Փորձարարական հոգեբանություն
Փորձարարական հոգեբանությունը հոգեբանության այն կարևորագույն բնագավառներից է, որը համակարգում է հոգեբանական ուղղությունների մեծամասնության հետազոտական հիմնախնդիրները և լուծման ուղիները: Այն միաժամանակ հանդիսնաում է հիմնարար գիտակարգ հոգեբանական հետազոտությունների մեթոդների մասին: Հոգեբանությունը, ինչպես և յուրաքանչյուր գիտություն ունի իր հետազոտության առարկան, մեթոդաբանությունը և հիմնարար սկզբունքները, որոնք կրում են համագիտական և հոգեբանությանը բնորոշ յուրահատուկ բնույթ: Դրանց հիման վրա իրականացվում է մեթոդների դասակարգումը: Ժամանակակից փորձարարական հոգեբանությունը ներթափանցում է կիրառական հոգեբանության ուղղություններ` գիտափորձերը ճշգրտելու նպատակով: Այսօր խիստ անհրաժեշտ է համակողմանի ուսումնասիրել հոգեբանական տարբեր ուղղությունների մեթոդաբանությունը, դրանց աշխարհայացքային առանձնահատկությունները: Հոգեբանության մեթոդաբանության հիմնահարցերի, հետազոտությունների իրականացման խնդիրների և կիրառական մեթոդմերի տեղայնացման գործընթացի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում հոգեբանության դպրոցի նորովի զարգացումը այդ ամենը դարձնում է առավել արդիական: Այդ հիմնախնդիրն ունի նաև գործնական նշանակություն, որը պայմանավորված է նրանով, որ մեր երկրի փոփոխվող սոցիալտնտեսական պայմաններում, նոր շուկայական փոխհարաբերություններում և փորձարարական գիտության կայացման այս ժամանակահատվածում հոգեբանության բոլոր և հատկապես կիրառական բնագավառների առջև դրվում են նոր մարտահրավերներ ու պատվերներ: Ժամանակակից պայմաններում տվյալ գիտակարգը կարողացել է հասնել զարգացվածության բարձր աստիճանի, սակայն նրա ձևավորման գործընթացը հեռու է կատարելությունից և առ այսօր հոգեբանությունում չեն դադարում գիտական հետազոտությունում գիտափորձի կիրառման հնարավորությունների և դրա արդյունավետության վերաբերյալ քննարկումները: Գիտական հետազոտությունների գիտականությունը պահպանելու համար մշտապես պահանջվում է հետազոտական հայեցակարգերի ճշգրտում, նոր մեթոդների և դրանց համալրման փորձարկում: Փորձարարական հոգեբանությունը, հիմնվելով փիլիսոփայության հիմնադրույթների վրա, հարստանում է հարակից գիտությունների գիտելիքներով` մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, սոցիոլոգիա և այլն: Փորձարարական հոգեբանությունը ձգտելով գիտության ավանդական կանոնակարգին հիմնվում է հոգեչափման խիստ պահանճների վրա, որոնք բխում են մետրոլոգիայից, կենսամեխանիկայից: Ավանդականության հետ մեկտեղ փորձարարական հոգեբանությունն արդի ժամանակաշրջանում ձեռք է բերում զարգացման նոր միտումներ և որոշակի վերապահումներով դիմում է հետազոտական, եթե այտպես կարելի է կոչել “լիբերալ” միջոցներին: Սա նշանակում է, որ հաճախ առանձին հետազոտության առարկի յուրահատկությունները պարտադրում են դիմել ոչ հորձարարական մեթոդների: Ներկայումս փորձարարական հոգեբանության փոխակերպումը և զարգացումը անխուսափելիորեն կապված է գիտատեխնիկական զարգացման, համակարգչային տեխնոլոգիաների լայն կիրառության, տեղեկատվական դաշտի ընդլայնման և արագության հետ: Փորձարարական հոգեբանության բնագավառի ուսումնասիրությունը պահանջում է հիմնարար գիտելիքներ և դժվարեցված է առկա գրականության բազմազանությամբ(հայերեն չկան համապատասխան ուսումնական ձեռնարկներ և դասագրքեր), որտեղ հաճախ անորոշ են ներկայացված մեթոդաբանական հիմունքները, մեթոդների դասակարգումը և պարադիգմալ սկզբունքները: Կարևոր է նշել այն փասրը, որ հոգեբանության ներսում փորձարարական հոգեբանությունը պարտադիր գիտակարգ է, որն ապահովում է տեսության, հետազոտության, կիրառական և գործնական բնագավառների միմյանց հարստացման գործընթացը և նրանց փախադարց կապը: Փորձարարական հոգեբանության և էմպիրիկ հոգեբանության սահմանը դառնում է թափանցիկ և դադարում է հիմնվել միայն բնագիտական սկզբունքների վրա: Ներկայումս այն կրում է նաև հերմենևտիկայի, մետաֆիզիկայի ազդեցությունը: Ավանեսյան Հ.Մ. Փորձարարական հոգեբանություն/ Ուսումն.ձեռն.,Եր. ԵդիթՊրինտ. 2010. 288 էջ
== Հոգեբանական հետազոտության մեթոդների համակազմը ==
Արդեն խոսվել է այն բանի մասին, որ մեթոդաբանությունը մեթոդների և հնարների մասին համակարգված ուսմունքն է: Առավել լայն իմաստով մեթոդաբանությունը գիտական ճանաչողության կառուցման սկզբունքների, ձևերի և մեթոդների ուսմունքն է: Մեթոդաբանությունը ոչ այնքան գիտելիքների համակարգ է, որքան վերջիններիս կուտակման գործունեության ոլորտն կամ ուղին Է: Մեթոդ ասելով (հուն. methods - հետազոտման ուղի, ուսմունք, տեսություն) հասկանում ենք իրականության տեսական կամ փորձարարական յուրացման օրենքների, ուղիների, միջոցների և հնարների համակազմ: Բ. Գ. Անանևի տեսանկյունից հոգեբանական հետազոտության մեթոդները հոգեբանական օբյեկտների հետ գործառնման համակարգեր են և միևնույն ժամանակ ինքնին հոգեբանական գիտության ճանաչողական օբյեկտներ [2]: Դիտարկելով հոգեբանությունում փորձարարական մեթոդների կիրառման հիմնախնդիրը` Վ. Ն. Դրուժինինն առաջարկում է սկսել որոշելով դրանց տեղը հոգեբանական մեթոդների համակարգում և սկզբի համար ընդունել դասակարգման սխեմա: Հետազոտության ռազմավարության առավել հստակ բնութագրման և էմպիրիկ ձևաչափի տարբերակման նպատակով նկարագրվում է երեք “Մ1Մ2Մ3” - երի համադրությունը, որտեղ Մ1-ը մեթոդաբանական մոտեցումն է, Մ2-ը` մեթոդի ենթախումբն է (մեթոդներ ասելով հասկանում ենք գիտական հետազոտություն իրականացնելիս հոգեբանի կողմից կիրառվող սկզբունքների, միջոցների և եղանակների ամբողջությունը, ինչպես նար կազմակերպման ձևը), Մ3-ը` հետազոտության մեթոդիկաները (հետազոտության գործընփացում կիրառվող առանձին վերցված միջոցը կամ այլ կերպ ասաց գիտական “գործիքը”): Այդ սկզբունքի կոնկրետ մարմնավորումը հոգեբանական աշխատանքի որոշակի միջոցին վերաբերող ընթացակարգային նորմերն են, որոնք իրագերծվու են որոշակի մեթոդական նյութի հիման վրա: Այս սխեմայի ամբողջական բնութագրման համար նպատակահարմար է նկարագրել Մ4 լրացուցիչ նշանը, որը ենթադրում է հետազոտության ոչ փորձարարական մեթոդներ: Այսպիսով ձևավորվում է հոգեբանական հետազոտության տետրոիդ (հուն. τετρά - չորս) կառուցվածք, որն ունի ՙճկու-նություն՚ և որոշակի ՙհանդուրժողականություն՚ դրա ռազմավարության և իրականացման գործընթացում [Հ.Մ. Ավանեսյան]: Այս մոտեցումը համապատասխանում է էմպիրիկ հետազոտության կազմակերպման մեթոդների գոյություն ունեցող դասակարգումներին, այսպես կոչված էքսպերիմենտալ և քվազիէքսպե-րիմենտալ ծրագրեր [5], համեմատական և գենետիկական մեթոդներ (մեթոդաբանական մոտեցում): Չնայած դրանք վերաբերում են հետազոտական գործունեության միջոցներին, սակայն հետազոտական միջոցների հիերարխիայի այն օղակն են, ուր կարելի է առնվազն առանձնացնել հինգ մակարդակներ.
- մեթոդիկայի,
- մեթոդական հնարի,
- մեթոդի,
- հետազոտության կազմակերպման,
- մեթոդաբանական մոտեցման:
Փորձարարական հոգեբանության դասագրքերում և հետազոտական աշխատանքներում ՙմեթոդ՚ եզրույթն օգտագործվում է բոլոր մակարդակների համար: Օրինակ, հոգեֆիզիկայում գոյություն ունեն միջին սխալի, սահմանների մեթոդներ, սոցիալական հո-գեբանությունում կոնտենտ վերլուծության, փորձագիտական գնահատման մեթոդներ, հո-գեդիագնոստիկայում` պրոյեկտիվ, իսկ զարգացման հոգեբանությունում` հոգեգենետիկական մեթոդը և որպես նրա տարատեսակ` երկվորյակների մեթոդը: Եթե քննարկենք մեթոդների դասակարգման բուն հոգեբանական յուրահատկությունը, ապա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել թեստավորման մեթոդի վրա, որի առանձնացումը դիտարկվում է վերջին տասը, տասնհինգ տարիների հետազոտություններում: Այս օրինակներում չենք կարող գիտական տրամաբանության խախտում փաստել, սակայն երբեմն հատկապես երիտասարդ գիտնականների և ուսանողների շրջանում նկատվում են նյութի ընկալման սեմանտիկ դժվարություններ: Տվյալ դեպքում կքննարկենք մեթոդը որպես հետազոտողի և իր ավանդական հասկացմամբ օբյեկտի փոխհարաբերման միջոց և մասնակիորեն կանդրադառնանք մեթոդական մոտեցումներին (Մ1 և Մ2 մակարդակներում): Այս մակարդակներում գործում է փորձարարական մեթոդների կարգային դասակարգման դասական սխեման` դիտում, գիտափորձ, չափում և նրա ածանցյալները: Այսպիսով, շարադրանքից դուրս են մնում կոնկրետ հոգեբանական փորձարարական մեթոդիկաները, տեխնիկաները, գիտափորձի պլանավորման մեթոդները և այլն: Հոգեբանական հետազոտությունում կիրառվող վերոհիշյալ մակարդակային դասակարգումն իր կառուցվածքով մոտ է նրան, ինչ առաջարկել են Վ. Ն. Դրուժինինը, Գ. Դ. Պիրյովը և այլոք: Դիտարկենք Բ. Գ. Անանևի և բուլղար հոգեբան Գ. Դ. Պիրյովի կողմից առաջարկված հոգեբանական հետազոտության մեթոդների ամփոփ դասակարգումը: Ընդ որում, որպես ինքնուրույն մեթոդներ առանձնացվում են դիտումը (օբյեկտիվ անմիջական և միջնորդավորված, սուբյեկտիվ անմիջական և միջնորդավորված), գիտափորձը (լաբորատոր, բնական և հոգեբանամանկավարժական), մոդելավորումը, հոգեբանական բնութագրումը, օգնող մեթոդները (մաթեմատիկական, գրաֆիկական, բիոքիմիական և այլն), յուրահատուկ մեթոդական մոտեցումները (գենետիկական, համեմատական և այլն): Այս մեթոդներից յուրաքանչյուրը բաժանվում է մի շարք այլ մեթոդների: Այսպես, օրի-նակ, դիտումը (միջնորդավորված) բաժանվում է հարցաթերթերի, հարցարանների, գործու-նեության արդյունքների վերլուծության և այլն: Ավելի ուշ Բ. Գ. Անանևը առաջարկել է մի փոքր այլ դասակարգում.
- կազմակերպական,
- փորձարարական,
- արդյունքների վերլուծության,
- մեկնաբանման մեթոդներ:
Կազմակերպչական մեթոդների շարքում է նա դասել համեմատական, լոնգիտյուդային, համակարգային մեթոդները: Մեթոդների երկրորդ խմբում են հայտնվել դիտարկման մե-թոդները (դիտում, ինքնադիտում), գիտափորձը (լաբորատոր, դաշտային, բնական և այլն), հոգեդիագնոստիկ, գործունեության գործընթացի և արդյունքների վերլուծությունը (պրաքսոմետրիկ մեթոդներ), մոդելավորումը և կենսագրական մեթոդը: Առանձին խումբ են կազմում տվյալների մաթեմատիկական և վիճակագրական վերլուծության և որակական բնութագրման մեթոդները, ինչպես նաև մեկնաբանողական մեթոդները, գենետիկական (ֆիլո և օնթոգենետիկական) և կառուցվածքային (դասակարգում, տեսակավորում և այլն) մեթոդները: Այս դասակարգման մեջ բացակայում է հոգեբանական հետազոտության տեսական մեթոդների առանձնացումը (հոգեբանական գիտելիքի կարևոր բաժին), սակայն միևնույն ժամանակ առանձնացված է ՙմիջանկյալ՚ մեթոդների դաս փորձարարականների և տեսականների միջև, այն է փորձարարական հետազոտության արդյունքների ներկայացման, մշակման, մեկնաբանման մեթոդները: Մ. Ս. Ռոգովինի և Գ. Վ. Զալևսկու աշխատանքներում քննարկվում է հոգեբանական հե-տազոտության մեթոդների դասակարգման հեղինակային մոտեցում: Հեղինակների կարծիքով մեթոդը ճանաչողության գործընթացում օբյեկտի և սուբյեկտի փոխհարաբերությունների որոշ հատկությունների արտահայտումն է [8]: Նրանք հիմնական մեթոդների թիվը հասցնում են վեցի.
- հերմենևտիկական մեթոդ, որը համապատասխանում է գիտության չբաժանված վիճակին (սուբյեկտն ու օբյեկտը չեն հակադրվում, մտային գործողությունը և գիտության մեթոդը նույնական են),
- կենսագրական մեթոդ` հոգեկանի մասին գիտության մեջ ճանաչողության ամբողջական օբյեկտի առանձնացում,
- դիտում` ճանաչողության օբյեկտի և սուբյեկտի տարբերակում,
- ինքնադիտում` սուբյեկտի վերածումն օբյեկտի նախորդող տարբերակման հիման վրա,
- կլինիկական, ուր առաջին պլան է մղվում արտաքին դիտվող երևույթներից ներքին մեխանիզմների անցման խնդիրը,
- գիտափորձը` որպես ճանաչողության սուբյեկտի ակտիվ հակադրում օբյեկտին, որի ընթացքում հաշվի է առնվում սուբյեկտի դերը ճանաչողության գործընթացում:
Այս մոտեցումը հոգեբանորեն հիմնավորված է և փորձարարական մեթոդների դասակարգման համար օժտված է մի շարք առավելություններով: Սակայն որոշ դեպքերում այն ընդունելի չէ կիրառական հոգեբանության այնպիսի մեթոդների համար, ինչպիսին մոդելավորումն է կամ արագ հոգեդիագնոստիկ մեթոդները: Գոյություն ունեն հոգեբանական հետազոտման մեթոդների բնութագրման և դասակարգման նաև այլ մոտեցումներ, սակայն գործնականում նույնացվում են հոգեբանական հետազոտության փորձարարական մեթոդները և հոգեբանական մեթոդներն ընդհանրապես, որը դժվարացնում է այս կամ այն մոտեցման յուրահատկության որոշարկումը: Այլ գիտությունների նմանությամբ հոգեբանությունում նույնպես առանձնացվում են մեթոդների երեք դասեր. 1. փորձարարական, որոնցում իրականացվում է հետազոտության սուբյեկտի և օբյեկտի արտաքին իրական փոխհարաբերություն, 2. տեսական, երբ սուբյեկտը փոխհարաբերվում է օբյեկտի մտային մոդելի հետ (ավելի ճիշտ հետազոտության առարկայի հետ), 3. մեկնաբանում և բնութագրում, որոնցում սուբյեկտը ՙարտաքնապես՚ փոխհարաբերվում է օբյեկտի նշանասիմվոլային պատկերացման հետ (գրաֆիկներ, աղյուսակներ, գծապատկերներ): Վ. Ն. Դրուժինինը գտնում է, որ հոգեբանական հետազոտության տեսական մեթոդներին պետք է դասել. 1. դեդուկտիվ մեթոդը (աքսիոմատիկ և հիպոթետիկ-դեդուկտիվ), այլ կերպ ասած` ընդհանուրից մասնավորին, աբստրակտից կոնկրետի. նրա արդյունքն է լինում տեսությունը, օրենքը և այլն, 2. ինդուկտիվ մեթոդը, այսինքն մասնավորից ընդհանուր գնացող փաստերի ընդհանրացում. նրա արդյունքն է ինդուկտիվ հիպոթեզը, օրինաչափությունը, դասակարգումը, համակարգումը, 3. մոդելավորման մեթոդը, որը համանմանությունների (անալոգիաների) մեթոդի կոնկ-րետացումն է մասնավորից մասնավոր մտահանգման ճանապարհով, երբ առավել բարդ օբյեկտի նմա-նակի դերում վերցվում է առավել հեշտը և հետազոտողի համար հասանելին: Այս մեթոդի կիրառման արդյունք է օբյեկտի, գործընթացի, վիճակի մոդելը: Հոգեբանության տեսական մեթոդներից պետք է տարբերել ներհայեցողական հոգեբա-նության մեթոդները, որոնք սկիզբ են առնում այսպես կոչված փիլիսոփայական հոգեբա-նությունում: Մտահայեցողությունը հենվում է ոչ թե գիտական փաստերի և փորձարարական օրինաչափությունների վրա, այլ հիմնավորվում է հայեցակարգի հեղինակի միայն անձնա-յին գիտելիքում (սուբյեկտիվ իրականություն, ինտուիցիա) [7]: Մտահայեցողական հոգեբանը, ինչպես փիլիսոփա, ծնում է հոգեբանական իրողության կամ նրա առանձին բաղադրիչների անձնային տեսանկյունից ընդունելի մոդելներ (անձի, շփման, մտածողության, ստեղծագործության, ընկալման և այլ տեսություններ): Արդյունք-ներն են ուսմունքներ, այսինքն որոշակի ամբողջական մտային արդյունք, որն իր մեջ միավորում է ռացիոնալ և իռացիոնալ գիտելիքի գծեր` հավակնելով որոշակի իրողության ամբողջական և եզակի բացատրության և չենթադրելով փորձարարական հետազոտման միջոցով իր ֆալսիֆիկացիան (հերքումը): Մենք հատուկ առանձնացրեցինք տեսական մեթոդի առանձնահատկությունները, քանի որ որոշ հեղինակներ իրենց հետազոտություններում չափազանց շատ են տարվում միակողմանի, մակերեսային փիլիսոփայական մտորումներով և մոռանում են խնդրի հոգեբանական էության մասին: ՙՀոգեբանական գիտությունը պահանջում է փորձարարական դիտարկումներ և փորձարկում մտային կառույցների ստուգման համար, որոնք հաճախակի վերածվում են գիտական տեսությունների և ընկալվում որպես այդպիսին՚ [5, с. 672]: Տվյալ դեպքում խոսքը գնում է ոչ այնքան ռացիոնալության գաղափարի ՙվարկաբեկման՚ մասին, որքան ցանկացած գիտական հետազոտությունում ՙանհատական և մասսայական գիտակցության՚ առաջնայնության մասին, իսկ գիտակցությունը չի կարող հանդես գալ որպես ռացիոնալության իրական չափանիշ, քանի որ նրան յուրահատուկ են երևույթների և իրադարձությունների մեկնաբանման իռացիոնալ ձևեր: Մեր կարծիքով հետազոտական ռազմավարության, արդյունքների մեկնաբանման կամ ներկայացման ձևերի ընտրության ժամանակ պետք է հետևել ՙապացուցողական՚ սկզբունքին, որը նույնիսկ ժամանակակից անարխիկ տեսության ներկայացուցիչ Պ. Ֆեյերբախի տեսանկյունից ՙլիովին ընդունելի է, քանի որ … նա ով հավատում է տրամաբանական ապացուցմանը, չի կասկածում, որ Բանականության հայտնագործությունները առավել մեծ արդյունքներ են տալիս, քան մեր կրքերի անսանձ խաղը՚ [9, с. 296]: Հեղինակները, ովքեր զբաղվում են մեթոդների հիմնախնդրով, իրենց ուշադ-րությունը կենտրոնացնում են այս կամ այն մեթոդների և մեթոդիկաների առանձնահատ-կությունների մանրամասն նկարագրմանը, որն անկասկած մեծ նշանակություն ունի: Հաճախ մեծ ուշադրություն է դարձվում մեթոդների համագիտական տեսական բնութագրմանը` առանց հաշվի առնելու հոգեբանության մեջ դրանց ռեալիզացիայի յուրահատկությունը: Վերջին խնդրի վրա առավելապես կենտրոնացած է մեր մոտեցումը, հատկապես հետազոտության հոգեբանական մեթոդների հիմնավորման, դրանց համակարգերի, տրամաբանության և կիրառման ռազմավարությունների յուրահատկությունների վրա` ի տարբերություն դրանց համանմանությունների այլ գիտություններում:
Այս մոտեցումը համապատասխանում է էմպիրիկ հետազոտության կազմակերպման մեթոդների գոյություն ունեցող դասակարգումներին, այսպես կոչված էքսպերիմենտալ և քվազիէքսպե-րիմենտալ ծրագրեր [5], համեմատական և գենետիկական մեթոդներ (մեթոդաբանական մոտեցում): Չնայած դրանք վերաբերում են հետազոտական գործունեության միջոցներին, սակայն հետազոտական միջոցների հիերարխիայի այն օղակն են, ուր կարելի է առնվազն առանձնացնել հինգ մակարդակներ.
- մեթոդիկայի,
- մեթոդական հնարի,
- մեթոդի,
- հետազոտության կազմակերպման,
- մեթոդաբանական մոտեցման:
Փորձարարական հոգեբանության դասագրքերում և հետազոտական աշխատանքներում ՙմեթոդ՚ եզրույթն օգտագործվում է բոլոր մակարդակների համար: Օրինակ, հոգեֆիզիկայում գոյություն ունեն միջին սխալի, սահմանների մեթոդներ, սոցիալական հո-գեբանությունում կոնտենտ վերլուծության, փորձագիտական գնահատման մեթոդներ, հո-գեդիագնոստիկայում` պրոյեկտիվ, իսկ զարգացման հոգեբանությունում` հոգեգենետիկական մեթոդը և որպես նրա տարատեսակ` երկվորյակների մեթոդը: Եթե քննարկենք մեթոդների դասակարգման բուն հոգեբանական յուրահատկությունը, ապա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել թեստավորման մեթոդի վրա, որի առանձնացումը դիտարկվում է վերջին տասը, տասնհինգ տարիների հետազոտություններում: Այս օրինակներում չենք կարող գիտական տրամաբանության խախտում փաստել, սակայն երբեմն հատկապես երիտասարդ գիտնականների և ուսանողների շրջանում նկատվում են նյութի ընկալման սեմանտիկ դժվարություններ: Տվյալ դեպքում կքննարկենք մեթոդը որպես հետազոտողի և իր ավանդական հասկացմամբ օբյեկտի փոխհարաբերման միջոց և մասնակիորեն կանդրադառնանք մեթոդական մոտեցումներին (Մ1 և Մ2 մակարդակներում): Այս մակարդակներում գործում է փորձարարական մեթոդների կարգային դասակարգման դասական սխեման` դիտում, գիտափորձ, չափում և նրա ածանցյալները [1]: Այսպիսով, շարադրանքից դուրս են մնում կոնկրետ հոգեբանական փորձարարական մեթոդիկաները, տեխնիկաները, գիտափորձի պլանավորման մեթոդները և այլն: Հոգեբանական հետազոտությունում կիրառվող վերոհիշյալ մակարդակային դասակարգումն իր կառուցվածքով մոտ է նրան, ինչ առաջարկել են Վ. Ն. Դրուժինինը, Գ. Դ. Պիրյովը և այլոք [2, 3, 6]: Դիտարկենք Բ. Գ. Անանևի և բուլղար հոգեբան Գ. Դ. Պիրյովի կողմից առաջարկված հոգեբանական հետազոտության մեթոդների ամփոփ դասակարգումը: Ընդ որում, որպես ինքնուրույն մեթոդներ առանձնացվում են դիտումը (օբյեկտիվ անմիջական և միջնորդավորված, սուբյեկտիվ անմիջական և միջնորդավորված), գիտափորձը (լաբորատոր, բնական և հոգեբանամանկավարժական), մոդելավորումը, հոգեբանական բնութագրումը, օգնող մեթոդները (մաթեմատիկական, գրաֆիկական, բիոքիմիական և այլն), յուրահատուկ մեթոդական մոտեցումները (գենետիկական, համեմատական և այլն): Այս մեթոդներից յուրաքանչյուրը բաժանվում է մի շարք այլ մեթոդների: Այսպես, օրի-նակ, դիտումը (միջնորդավորված) բաժանվում է հարցաթերթերի, հարցարանների, գործու-նեության արդյունքների վերլուծության և այլն: Ավելի ուշ Բ. Գ. Անանևը առաջարկել է մի փոքր այլ դասակարգում.
- կազմակերպական,
- փորձարարական,
- արդյունքների վերլուծության,
- մեկնաբանման մեթոդներ:
Կազմակերպչական մեթոդների շարքում է նա դասել համեմատական, լոնգիտյուդային, համակարգային մեթոդները: Մեթոդների երկրորդ խմբում են հայտնվել դիտարկման մե-թոդները (դիտում, ինքնադիտում), գիտափորձը (լաբորատոր, դաշտային, բնական և այլն), հոգեդիագնոստիկ, գործունեության գործընթացի և արդյունքների վերլուծությունը (պրաքսոմետրիկ մեթոդներ), մոդելավորումը և կենսագրական մեթոդը: Առանձին խումբ են կազմում տվյալների մաթեմատիկական և վիճակագրական վերլուծության և որակական բնութագրման մեթոդները, ինչպես նաև մեկնաբանողական մեթոդները, գենետիկական (ֆիլո և օնթոգենետիկական) և կառուցվածքային (դասակարգում, տեսակավորում և այլն) մեթոդները: Այս դասակարգման մեջ բացակայում է հոգեբանական հետազոտության տեսական մեթոդների առանձնացումը (հոգեբանական գիտելիքի կարևոր բաժին), սակայն միևնույն ժամանակ առանձնացված է ՙմիջանկյալ՚ մեթոդների դաս փորձարարականների և տեսականների միջև, այն է փորձարարական հետազոտության արդյունքների ներկայացման, մշակման, մեկնաբանման մեթոդները: Մ. Ս. Ռոգովինի և Գ. Վ. Զալևսկու աշխատանքներում քննարկվում է հոգեբանական հե-տազոտության մեթոդների դասակարգման հեղինակային մոտեցում: Հեղինակների կարծիքով մեթոդը ճանաչողության գործընթացում օբյեկտի և սուբյեկտի փոխհարաբերությունների որոշ հատկությունների արտահայտումն է [8]: Նրանք հիմնական մեթոդների թիվը հասցնում են վեցի.
- հերմենևտիկական մեթոդ, որը համապատասխանում է գիտության չբաժանված վիճակին (սուբյեկտն ու օբյեկտը չեն հակադրվում, մտային գործողությունը և գիտության մեթոդը նույնական են),
- կենսագրական մեթոդ` հոգեկանի մասին գիտության մեջ ճանաչողության ամբողջական օբյեկտի առանձնացում,
- դիտում` ճանաչողության օբյեկտի և սուբյեկտի տարբերակում,
- ինքնադիտում` սուբյեկտի վերածումն օբյեկտի նախորդող տարբերակման հիման վրա,
- կլինիկական, ուր առաջին պլան է մղվում արտաքին դիտվող երևույթներից ներքին մեխանիզմների անցման խնդիրը,
- գիտափորձը` որպես ճանաչողության սուբյեկտի ակտիվ հակադրում օբյեկտին, որի ընթացքում հաշվի է առնվում սուբյեկտի դերը ճանաչողության գործընթացում:
Այս մոտեցումը հոգեբանորեն հիմնավորված է և փորձարարական մեթոդների դասակարգման համար օժտված է մի շարք առավելություններով: Սակայն որոշ դեպքերում այն ընդունելի չէ կիրառական հոգեբանության այնպիսի մեթոդների համար, ինչպիսին մոդելավորումն է կամ արագ հոգեդիագնոստիկ մեթոդները: Գոյություն ունեն հոգեբանական հետազոտման մեթոդների բնութագրման և դասակարգման նաև այլ մոտեցումներ, սակայն գործնականում նույնացվում են հոգեբանական հետազոտության փորձարարական մեթոդները և հոգեբանական մեթոդներն ընդհանրապես, որը դժվարացնում է այս կամ այն մոտեցման յուրահատկության որոշարկումը: Այլ գիտությունների նմանությամբ հոգեբանությունում նույնպես առանձնացվում են մեթոդների երեք դասեր.
- փորձարարական, որոնցում իրականացվում է հետազոտության սուբյեկտի և օբյեկտի արտաքին իրական փոխհարաբերություն,
- տեսական, երբ սուբյեկտը փոխհարաբերվում է օբյեկտի մտային մոդելի հետ (ավելի ճիշտ հետազոտության առարկայի հետ),
- մեկնաբանում և բնութագրում, որոնցում սուբյեկտը ՙարտաքնապես՚ փոխհարաբերվում է օբյեկտի նշանասիմվոլային պատկերացման հետ (գրաֆիկներ, աղյուսակներ, գծապատկերներ):
Վ. Ն. Դրուժինինը գտնում է, որ հոգեբանական հետազոտության տեսական մեթոդներին պետք է դասել.
- դեդուկտիվ մեթոդը (աքսիոմատիկ և հիպոթետիկ-դեդուկտիվ), այլ կերպ ասած` ընդհանուրից մասնավորին, աբստրակտից կոնկրետի. նրա արդյունքն է լինում տեսությունը, օրենքը և այլն,
- ինդուկտիվ մեթոդը, այսինքն մասնավորից ընդհանուր գնացող փաստերի ընդհանրացում. նրա արդյունքն է ինդուկտիվ հիպոթեզը, օրինաչափությունը, դասակարգումը, համակարգումը,
- մոդելավորման մեթոդը, որը համանմանությունների (անալոգիաների) մեթոդի կոնկ-րետացումն է մասնավորից մասնավոր մտահանգման ճանապարհով, երբ առավել բարդ օբյեկտի նմա-նակի դերում վերցվում է առավել հեշտը և հետազոտողի համար հասանելին: Այս մեթոդի կիրառման արդյունք է օբյեկտի, գործընթացի, վիճակի մոդելը:
Հոգեբանության տեսական մեթոդներից պետք է տարբերել ներհայեցողական հոգեբա-նության մեթոդները, որոնք սկիզբ են առնում այսպես կոչված փիլիսոփայական հոգեբա-նությունում: Մտահայեցողությունը հենվում է ոչ թե գիտական փաստերի և փորձարարական օրինաչափությունների վրա, այլ հիմնավորվում է հայեցակարգի հեղինակի միայն անձնա-յին գիտելիքում (սուբյեկտիվ իրականություն, ինտուիցիա) [7]: Մտահայեցողական հոգեբանը, ինչպես փիլիսոփա, ծնում է հոգեբանական իրողության կամ նրա առանձին բաղադրիչների անձնային տեսանկյունից ընդունելի մոդելներ (անձի, շփման, մտածողության, ստեղծագործության, ընկալման և այլ տեսություններ): Արդյունք-ներն են ուսմունքներ, այսինքն որոշակի ամբողջական մտային արդյունք, որն իր մեջ միավորում է ռացիոնալ և իռացիոնալ գիտելիքի գծեր` հավակնելով որոշակի իրողության ամբողջական և եզակի բացատրության և չենթադրելով փորձարարական հետազոտման միջոցով իր ֆալսիֆիկացիան (հերքումը): Մենք հատուկ առանձնացրեցինք տեսական մեթոդի առանձնահատկությունները, քանի որ որոշ հեղինակներ իրենց հետազոտություններում չափազանց շատ են տարվում միակողմանի, մակերեսային փիլիսոփայական մտորումներով և մոռանում են խնդրի հոգեբանական էության մասին: ՙՀոգեբանական գիտությունը պահանջում է փորձարարական դիտարկումներ և փորձարկում մտային կառույցների ստուգման համար, որոնք հաճախակի վերածվում են գիտական տեսությունների և ընկալվում որպես այդպիսին՚ [5, с. 672]: Տվյալ դեպքում խոսքը գնում է ոչ այնքան ռացիոնալության գաղափարի ՙվարկաբեկման՚ մասին, որքան ցանկացած գիտական հետազոտությունում ՙանհատական և մասսայական գիտակցության՚ առաջնայնության մասին, իսկ գիտակցությունը չի կարող հանդես գալ որպես ռացիոնալության իրական չափանիշ, քանի որ նրան յուրահատուկ են երևույթների և իրադարձությունների մեկնաբանման իռացիոնալ ձևեր: Մեր կարծիքով հետազոտական ռազմավարության, արդյունքների մեկնաբանման կամ ներկայացման ձևերի ընտրության ժամանակ պետք է հետևել ՙապացուցողական՚ սկզբունքին, որը նույնիսկ ժամանակակից անարխիկ տեսության ներկայացուցիչ Պ. Ֆեյերբախի տեսանկյունից ՙլիովին ընդունելի է, քանի որ … նա ով հավատում է տրամաբանական ապացուցմանը, չի կասկածում, որ Բանականության հայտնագործությունները առավել մեծ արդյունքներ են տալիս, քան մեր կրքերի անսանձ խաղը՚ [9, с. 296]: Հեղինակները, ովքեր զբաղվում են մեթոդների հիմնախնդրով, իրենց ուշադ-րությունը կենտրոնացնում են այս կամ այն մեթոդների և մեթոդիկաների առանձնահատ-կությունների մանրամասն նկարագրմանը, որն անկասկած մեծ նշանակություն ունի: Հաճախ մեծ ուշադրություն է դարձվում մեթոդների համագիտական տեսական բնութագրմանը` առանց հաշվի առնելու հոգեբանության մեջ դրանց ռեալիզացիայի յուրահատկությունը: Վերջին խնդրի վրա առավելապես կենտրոնացած է մեր մոտեցումը, հատկապես հետազոտության հոգեբանական մեթոդների հիմնավորման, դրանց համակարգերի, տրամաբանության և կիրառման ռազմավարությունների յուրահատկությունների վրա` ի տարբերություն դրանց համանմանությունների այլ գիտություններում: 'Թավատառ տեքստՄանր տեքստ
Գրականություն [խմբագրել]
- Ավանեսյան Հ. Հոգեբանության զարգացման արդի մեթոդաբանության հիմնախնդիրները. Հանդես` Հոգեբանություն և կյանք, N4,Հավելված. 2005, Եր., Էջ.191-193
- Аванесян Г. М. Анализ кризисных проявлений становления психологической науки в Ар¬мении. Сб. матер. Межд. конф.”Психологические проблемы образования”, Ереван, 2008, с.213-217.
- Ананьев Б. Г. О проблемах современного человекознания. М., Наука, 1977.
- Кэмпбелл Д. Модели экспериментов в социальной психологии и прикладных иссле¬до¬-вବниях. М., Прогресс, 1980.
- Мазилов В. А. Стены и мосты: Методология психологической науки. Ярославль: МАПН, 2004.
- Пирьев Г. Д. Экспериментальная психология. София, 1968.
- Фейерабенд П. Против метода. Очерки анархической теории познания. М.: АСТ, 2007.