Քելլի Օլինիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քելլի Օլինիկ
Kelly Olynyk v USD Toreros.jpg
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոստոն Սելտիքս
Դիրքը Ծանր հարձակվող/ Կենտրոնական
Համար № 41
Ի ծնե տրված անունը Քելլի Թայլեր Օլինիկ
Kelly Tyler Olynyk
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 19, 1991 (1991-04-19) (23 տարեկան)
Ծննդավայր Կանադա Տորոնտո, Օնտարիո, Կանադա
Ազգություն Կանադա Կանադացի
Հասակ 2,13 մ
Քաշ 108 կգ
Դպրոց Հարավային Քեմփլուփսի միջնակարգ դպրոց (Քեմփլուփս, Բրիտանական Կոլումբիա)
համալսարան Կենտուկիի համալսարան (2009–2013)
Դրաֆթի տարի 2013 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 13-րդ
Դրաֆթ ակումբ Դալաս Մավերիքս
Կարիերայի պատմություն Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲոստոն Սելտիքս (2013–այժմ)
Մրցանակներ
  • NCAA All-American առաջին թիմ (2013)
  • Academic All-American առաջին թիմ (2013)
  • WCC տարվա խաղացող (2013)
  • All-WCC առաջին թիմ (2013)

Քելլի Թայլեր Օլինիկ (անգլKelly Tyler Olynyk, ծնվ.՝ ապրիլի 19, 1991թ.), կանադացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բոստոն Սելտիքս» ակումբում՝ որպես կենտրոնական և ծանր հարձակվող։

Համալսարանային առանջությունը անցկացրել է Գոնզագայի համալսարանում, ընդ որում ունի հաշվապահի բակալավրի աստիճան (2012)։

Ընտրվել է 2013 թվականի NBA-ի դրաֆթի[1] 13-րդ ընտրությամբ՝ «Դալաս Մավերիքսի» կողմից, որից հետո տեղափոխվել է «Բոստոն Սելտիքս»։

Վաղ կյանքը[խմբագրել]

Օլինիկը ծնվել է «բասկետբոլային» ընտանիքում. Օլինիկի հայրը՝ Քենը, 1989-2002 թվականներին մարզել է Տորոնտոյի համալսարանի տղամարդկանց բասկետբոլային թիմը, ինչպես նաև 1983-1996 թվականնների ընթացքում եղել է Կանադայի բասկետբոլի երիտասարդական հավաքականի մարզիչը[2]։ Նույն հավաքականում հանդես էր գալիս կանադական բասկետբոլի ապագա գերաստղ Սթիվ Նեշը։ Մայրը՝ Առլին անունով, եղել է Կանադայի համալսարանային առաջնության կանաց բասկետբոլիային հանդիպումների մրցավարուհի, իսկ 1995-2004թթ. եղել է «Տորոնտո Ռեպտորսի» աշխատակից, մասնավորապես եղել է ակումբի հանդիպումների հաշիվ պահող։ [3] Շուտով Քելլիի հայր Քենը դառնում է Թոմսոն Ռիվերսի անվան համալսարանի սպորտային բաժնի տնօրեն, և ընտանիքը տեղափոխվում է բնակվելու Քեմփլուփս քաղաքում (Բրիտանական Կոլումբիա նահանգ)

Օլինիկը, ի տարբերություն շատ կանադացի հեռանկարային դեռահաս բասկետբոլիստների, որոշում է չհաճախել ամերիկյան դպրոց, այլ փոխարենը հանդես գալ հայրենիքում։ Սկզբնապես Օլինիկը հանդես էր գալիս որպես խաղարկող, նույնիսկ երբ տարիների ընթացքում նրա հասակը 190 սմ-ից աճում է 208-ի։

Համալսարանային կարիերան[խմբագրել]

Գոնզագայի համալսարանում հանդես գալու տարիներին Օլինիկը 2012–13 մրցաշրջանում դարձել էր «Academic All-America» խորհրդանշական հավաքականի անդամ։ Նույն մրցաշրջանը Օլինիկը ավարտում է 17, 8 միավոր, 7, 3 անդրադարձ և 1, 7 արդյունավետ փոխանցում միջին ցուցանիշներով

Պրոֆեսիոնալ կարիերան[խմբագրել]

Օլինիկն ընտրվում է NBA-ի 2013 թվականի դրաֆթի 13-րդ ընտրությամբ՝ «Դալաս Մավերիքսի» կողմից, սակայն փոխանակվում է և տեղ գտնում «Բոստոն Սելտիքսում», որն իր հերթին զիջում է Լուկաս Նոգեյրայի հանդեպ ունեցած իրավունքները, ինչպես նաև երկու ընտրության իրավունքներ ապագա դրաֆթների երկրորդ ռաունդներում։ [4]

2013 թվականի հուլիսի 7-ին՝ NBA-ի ամառային առաջնության առաջին իսկ հանդիպումից հետո, «Բոստոնը» որոշում է պայմանագիր կնքել նրա հետ։ Վերջինս այդ հանդիպման ժամանակ վաստակել էր 25 միավոր՝ կատարած ընդհանուր 13 նետումներից իրացնելով 9-ը։ [5]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg