակից, երբ տասնութ տարեկանում նայել է «Ծնոտներ» ֆիլմը[32]։
  • Դերասանը հրապարակայնորեն քննադատել է նորվեգական իշխանություններին թմրամոլության ոլորտում վարած քաղաքականության համար՝ կոչ անելով լինել լիբերալ հակաթմրամիջոցային օրենսդրության մեջ Դանիայի օրինակով[29][33]։ Յոների ճանաչվածության շնորհիվ նրա դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ հասարակական մեծ արձագանք ունեցավ[29][34][35]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1996—2000 Ծովեզերքից հեռու (սերիալ) Offshore Սթոլե Պետերեն
2000 Ալիքափոխ Detektor Յորգեն
2001 Մոնգոլանդիա Mongoland Քրիստոֆեր
2002 Երկնքից ընկնողը Himmelfall Ռեյդար
Երաժշտություն հարսանիքների և թաղումների համար Musikk for bryllup og begravelser Կելներ
Shit Happens (կարճամետրաժ) Shit Happens Ռոգեր
Տիկնիկների տուն (մինիսերիալ) Lekestue Յոսթեյն
2003 Մութ անտառ Villmark Լասե
Չպարզաբանված հարցեր (կարճամետրաժ) Loose Ends Լարս
2004 Ամեն ինչ Էգիլի համար Alt for Egil Էգիլ
Նա, ով վախենում էր գայլերից Den som frykter ulven Էրկի Յորմա
Իմ խանդոտ վարսավիրը Min misunnelige frisør Քրիստիան
Հրեշային հինգշաբթի Monstertorsdag բժիշկ
Սամարացին Samaritan
Գարֆիլդ (նորվեգերեն հնչյունավորում) Garfield: The Movie Հեփի Չեփմեն
2005 Ձմեռային համբույր Vinterkyss Կայ
Հարևանություն (Այլ դուռ) Naboer Յոն
Շրջան Sirkel կրկեսի տնօրենի որդի
Այդպիսի մարդ (կարճամետրաժ) En sånn mann հեռախոսային ձայն
2006 Ընկեր Պեդերսեն Gymnaslærer Pedersen Քնութ Պեդերսեն
Լոթիի արկածները (նորվեգերեն հնչյունավորում) Leiutajateküla Lotte Սուսումու մեղու
2007 «Հանթեր» պայմանական անունով Kodenavn Hunter Ֆրոդե Մյուլլեր / Յոննա
Ոորովհետև ես սիրում եմ քեզ (կարճամետրաժ) Bo Jo Cie Kochom
2008 Վերջին ձեռնարկում Den siste revejakta Կարլ Վանգ
Մարդը, որը սիրում էր Ինգվեն Mannen som elsket Yngve վարսավիր Թոմ
2009 Թաքնվածները Skjult Կայ Կոս (ԿԿ)
Առնետային գիշերներ Rottenetter Ֆրանկ Քրիստիանսեն
2010 Սատանայի կղզու թագավորը Kongen av Bastøy Բրոտեն
Կուրտ Յոզեֆ Վագլեն և ծովախորշի վհուկների մասին լեգենդը Kurt Josef Wagle og Legenden om Fjordheksa Գրեգոր
Դատարկ տակառներ Tomme tønner Ֆինիշ
Վատ հավատ Ond tro Х
2011 Դատարկ տակառներ 2։ Դարչնագույն ոսկի Tomme Tønner 2 — Det Brune Gullet Ֆինիշ
- Babycall Հելգե
Պաքս Pax Պետեր
Բեմբիի էֆեկտ Bambieffekten Յունաս
Օգնեցե՛ք, մենք շրջանավարտներ ենք Hjelp, vi er russ! ոստիկան
2012 Օրհեյմների միություն Kompani Orheim Թերյե Օրհեյմ
Ամենակարևորն անցյալն է Det viktigste er forbi Ուիլյամ
Կանչով աղջիկ Call Girl Սյորեն Լաուրել Ուոլ

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008՝ «Չոր խոնավ վայրում» (նորվ.՝ Tørt og kjølig), կարճամետրաժ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.thefreshfilms.com/actors/joner_kristoffer.htm
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 http://www.last.fm/music/Kristoffer+Joner
  4. https://www.vg.no/rampelys/film/i/ndAvo/boelgen-stjernene-hedres-paa-haugesund-walk-of-fame
  5. Louder Than Bombs og Bølgen ble årets store Kanonpris-vinnere i TrondheimMontages.
  6. 6,0 6,1 6,2 «ShootingStars» (անգլերեն) — официальный сайт премии. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  7. 7,0 7,1 Copenhagen International Film Festival на IMDb (անգլ.)
  8. 8,0 8,1 Amanda Awards 2005 на IMDb (անգլ.)
  9. 9,0 9,1 «Ամանդա» մրցանակի բոլոր դափնեկիրների ցանկ Արխիվացված 2008-09-20 Wayback Machine (ներառյալ 2006 թվական)
  10. 10,0 10,1 The FreshSite: Film Reviews by Fredrik Fevang Արխիվացված 2010-12-24 Wayback Machine (անգլ.)
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Bente Frøytlog. — Հարցազրույց դերասանի հետ (07.08.2004). «Skjerpa siddis» (նորվեգերեն). «Dagbladet». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 12-ին.
  12. 12,0 12,1 Դերասանի կենսագրությունը Filmweb կայքում (նորվ.)
  13. 13,0 13,1 13,2 «Norway - the official site in the United States» (անգլերեն) — Նորվեգայի պաշտոնական կայքը ԱՄՆ-ում. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  14. Դերասանի կենսագրությունը Store norske leksikon («Նորվեգական մեծ հանրագիտարան») (նորվ.)
  15. Agentfirman (անգլ.)
  16. Norway Yearly Box Office (անգլ.)
  17. Գունար Վիկենեի Արխիվացված 2007-11-13 Wayback Machine մասին Նորվեգիայի կինոյի ինստիտուտի կայքում (անգլ.)
  18. Энциклопедия кино RuData.ru
  19. Benedicte Bratt Jakhelln. — «Քրիստոֆեր Յոները բարձունքում» (21.06.2007). «Joner troner på toppen» (նորվեգերեն). «Seher.no». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  20. «Bergen Internasjonale Filmfestival» (նորվեգերեն) — Փառատոնի պաշտոնական կայք. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  21. Lars Holger Ursin. — «Քրիստոֆեր Յոները՝ հարյուրամյակի դերասան» (24.10.2005). «Kristoffer Joner århundrets skuespiller» (նորվեգերեն). «Bergenpuls». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  22. Thomas Anthun Nielsen. — «Դարձել է հարյուրամյակի դերասան» (24.10.2005). «Ble århundrets skuespiller» (նորվեգերեն). «Rogalands Avis». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  23. 23,0 23,1 Jon Selås. — «Քրիստոֆեր Յոները՝ ժողովրդի սիրելի» (24.10.2005). «Kristoffer Joner - folkets mann» (նորվեգերեն). «VG». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  24. «Tørt og kjølig» ֆիլմը Արխիվացված 2010-04-18 Wayback Machine Նորվեգիայի կինոյի ինստիտուտի կայքում (անգլ.)
  25. Jeanette Pjaaka Hauge. — «Աշխարհը, որում խնդիրներ չկան, անհետաքրքիր կլինի» (09.04.2008). «En problemfri verden ville vært kjedelig» (նորվեգերեն). «Dagbladet — Kjendis». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
  26. 26,0 26,1 Քրիստոֆեր Յոները IMDb կայքում. Trivia
  27. 27,0 27,1 «Kaizers Orchestra խմբի պաշտոնական կայք» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  28. Ida Anna Haugen. — «Քրիստոֆեր Յոները բաժանվել է ընկերուհուց» (13.04.2010). «Kristoffer Joner er singel» (նորվեգերեն). «VG». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  29. 29,0 29,1 29,2 Inger Merete Hobbelstad. — Статья «Մենք զրկում ենք թմրամոլներին իրենց իրավունքներից և արժանապատվությունից» (27.01.2008). «Vi tar fra de narkomane rettigheter og verdighet» (նորվեգերեն). «Dagbladet — Kjendis». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  30. Hilde Schjerve, Marius Sandvik og Hedda Flatø. — «Հայտնի մարդիկ պետք է թողնեն ծխելը» (11.06.2003). «Vil stoppe røykekjendiser» (նորվեգերեն). «Dagbladet». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  31. «Natt&Dag møter Kristoffer Joner» (նորվեգերեն). «Natt & Dag» — Հարցազրույց Ք. Յոների հետ. 03.03.2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  32. «Joners store prøvelse» (նորվեգերեն). «Side2» — «Յոների մեծ փորձարկումը». 31.03.08. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  33. Frank Johnsen. — «Մենք անվճար հերոին կունենանք» (07.01.2010). «Vil ha gratis heroin» (նորվեգերեն). «Dagsavisen». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  34. «Kristoffer Joner vil legalisere hasj og heroin» (նորվեգերեն). «Dagbladet» — «Քրիստոֆեր Յոները օրինական է համարում մարիխուանան և հերոինը» (կարծիք). 29.01.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  35. Mona Byrkjedal. (07.01.2010). «Slakter Joners heroin-utspill» (նորվեգերեն). «VG». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  36. Տեսահոլովակը Youtube-ում՝ Kaizers Orchestra — «Kontroll På Kontinentet» (2000)
  37. Տեսահոլովակը Youtube-ում՝ Kaizers Orchestra — «Evig pint» (2003)
  38. Տեսահոլովակը Youtube-ում՝ Janove Ottesen — «Black And White Movie» (2004)
  39. Տեսահոլովակը Youtube-ում՝ Wibutee — «We Are In Space, So Are You» (2004)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]