Քերիմ Բագրատունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քերիմ Բագրատունի
արաբ․՝ كريم بقرادوني‎‎
Ծնվել էօգոստոսի 18, 1944(1944-08-18) (79 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան
ԿրոնՄարոնիական կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՍուրբ Ժոզեֆի համալսարան և Ջամհուր քոլեջի Տիրամայրը
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
ԿուսակցությունՔաթայիբ

Քերիմ Բագրատունի (նաև՝ Քարիմ Բագրատունի, օգոստոսի 18, 1944(1944-08-18), Բեյրութ, Լիբանան), հայկական ծագմամբ լիբանանցի քաղաքական գործիչ, քաղաքագետ և իրավաբան։ Լիբանանի նախագահներ Էլիաս Սարկիսի և Էմիլ Լահուդի խորհրդական։ Աջ քրիստոնեական ուժերի կողմից քաղաքացիական պատերազմի ակտիվ մասնակից։ 2001-2007 թվականներին եղել է Քաթայիբ կուսակցության նախագահ։ Ներկայացնում է Լիբանանի քրիստոնեական համայնքի «արաբական» և սիրիամետ շրջանակները։

Լատինացված հայ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերիմ Բագրատունին ծնվել է Բեյրութում՝ Բուրջ Համուդ հայկական թաղամասում։ Քարիմ Բագրատունու հայրը ազգությամբ հայ է և Հայ առաքելական եկեղեցու ծխական, մայրը՝ լիբանանցի և մարոնի[1]։ Մինաս Բագրատունի ավագը Սիրիայով Լիբանան է տեղափոխվել Թուրքիայից։ Ընտանիքը կապ չի ունեցել տեղի քաղաքական շրջանակների հետ[2]։

Քարիմ Բագրատունին ընդունել է մոր կրոնը և համարվել լատինացված հայ[3]։ Միջնակարգ կրթությունը ստացել է ֆրանսախոս ճիզվիտական Նոտր Դամ դե Ջամհուր քոլեջում։ 1968 թվականին ավարտել է Սուրբ Հովսեփի համալսարանը։ Սովորել է իրավագիտություն, պատմություն և քաղաքագիտություն։ Մասնագիտությամբ իրավաբան և քաղաքագետ է։

Ֆալանգայի անդամ - «արաբագետ»[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին՝ դեռևս անչափահաս տարիքում, Քարիմ Բագրատունին անդամագրվել է «Քաթայիբ» ֆալանգիստական կուսակցությանը, արագորեն առաջադրվել է կուսակցության ակտիվում, 1968 թվականին ղեկավարել է ֆալանգիստների ուսանողական կազմակերպությունը, 1970 թվականից եղել է կուսակցության բարձրագույն ղեկավար կազմի անդամ։

Քաթայիբում Բագրատունին զբաղեցրել է հատուկ քաղաքական պաշտոն, որը հիմնականում բնորոշ չէր «Ժմայելների» կուսակցությանը։ Լինելով կիսահայ՝ լիբանանցի ազգայնական և մարոնի կաթոլիկ, նա հանդես է եկել արաբական քաղաքական ուժերի հետ ակտիվ երկխոսության և համագործակցության օգտին` աջ արմատականության և հակակոմունիզմի ընդհանուր պլատֆորմի վրա։ 1969 թվականին, ղեկավարելով Քաթայիբի ուսանողական պատվիրակությունը, Բագրատունին Հորդանանում հանդիպել է Յասեր Արաֆաթի հետ[4]։ Բագրատունու քաղաքական գիծը բնութագրվել է որպես «արաբական»։

Քաղաքացիական պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարիմ Բագրատունին ակտիվորեն մասնակցել է Լիբանանի քաղաքացիական պատերազմին՝ որպես Աջ քրիստոնեական ֆալանգիստական կազմավորումների հրամանատար։ Եղել է Լիբանանի ճակատ կոալիցիայի քաղաքական ղեկավարությունում և լիբանանյան ուժերի միավորված քրիստոնեական միլիցիայի ռազմական հրամանատարությունում։ Մարտերի ընթացքում սերտորեն համագործակցել է հայկական ջոկատների հետ, շատ բան է արել նրանց աջ քրիստոնյաների կողմը գրավելու համար։ Եղել է Ֆալանգիստական միլիցիայի և լիբանանյան ուժերի հրամանատար Բաշիր Ժմայելի օպերատիվ խորհրդականը։ Ժմայելի օրոք վերահսկել է հայերի հետ ռազմական համագործակցությունը և օտար արաբական շրջանակների հետ քաղաքական շփումները։ Եղել է Լիբանանի նախագահ Էլիաս Սարկիսի (1976-1982) քաղաքական խորհրդականը, որը նույնպես լիբանանահայ էր։ Ենթադրվում է, որ Բագրատունին նման պաշտոն պետք է ստանձներ ընտրված նախագահ Բաշիր Ժմայելի օրոք, բայց նա մահացել է ահաբեկչական գործողության արդյունքում՝ նախքան պաշտոնը ստանձնելը։ Պաղեստինյան աղբյուրները համարել են, որ Քարիմ Բագրատունին մասնակցել է Սաբրայում և Շաթիլայում տեղի ունեցած կոտորածներին։ Սակայն Բագրատունին կտրականապես հերքել է դա[5]։

1980-ականների կեսերին Քարիմ Բագրատունին կարևոր դեր է խաղացել լիբանանյան ուժերի հրամանատարների երկպառակտչական պայքարում։ 1985 թվականին նա սատարել է Էլիաս Հոբեյկի և Սամիր Ջաաջայի կողմից Ֆուադ Աբու Նադերի դեմ կազմակերպված խռովությանը։ Այնուհետև, 1986 թվականի սկզբին, Հոբեյկայի հետ զինված բախումներում նա անցել է Ջաաջայի կողմը։ Հաջորդ մի քանի տարիներին, մինչև քաղաքացիական պատերազմի ավարտը, Բագրատունին գործել է Ջաաջայի հետ դաշինքում[2]։

Քաթայիբի սիրիամետ նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Լիբանանում հաստատվել է սիրիական օկուպացիան։ Որպես «արաբագետ»՝ Քարիմ Բագրատունին նրա հակառակորդը չի եղել (հետաքրքիր է, որ հակասիրիական դիրքորոշում ընդունեց Բագրատունու դաշնակից Ջաաջան, մինչդեռ նրանց հակառակորդ Հոբեյկան ակտիվորեն գործում էր սիրիական կողմում)։ 1994 թվականին, Սամիր Ջաաջայի ձերբակալությունից հետո, Բագրատունին ստիպված է եղել մի քանի տարի հեռանալ քաղաքականությունից։ Նա իր քաղաքական գործունեությունը վերսկսել է 1990-ականների վերջին, երբ սիրիական իշխանությունները լիովին համոզվել են նրա հավատարմության մեջ։ 1998 թվականին Բագրատունին նշանակալի դեր է խաղացել լիբանանահայ ծագմամբ Էմիլ Լահուդի՝ Լիբանանի նախագահ ընտրվելու հարցում։ Եղել է նախագահ Լահուդի քաղաքական խորհրդականը և ինչ որ չափով որոշել պետական քաղաքականությունը։

2001 թվականին Սիրիայի ակտիվ աջակցությամբ Քարիմ Բագրատունին ընտրվել է «Քաթայիբ»-ի նախագահ։ Նրա ղեկավարությամբ Քաթայիբը բացահայտորեն կողմնորոշվել է Դամասկոսի ուղղությամբ։ Սա հակասել է Պիեռ և Բաշիր Ժեմայելների քաղաքական ավանդույթներին, ինչը առաջացրել է բազմաթիվ ֆալանգիստների դժգոհությունը։ Միևնույն ժամանակ, 2001-2007 թվականները ընկած ժամանակահատվածը Լիբանանում հայ համայնքի ամենամեծ ազդեցության ժամանակաշրջանն է եղել․ հայերը զբաղեցրել են պետության ղեկավարի և խոշոր քրիստոնեական կուսակցության ղեկավարի պաշտոնները։ 2003-2004 թվականներին Քարիմ Բագրատունին Ռաֆիկ Հարիրիի կառավարությունում զբաղեցրել է վարչական զարգացման հարցերի գծով պետական նախարարի պաշտոնը։

2005 թվականին Մայրու հեղափոխությունը Լիբանանում վերջ է դրել սիրիական օկուպացիային։ Քաթայիբում ուժեղացել են կուսակցության ավանդական կուրսը ներկայացնող Ամին Ժմայելի կողմնակիցները։ Կուսակցության անդամներն ու ակտիվիստները պահանջել են հեռացնել սիրիամետ Բագրատունուն։ Սուր բախում է առաջացել, և դիտորդները նկատել են Բագրատունու ակնհայտ շփոթվածությունը նոր քաղաքական պայմաններում[4]։ Արդյունքում, ձեռք է բերվել համաձայնություն, որը ձևակերպել է Պիեռ Ժմայել կրտսերը․ Ամին Ժմայելը նշանակվել է Քաթայիբի նախագահ (պատվավոր նախագահ), Քարիմ Բագրատունին մնացել է նախագահ մինչև 2007 թվականի վերընտրությունը։

Իր կուսակցական ղեկավարության վերջին փուլում Բագրատունին պահպանել է սիրիամետ և հակաիսրայելական կողմնորոշումը։ 2006 թվականի Լիբանանյան պատերազմի ժամանակ նա իրականում համերաշխություն է հաստատել իսլամիստական «Հեզբոլլահի» հետ՝ դատապարտելով «Իսրայելի աջ ուժերին»։ Մեղադրել է Իսրայելին Լիբանանի և ամբողջ Մերձավոր Արևելքի ապակայունացման համար[6]։ Ավելի ուշ՝ 2008 թվականին, Բագրատունին վրդովմունք է հայտնել Իսրայելի նախարար Բենյամին Բեն-Էլիազերի կողմից Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլահին ֆիզիկապես վերացնելու կոչին[7]։

2007 թվականի վերջից Ամին Ժեմայելը դարձել է Քաթայիբի նախագահ[8]։ 2015 թվականին նրան փոխարինել է Սամի Ժեմայելը։ Ֆալանգիստական ղեկավարությունը կրկին գլխավորել են հիմնադիրների կլանի ներկայացուցիչները՝ Պիեռի և Բաշիրի ավանդույթների շարունակողները[9]։ Քաթայիբի քաղաքական կուրսն ամբողջությամբ փոխվել է՝ ընդունելով հակասիրիական ուղղվածություն։ Քարիմ Բագրատունին դուրս է եկել կուսակցական քաղաքականությունից։

«Կյանքը ֆալանգից հետո»[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցական հրաժարականից հետո, Քարիմ Բագրատունու հիմնական զբաղմունքը դարձել է Լիբանանի քաղաքական պատմության մասին դասախոսություններ կարդալը։ 2012 թվականին Բագրատունին հրատարակեց «Դիմադրության տարիներ. Լիբանանի նախկին նախագահ Էմիլ Լահուդի մանդատը» (անգլերեն՝ Years of Resistance: The Mandate of Émile Lahood, the Former President of Lebanon)[10]:

Իր հուշերում Քարիմ Բագրատունին գնահատում է շատ քաղաքական գործիչների՝ մասնավորապես նա նշում է Պիեռ Ժմայելի ավտորիտար ոճը և բարձր է գնահատում իր զարմիկ Մորիսին։ Նա մեծ ափսոսանքով է խոսել քաղաքացիական պատերազմի սոցիալական ոչնչացման մասին, իսկ դրա արհավիրքները բացատրել է «ժողովրդավարության բացակայությամբ»։ Նա բավականին քննադատաբար է վերաբերվել Քաթայիբի դիրքորոշմանը։ Պնդել է, որ նույնիսկ այդ օրերին «ինքը մտքով աջերի կողմնակից էր, բայց սրտով՝ ձախերի», անհրաժեշտ է համարել սոցիալական վերափոխումները։

Բագրատունին պարբերաբար հարցազրույցներ է տվել և քաղաքական բնույթի հայտարարություններ արել։ Լրագրողի «ֆալանգից հետո կյանքի» մասին հարցին Բագրատունին պատասխանել է, որ ինքը շարունակում է իր քաղաքական գործունեությունը[1]։ Նա առաջարկել է հարցազրույց մարտի 14-ին՝ հակասիրիական կոալիցիայի և մարտի 8-ին՝ սիրիամետ կոալիցիայի, քրիստոնյա և մուսուլմանական համայնքների մասին։ Աջակցում է նախագահ Միշել Աունին[11], լիբանանյան բանակը համարում է ազգային շահերի և երկրի ամբողջականության երաշխավորը[12]։ Մասնակցում է Լիբանանի հայ համայնքի միջոցառումներին[11], պնդում է, որ ապրիլի 24-ը պաշտոնապես ճանաչվի՝ որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր[13]։

Սիրիական հակամարտությունում Բագրատունին դեմ է արտահայտվում Բաշար Ասադի ռեժիմի վրա ռազմա- քաղաքական ճնշմանը[14]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին, կրթությունն ավարտելուց հետո, Քարիմ Բագրատունին ամուսնացել է հայտնի քաղաքական գործիչ և գործարար Սալեմ Աբդելնուրի զարմուհու՝ Մոնա ալ-Նաշիֆի հետ։ Նրանք ունեն երկու որդի՝ Ջիհադ և Ջավադ։ Կնոջ հետ բնակվում է Բեյրութի Աշրաֆիա քրիստոնեական թաղամասում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 كريم بقرادوني: هل هناك حياة بعد «الكتائب»؟
  2. 2,0 2,1 KARIM PAKRADOUNI Lebanese politician
  3. Армяне в маронитской среде
  4. 4,0 4,1 كريم بقرادوني
  5. «بالأسماء والصور| في ذكرى المذبحة.. لا يزال منفذو صبرا وشاتيلا طلقاء !». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
  6. Ливан превратился в арену политических баталий
  7. Член правительства Израиля призвал ликвидировать лидера «Хезболлах»
  8. Gemayel appointed president of Phalange Party
  9. Sami Gemayel elected new leader of the Kataeb Party
  10. Karim Pakradouni. Years of Resistance: The Mandate of Émile Lahood, the Former President of Lebanon / Garnet Publishing, 2012.
  11. 11,0 11,1 «Լիբանան Պիտի Ապրի։ Մեր Դատը Մեր Գլուխին Թագն Է, Իսկ Արևելեան Քրիստոնէութիւնը Արժանի Է Դառնալու Մեր Ռահվիրան», Ըսաւ Երեսփոխան Յակոբ Բագրատունի
  12. Զօր. Աուն Կը Հաստատէ Սէյիտ Նասրալլայի Հետ Իր Յարաբերութեան Զօրութիւնը
  13. Ситуация в Ливане: апрель 2015 г.
  14. Karim Pakradouni: Targeting Syrian Stability Pushes Region to War