Քեզ համար, Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քեզ համար, Հայաստան (ֆր.՝ Pour toi Arménie), երգ, որը գրվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով։ Գրվել է աղետից մի քանի օր անց։ Երաժշտության հեղինակն է Ժորժ Կառվարենցը, խոսքի հեղինակն է Շառլ Ազնավուրը։

Առաջին անգամ կատարվել և ձայնասփռվել է ֆրանսիական հեռուստատեսությամբ 1988 թվականի դեկտեմբերի 20-ին, Ֆրանսիայի 87 նշանավոր երգիչների կատարմամբ։ 1989 թվականին Փարիզում Ժորժ Կառվարենցը «Քեզ համար, Հայաստան» երգի երաժշտության համար արժանացել է «Ոսկե սուր» (Սաբղ դ'օր) մրցանակի[1]։ Երգը 10 շաբաթ գրավել է սինգլների SNEP (Ֆրանսիա) աղյուսակի առաջին հորիզոնականը և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ գրավել է առաջին տեղը հեռարձակման առաջին շաբաթից։ Երգի տեսահոլովակը նկարել է Անրի Վեռնոյը։

Երգի առաջին տունը[խմբագրել]

Քո գարունները կբացվեն նորից,
Քո լավ օրերը ետ կգան նորից,
Ձմռանից հետո, դժոխքից հետո,
Կվերընձյուղվի կենաց ծառը քո -
Քեզ համար, Հայաստան։

Կատարողներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Հանրագիտակ օրացույց», Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Երևան, 1990

Արտաքին հղումներ[խմբագրել]