Քեթրին Փաթերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթրին Փաթերսոն
անգլ.՝ Katherine Paterson
Ծնվել էհոկտեմբերի 31, 1932(1932-10-31)[1][2][3][…] (91 տարեկան)
ԾննդավայրHuai'an District, Ցզյանսու, Չինաստանի Հանրապետություն
Մասնագիտությունգրող, վիպասան, մանկագիր և միսիոներուհի
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ[2]
ԿրթությունUnion Presbyterian Seminary? և King University?
Ուշագրավ աշխատանքներԿամուրջ դեպի Տերաբիթիա, The Great Gilly Hopkins?, Հակոբին եմ սիրում, Of Nightingales That Weep? և Rebels of the Heavenly Kingdom?
Պարգևներ
ԶավակներԴևիդ Լ. Փաթերսոն
Կայքterabithia.com
 Katherine Paterson Վիքիպահեստում

Քեթրին Փաթերսոն (անգլ.՝ Katherine Paterson, հոկտեմբերի 31, 1932(1932-10-31)[1][2][3][…], Huai'an District, Ցզյանսու, Չինաստանի Հանրապետություն), Ժամանակակից ամերիկացի գրող, արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների, այդ թվում՝ Հանս Քրիստիան Անդերսենի (1998) և Աստրիդ Լինդգրենի անվան մրցանակներ (2006)։ Երկու անգամ արժանացել է ամերիկյան մանկական գրականության բարձրագույն պարգևների՝ ստանալով Նյուբերի անվան մեդալներ, «Կամուրջ դեպի Տերաբիթիա» (1977) և «Ես սիրում էի Յակովին» (1981) գրքերի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Փաթերսոնը ծնվել է Չինաստանում։ Նա իր մանկության մի մասն անցկացրել է Չինաստանում, ապա տեղափոխվել է ԱՄՆ։ Փաթերսոնը չորս տարի ապրել է Ճապոնիայում և Կոբեում սովորել է ճապոներեն։ Ապա նա դասավանդել է Սիկոկու կղզում գտնվող մի գյուղում։

Քեթրին Փաթերսոնի պատմությունների թեմաները սերտորեն կապված են իր չորս երեխաների և նրանց ընկերների կյանքի հետ։ Գրողը երկար ժամանակ ապրել է Մերիլենդ նահանգի Տակոմա Պարկ քաղաքում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Փաթերսոնը այժմ ապրում է Վերմոնտ նահանգի Բարե քաղաքում։ Նա 2010 թվականից մինչև 2011 թվականը զբաղեցրել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի՝ Երիտասարդական գրականության ազգային դեսպան պատվավոր պաշտոնը[9]։ Նրա առաքելությունը եղել է՝ գրագիտության կարևորության և ողջ կյանքի ընթացքում կրթվել շարունակելու կարևորության մասին բնակչության տեղեկացվածությունն ավելացնելը[10]։ Այժմ Փաթերսոնը «Մանկական գրականության և գրագիտության ազգային միության», ոչ կոմերցիոն կազմակերպության փոխնախագահն է։ Նա հանդես է գալիս գրագիտության, գրականության և գրադարանների տարածման օգտին[11]։

Ստեղծագործության էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կամուրջ դեպի Տերաբիթիա (PBS) (1985, անգլ.՝ Bridge to Terabithia )
  • Վերածնված սեր (ТВ) (2002, անգլ.՝ Miss Lettie and Me )
  • Կամուրջ դեպի Տերաբիթիա (Walden Media, Disney) (2007, անգլ.՝ Bridge to Terabithia)
  • Հիասքանչ Գիլի Հոփկինս (Lionsgate premiere) (2015, անգլ.՝ The great Gilly Hopkins)

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ գրքեր՝ ռուսերեն հրատարակությամբ։

  • Նրա ծննդյան գիշերը, (անգլ.՝ The night of his birth2019)[12]
  • «Իմ կամրջային տարին» (անգլ.՝ My brigadista year, 2017)[13]
  • Իմ կյանքի պատմությունները, (անգլ.՝ Stories of my life2014)
  • Համառ քաղցրություն և այլ պատմություններ ամանորյա շարքից (անգլ.՝ A Stubborn Sweetness and Other Stories for the Christmas Season 2013)[14]
  • Հավալուսնի օրը (անգլ.՝ The Day of the Pelican), 2009
  • Հապալասներ թագուհու համար (անգլ.՝ Blueberries for the Queen), 2009
  • Bread and Roses, Too,(անգլ.՝ Հաց և վարդեր նույնպես), 2006
  • The Same Stuff as Stars (անգլ.՝ Միևնույն իրերն ինչպես աստղեր) 2004
  • The Field of the Dogs (անգլ.՝ Շների դաշտը) 2002
  • Քարոզչի տղան (անգլ.՝ Preacher’s Boy), 2000
  • Ջիփն ու իր պատմությունը(անգլ.՝ Jip, His Story ) 1998
  • Flip-Flop աղջիկը (անգլ.՝ Flip-Flop Girl) 1994
  • Ով եմ ես, ուսումնասիրում է, թե ինչ է նշանակում լինել Աստծո զավակ (անգլ.՝ Who am I? : exploring what it means to be a child of God) 1992
  • Արքային հավասարը (անգլ.՝ The Kings’s Equal ) 1992
  • Լիդիա (անգլ.՝ Lyddie) 1991
  • Քրիզանթեմների նշանը (անգլ.՝ Sign of the Chrysanthemum ) 1991.
  • Աշխարհի ամենափոքր կովը(անգլ.՝ The Smallest Cow in the World ) 1991
  • Մանդարին Դաքսի պատմությունը (անգլ.՝ The Tale of the Mandarin Ducks ) 1990
  • Թափառական այգի 1988 (անգլ.՝ Park’s Quest ռուս.՝ Странствия Парка) 2009
  • Լեզուն կտրած ծիտիկը (անգլ.՝ The Tongue-Cut Sparrow)
  • Արի երգիր, Ջիմի Ջո (անգլ.՝ Come Sing, Jimmy Jo) 1985
  • Երկնային արքայության ապստամբները (անգլ.՝ Rebels of the Heavenly Kingdom) 1983
  • Գերազանցության դարպասներ ։ Գրքեր նախատեսված երեխաների համար (անգլ.՝ Gates of Excellence: On Reading and Writing Books for Children), 1981
  • Ես սիրեցի Իակովին 1980 (անգլ.՝ Jacob Have I Loved)2001
  • Հրեշտակներ և ուրիշ օտարականներ։ Ամանորյա ընտանեկան պատմություններ (անգլ.՝ Angels & Other Strangers: Family Christmas Stories), 1979
  • Հիասքանչ Հիլլի Հոպկինս 1978 (ռուս.՝ Великолепная Гилли Хопкинс անգլ.՝ The Great Gilly Hopkins)1982, 2003
  • Կամուրջ դեպի Տերավիֆիա Bridge to Terabithia, 1977 (ռուս.՝ Мост в Теравифию, 2003; Կամուրջ դեպի Տերաբիթիա ռուս.՝ Мост в Терабитию 2007)
  • Վարպետ Փափիթիրը (անգլ.՝ The Master Puppeteer), 1976
  • Լացող սոխակներ (անգլ.՝ Of Nightingales that Weep), 1974
  • Արդարություն բոլոր մարդկանց համար (անգլ.՝ Justice for All People), 1973

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 http://web.archive.org/web/20170324042615/http://jeugdliteratuur.org/auteurs/katherine-paterson
  3. 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
  4. 4,0 4,1 http://ala.org/alsc/awardsgrants/bookmedia/newberymedal/newberyhonors/newberymedal
  5. https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/katherine-paterson/
  6. https://web.archive.org/web/20140519183811/http://www2.wlu.edu/documents/registrar/honors/hondegs.pdf
  7. https://www.nationalbook.org/books/the-master-puppeteer/
  8. https://www.nationalbook.org/books/the-great-gilly-hopkins/
  9. «Katherine Paterson Named National Ambassador for Young People's Literature - Read.gov». web.archive.org. 2011 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
  10. Rich, Motoko (2010 թ․ հունվարի 4). «New Envoy's Old Advice for Children: Read More» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
  11. «THE NATIONAL CHILDREN'S BOOK AND LITERACY ALLIANCE». thencbla.blogspot.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
  12. «The Night of His Birth». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  13. «My Brigadista Year • Katherine Paterson». Katherine Paterson (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  14. «A Stubborn Sweetness and Other Stories for the Christmas Season». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Փաթերսոն» հոդվածին։