Քիթ Քերադայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիթ Քերադայն
անգլ.՝ Keith Carradine
Ծնվել էօգոստոսի 8, 1949(1949-08-08)[1][2][3] (74 տարեկան)
ԾննդավայրՍան Մատեո, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՀոլիվուդի ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, երգիչ, բնավորության դերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կոմպոզիտոր, հնչյունավորող, երգերի հեղինակ, երգերի հեղինակ և դերասան
Ժանրերվեսթեռն
Ծնողներհայր՝ Ջոն Քերադայն, մայր՝ Սոնյա Սորել
Ամուսին(ներ)Hayley DuMond?
Համատեղ ապրող(ներ)Shelley Plimpton? և Cristina Raines?
Երեխա(ներ)Մարթա Փլիմփթոն և Sorel Carradine?
Պարգևներ և մրցանակներ

Քիթ Յան Քերադայն (անգլ.՝ Keith Ian Carradine, օգոստոսի 8, 1949(1949-08-08)[1][2][3], Սան Մատեո, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ) ամերիկացի դերասան, երգիչ և երգահան է։ Նրա հայտնի դերերից է Ռոբերտ Ալթմանի «Նեշվիլ» (1975) ֆիլմը, որի համար դերասանը 1976 թվականին արժանացել է Օսկար և Ոսկե Գլոբուս մրցանակներին։ Քիթը հայտնի Քերադայն ընտանիքի անդամ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերադայնը ծնվել է 1949 թվականի օգոստոսի 8-ին Սան Մատեո (Կալիֆոռնի)) քաղաքում։ Նա դերասանուհի Սոնիա Սորելի և դերասան Ջոն Քերադայնի որդին է։ Հոր կողմից երկու խորթ եղբայր՝ Բրյուս և Դեյվիդ Քերադայնները և մեկ խորթ եղբայր կողմից մոր ՝ Մայքլ Բոուենը։ Քիթն ունի հարազատ եղբայրներ ևս՝ Քրիստոֆեր և Ռոբերտ Քերադայնները, որոնք նույպես դերասաններ են։ Քիթի մոր հայրը՝ Մաքս Հենիուսը, կենսաքիմիկոս էր, որն ամուսնացած է եղել պատմաբան Յոհան Լյուդվիգ Հեիբերգի քրոջ հետ[4]։

Քերադայնի մանկությունը շատ դժվար է անցել։ Նա պատմում է, որ իր հայրը հարբեցող էր, իսկ մայրը ուներ դեպրեսիվ համախտանիշ, տառապում էր շիզոֆրենիայով և ուներ կատատոնիկ սինդրոմ։ Նրա ծնողները բաժանվել են 1957 թվականին, երբ նա ընդամենը ութ տարեկան էր։ Ծնողների միջև խնամակալության դառը վեճը հանգեցրեց նրան, որ նրա, Ռոբերտի և Քրիստոֆերի խնամակալությունը անցել է հորը, այն բանից հետո, երբ երեխաները երեք ամիս անցկացրին դատարանի հատուկ կացարանում որպես բռնության ենթարկվածներ։ Նրան մեծացրել է իր մորական տատը, և նա հազվադեպ է տեսել իր ծնողներին[5]։ Քիթի մայրը թույլտվություն չուներ տեսնելու իր երեխաներին ութ տարի ժամկետով։

Ավագ դպրոցից հետո Քերադայնը ընդունվել է Կոլորադոյի համալսարան (անգլ.՝ Colorado State University):

Քերադայնի առաջին ուշագրավ ֆիլմը Ռոբերտ Օլթմանի «Մակ Քեյբը և միսիս Միլլերն» էր (1971)։ Այնուհետև նկարահանվել է Ռոբերտ Օլդրիչի ֆիլմերում, նրա խաղընկերներից է եղել Էռնեստ Բորգնայնը։ 1975 թվականին Քիթը Թոմ Ֆրանի դերում նկարահանվել է Ռոբերտ Օլթմանի «Նեշվիլ» ֆիլմում։

1977 թվականին նկարահանվել է Ռիդլի Սքոթի «Դուելսիտները» ֆիլմում, իսկ 1978 թվականին՝ «Սիրունիկ երեխա» ֆիլմում։ Նկարահանվել է կինոռեժիսոր Ալան Ռուդոլֆի մի քանի ֆիլմերում. «Ընտրի՛ր ինձ» (1984), և «Խելագարություն» քրեական ժանրի ֆիլմ (1985)։

2013 թվականին հանդես է եկել «Փախուստի մեջ» ֆիլմում, որը հաղթող է ճանաչվել «Սանդենսի ամերիկյան կինոփառատոնում»՝ լավագույն կինեմատոգրաֆիա անվանակարգում։

Նրա եղբայր Դայվիդը հարցազրույցներից մեկում նշել է, որ Քիթը կարողանում է նվագել երաժշտական գործիքներ՝ ներառյալ գալարափող և պարկապզուկ։ Քիթն իր երաժշտական տաղանդներն ինտեգրեց իր դերասանական կատարումներին։

1975 թվականին Քիթը գրեց «Նեշվիլ» ֆիլմի սաունդթրեքը «I'm Easy»: Շուտով այդ երգը դարձավ հիթ, և Քերադայնն արժանացավ Օսկարի ու Ոսկե Գլոբուս մրցանակների՝ լավագույն երգի համար։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ Քերադայնը սկսի կարճատև երաժշտական կարիերա։ Նա նախ պայմանագիր կնքեց «Asylum Records» ձայնագրման լեյբլի հետ, ապա թողարկեց երկու նոր երաժշտական ալբոմ. «I'm Easy» (1976 թվական), «Lost & Found» (1978 թվական)։ Քիթը համագործակցել է ամերիկացի երգչուհի Մադոննաի հետ։

1990-ականների սկզբին Քիթը արժանացել է Թոնի մրցանակի։

Քերադայնը հանդիպում էր դերասանուհի Շեյլի Փլիմփթոնի հետ։ Շուտով Շեյլին ամուսնացավ Սթիվ Քարիի հետ, և նրանք բաժանվեցին, չնայած որ Քիթի հետ ռոմանտիկ և ջերմ հարաբերությունների մեջ են եղել։ Երբ Քիթը գտնվում էր Կալիֆոռնիայում, լսեց, որ Շեյլին երեխայի է սպասում Քիթից։ Երեխան աղջիկ էր։ Նա հանդիպեց իր դստրերը այն ժամանակ, երբ Սթիվը և Շեյլին բաժանվեցին, իսկ աղջիկը չորս տարեկան էր։

Քերադայնը ամուսնացավ 1982 թվականի փետրվարի 6-ին Սանդրա Ուիլի հետ[6]։ Նրանք բաժանվեցին 1999 թվականին։ Զույգն ունի երկու երեխա՝ Քայթ Ռիչմոնդ Քերադայնը (ծնված 1982թ. հուլիսի 19-ին) և Սորել Քերադայնը (ծնված 1985թ. հունիսի 18-ին)։ Նրանք նույնպես դերասանուհիներ են և նկարահանվել են մի շարք ֆիլմերում։

2006 թվականի նոյեմբերին Քերադայնը ամուսնանացել է դերասանուհի Հայլի Դումոնդի հետ Թուրինում (Իտալի))[7], որի հետ հանդիպում էր դեռ 1997 թվականից, երբ նրանք նկարահանվում էին Բորթ Ռեյնոլդիսի ֆիլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. «The National cyclopaedia of American biography». Google Books. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. Rader, Dotson (1991 թ․ սեպտեմբերի 29). «I didn't want to fail». Parade Magazine. Spartanburg Herald-Journal. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
  6. Verrier, Richard (2006 թ․ մարտի 25). «Keith Carradine Sues Pellicano». The New York Times. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
  7. Caroli, Clara (2006 թ․ նոյեմբերի 18). «Star Usa, nozze italiane come "must" – A Torino si sposa Keith Carradine» [Star USA, Italian wedding as a "must" – In Turin married Keith Carradine] (Italian). la Repubblica. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)