Քերի-Հիրոյուկի Տագավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քերի-Հիրոյուկի Տագավա
Cary-Hiroyuki Tagawa.jpg
ԱԱՀ՝ Քերի-Հիրոյուկի Տագավա
Ծննդյան օր՝ սեպտեմբերի 27, 1950 (1950-09-27) (63 տարեկան)
Ծննդավայր՝ Ճապոնիա Տոկիո, Ճապոնիա
Քաղաքացիություն՝ Ճապոնիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Աշխատանք՝ 1986-այժմ
Մասնագիտություն՝ դերասան,
պրոդյուսեր,
մարտարվեստի վարպետ

Քերի-Հիրոյուկի Տագավա (անգլ.` Cary-Hiroyuki Tagawa, ճապ.` 田川 洋行, ծնվ.` սեպտեմբերի 27, 1950թ.), ճապոնա-ամերիկացի կինոդերասան, ֆիլմերի պրոդյուսեր և արևելյան մարտարվեստների վարպետ։ Հայտնի է 80-ականների ավարտին և 90-ականներին ամերիկյան բազմաթիվ ֆիլմերում բացասական դերեր կերտելու համար։ Տագավայի մասնակցությամբ առավել հայտնի գեղարվեստական ֆիլմերն են «Մահացու պայքարը» (համանուն համակարգչային խաղի առաջին էկրանավորումը, մարմնավորել է Շանգ Թսունգին), «Գեյշայի օրագրերը», «Հաչիկո` մի շան պատմություն»: Բացի այդ` հանդես է եկել մի շարք վարկանիշային հեռուստասերիալներում, մասնավորապես` «Նեշ Բրիդջես», «Մայամիի ոստիկանություն», «Հերոսներ», «Աստղային ճանապարհ` հաջորդ սերունդ», «Մալիբուի փրկարարները» և այլն։

Հայտնի է ինչպես մի շարք թանկարժեք հոլիվուդյան կինոնկարներում, այնպես էլ ցածր բյուջետային` Բ կարգի ֆիլմերում հանդես գալու համար։


Արտաքին հղումներ[խմբագրել]