Տարիքային հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տարիքային հոգեբանություն, կամ այլ կերպ զարգացման հոգեբանությունը ընդհանուր հոգեբանության կարևոր ու հեռանկարային ճյուղերից է: Այն հետազոտում է մարդկային հոգեկանի զարգացման բոլոր փուլերը, իմացական գործընթացների, հոգեկան հատկությունների տարիքային զարգացման ու ձևավորման հիմնախնդիրները և հաշվի է առնում կենսաբանական, անտրոպոլոգիական, սոցիալական և հոգեբանական գործոնները, որոնք ազդում և նպաստում են հոգեկանի զարգացմանը: Զարգացման հոգեբանությունը ձգտում է բացահայտել օնտոգենեզի հաջորդական փուլերի հոգեբանական բովանդակությունը և հոգեկան պրոցեսների տարիքյին դինամիկան: Այն ունի իր ենթաճյուղերը` պրենատալ շրջանի հոգեբանություն, մանկական և մեծահասակների հոգեբանություն:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով