Աստրիդ Լինդգրեն
| Աստրիդ Լինդգրեն | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Աստրիդ Լինդգրեն |
| Ծննդյան օր՝ | Նոյեմբերի 14, 1907 թ. |
| Ծննդավայր՝ | |
| Վախճանի օր՝ | Հունվարի 28, 2002 թ. |
| Վախճանի վայր՝ | |
| Կրոն | Կաթոլիկ |
| Աշխատանք՝ | Մանկական գրող |
| Պարգևներ և մրցանակներ՝ |
«Ճիշտ ապրելակերպի մրցանակ» (1994) |
Աստրիդ Աննա Էմիլիա Լինդգրեն (շվեդ.` Astrid Anna Emilia Lindgren, 14 նոյեմբեր, 1907 – 28 հունվար, 2002), շվեդ գրող, արձակագիր և սցենարիստ: Համարվում է աշխարհի 18-րդ ամենաթարգմանված հեղինակը:[1] Լինդգրենի գրքերը համաշխարհային մասշտաբով վաճառվել են 145 միլիոն օրինակով:[2] Առավել հայտնի գրքերից են «Պեպի Երկարագուլպան», «Կարլսոնը, ով բնակվում է տանիքում» և այլ ստեղծագործություններ, որոնք առանձնահատուկ ժողովրդայնություն են վայելում հատկապես կրտսեր ընթեցողների շրջանում:
Կենսագրությունը [խմբագրել]
Լինդգրենը ծնվել է Շվեդիայի հարավում գտնվող Վիմմերբյու ավանում` շինականի ընտանիքում: Սամուել Ավգուստ Էրիքսոնի և Աննա Յոհանսոնի 2-րդ զավակն է, ունեցել է 2 քույր և 1 եղբայր` Գունար անունով, ով հետագայում դառնում է Շվեդական խորհրդարանի պատգամավոր:
Դպրոցն ավարտելուն պես` Լինդգրենն աշխատանիքի է անցնում տեղական թերթի խմբագրություննում: Երբ 1926 թ.-ին Լինդգրենն հղիանում է գլխավոր խմբագրից, վերջինս ամուսնության առաջարկություն է անում, սակայն մերժվում է: Լինդգրենը տեղափոխվում է մայրաքաղաք Ստոկհոլմ, որտեղ սովորում է գրամեքենայով աշխատել և սղագրել: Կարճ ժամանակ անց Լինդգրենը Կոպենհագենում ծնում է առաջնեկ արու զավակին, ում անվանում է Լարս: Լինդգրենը Լարսին թողնում է Կոպենհագենում` վստահելով մի խնամակալ ընտանիքի:
Չնայած ցածր վարձավճարին` Լինդգրենը խնայած գումարների հաշվին հաճախ էր մեկնում Կոպենհագեն` որդուն տեսնելու: Ի վերջո Լինդգրենը որդուն տանում է հայրենիք` հանձնելով հոր և մոր խնամքին, մինչև որ ինքն է կարողանում բավականաչափ գումար աշխատել, որպեսզի որդուն իր ուժերով մեծացնի Ստոկհոլմում:
1931 թ.-ին ամուսնանում է իր ղեկավարի` Ստուր Լինդգրենի հետ (1898–1952): Երեք տարի անց ամուսինները դուստր են ունենում` Կարին անունով (հետագայում դառնում է թարգմանիչ): Երբ մի անգամ Կարինը ծանր հիվանդանում է և անորոշ ժամանակով գամվում անկողնուն, մայրը սկսում է նրան զբաղեցնելու համար պատմություններ: Հենց այդ ժամանակ էլ ստեղծվում է Պեպի Երկարագուլպայի կերպարը:
1941 թ.-ին ընտանիքը տեղափոխվում է բնակվելու Դալագաթան փողոցում, որտեղ էլ Լինդգրենն ապրում է մինչև կյանքի վերջ: 2002թ.-ին Լինդգրենը կնքում է մահկանացուն` 94 տարեկան հասակում: Կյանքի վերջին տարիներին Լինդգրենը գրեթե կույր էր:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Աստրիդ Լինդգրենի պաշտոնական կայք
- Աստրիդ Լինդգրենի անվան թանգարանի կայքը
- Հայտնի հեղինակներ. Ա. Լինդգրեն
- Աստրիդ Լինդգրեն (1907-2002) - Կենսագրություն
Ծանոթագրություններ [խմբագրել]