Ռոզի Վարդ
Ռոզի Վարդ իսկական անունը Նուարդ Մանուելյան (ֆր.՝ Rosy Varte,[1]) (նոյեմբերի 23 1923, Ստամբուլ - հունվարի 14 2012, Փարիզ), հայկական ծագումով ֆրանսիացի դերասանուհի:
Բովանդակություն |
Կենսագրություն[խմբագրել]
Ծնվել է 1923 թվականին: Ընտանիքը Ֆրանսիա բնակության է տեղափոխվել, երբ Ռոզին ընդամենը մի քանի շաբաթական էր: Վարդը աշխատել է փարիզյան շատ թատրոններում: Լեգենդար Thеаtre national populaire-ում Ժան Վիլարի հետ 1958 թվականին բեմադրել է “Յուբյու արքան” ներկայացումը, որը համաշխարհային թատրոնի դասական գործ է դարձել: 1971 թվականից Վարդը մշտապես համագործակցել է Ֆրանսիական կոմեդիայի թատրոնի («Կոմեդի ֆրանսեզ») հետ:[2]: Ֆրանսիացի հանդիսատեսի լայն շրջանակներին Ռոզին հայտնի էր Maguy հեռուստասերիալում իր համանուն դերով: 1985-1993 թվականներին նկարահանվել է Maguy-ի 333 սերիաներում: Վարդը հայտնի է նաև ֆրանսիական կինոյի վարպետներ` ռեժիսորներ Ժան Ռենուարի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Անրի Վերնոյի, Կլոդ Սոտեի հետ իր համագործակցությամբ:
Հայ հանդիսատեսին Ռոզի Վարդը առավել հայտնի է խորհրդային կինովարձույթի ցուցադրած Անժելիկայի մասին պատմող ֆիլմաշարից, «Ֆրանսիական կանկան» ֆիլմից, որտեղ հանդես է եկել Ժան Գաբենի հետ, ինչպես նաև Ժան Պոլ Բելմոնդոյի գլխավոր դերակատարությամբ «Վախը քաղաքի վրա» և «Ուրախ զատիկ» ֆիլմերից: Նրա վերջին դերը 2007 թվականին նկարահանված «Յուբերը և շունը» ֆրանսիական կինոնկարում էր:
Բացի կինոյի և թատրոնի դերակատարումներից ձայնագրել է մի քանի երգ: 1989 թվականին մասնակցել Շարլ Ազնավուրի և Ժորժ Գարվարենցի համատեղ ստեղծագործության ձայնագրությանը, որի եկամուտը հատկացվել է Սպիտակի երկրաշարժից տուժածներին:
Մահացել է 2012 թվականի հունվարի 14-ին:[3]
Պարգևներ[խմբագրել]
- 1942 - Ոսկե արջ, Բեռլինի կինոփառատոն
- 1987 - «7 d’Or Night» մրցանակ
- 1998 - Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Ֆիլմոգրաֆիա[խմբագրել]
- 1948 -fr:Manon
- 1949 -fr:Vendetta en Camargue
- 1951 -fr:Trois femmes
- 1952 -Lettre ouverte
- 1952 -fr:Minuit quai de Bercy
- 1953 -Տղամարդիկ մտածում են միայն դրա մասին
- 1953 -fr:Virgile
- 1953 -fr:À nous deux, Paris !
- 1954 -fr:Casse-cou Mademoiselle
- 1954 -Ֆրանսիական կանկան
- 1955 -fr:Les assassins du Dimanche
- 1955 -fr:Gueule d'ange
- 1956 -fr:Pardonnez nos offenses
- 1958 -fr:En légitime défense
- 1958 -fr:Le Petit Prof
- 1960 -fr:Fortunat
- 1960 -fr:Le Gigolo
- 1961 -fr:Le Tracassin
- 1961 -fr:L'Amour à vingt ans
- 1962 -Վենդետտա
- 1963 -fr:Suzanne et le cambrioleur
- 1964 -fr:Un monsieur de compagnie
- 1964 -Անժելիկան հրեշտակների մարքիզուհի
- 1965 -fr:Thomas l'imposteur
- 1965 -fr:Les sultans
- 1966 -fr:Trois enfants dans le désordre
- 1966 -fr:Le voyage du père
- 1968 -fr:Salut Berthe
- 1969 -fr:La Honte de la famille
- 1969 -Իմ քեռի Բենջամենը
- 1969 -fr:Le Pistonné
- 1970 -fr:Daisy Town
- 1971 -fr:Le Viager
- 1972 -fr:Le Bar de la fourche
- 1972 -Համա թե լավ գործ է
- 1973 -fr:La grande nouba
- 1974 -Վախը քաղաքի վրա
- 1977 -fr:La Ballade des Dalton
- 1978 -Փախած սեր
- 1980 -fr:T'inquiète pas, ça se soigne
- 1982 -fr:Le Braconnier de Dieu
- 1982 -Rock and Torah / Le Préféré
- 1982 -fr:Le Bourgeois gentilhomme
- 1983 -fr:Garçon !
- 1984 -Ուրախ զատիկ
- 1984 -fr:Monsieur de Pourceaugnac
- 1986 -fr:Chère canaille
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ Rosy Varte // est décédée, adieu «Maguy» [1]
- ↑ Ռոզի Վարդի մասին kino-teatr կայքում (ռուս.)
- ↑ Panorama // [2]