Ինժեներական հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինժեներական հոգեբանություն, ժամանակակից հոգեբանության կիրառական բաժիններից։ Առաջացել Է 1940-ական թվականներին և սկզբում զարգացել որպես աշխատանքի հոգեբանության առանձին ուղղություն, որի հետագա առաջընթացը պայմանավորված Էր արտադրության ավտոմատացմամբ և օբյեկտները հեռավորությունից հսկելու և կառավարելու միջոցների զարգացմամբ։ Ինժեներական հոգեբանության ուսումնասիրության առարկան հետևյալ փոխկապակցված խնդիրներն են.

  1. վերլուծությունը կառավարման և ինֆորմացիայի մշակման համար նախատեսված «մարդ և մեքենա» համակարգերում և դրանցում մարդկանց գործունեության արդյունավետ կազմակերպումը
  2. ֆունկցիաների նպատակահարմար բաշխումը մարդուն ավտոմատացման տեխնիկայի միջոցների միջև
  3. ինֆորմացիայի ընդունման և վճիռների կայացման ապրոցեսների օպտիմալացումը
  4. օպերատորների ընտրության, ուսուցման ու մարզման մեթոդների ընտրությունը
  5. կոնկրետ համակարգերում օպերատորների գործունեության բացահայտումը, արտադրական և կազմակերպական համակարգեր մշակելիս մարդու հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների, «մարդկային գործոնների» ազդեցության հաշվի առնելը
  6. ինֆորմացիոն ռացիոնալ մոդելների և կառավարման օրգանների նախագծումը
  7. էլեկտրոնային հաշվողական մեքենաների ալգորիթմներին և օպերատորի՝ խնդրի լուծման հնարներին ներկայացվող պահանջների ձևակերպումը
  8. օպերատորների ֆունկցիոնալ վիճակները (հոգնածություն, հուզական լարվածություն) հսկելու եղանակների մշակումը։

Ինժեներական հոգեբանությունը վերլուծում է նաև աշխատանքային կոլեկտիվի կառուցվածքը, ուսումնասիրում աշխատանքային փոքր խմբի անդամների հոգեբանական համատեղելիության պրոբլեմը։ «Մարդ և մեքենա» տիպի մեծ համակարգերում մարդու գործունեությունը ծրագրավորելիս ինժեներական հոգեբանությունը հիմնվում Է մարդու բարձր հոգեկան ֆունկցիաների՝ ընկալման, հիշողության և մտածողության արմատական վերլուծության վրա և հաշվի է առնում մարդու գործունեության ներքին հոգեբանական տվյալները՝ փորձը, գիտելիքները, հմտությունները, ծրագրերը։ Վերջիններս զուգակցվում են արտաքին միջոցների՝ ինֆորմացիոն մոդելների, մեքենայական ալգորիթմների, հաղորդակցման և այլ միջոցների հետ, որոնք իրագործում են կրկնվող հաշվողական գործողությունները և ինֆորմացիայի մշակումն ու պահպանումը։ Իրադրությունների տրամաբանական վերլուծության և գնահատման խնդիրները, որոնք ստեղծագործականո բնույթ ունեն, կատարում Է մարդը։ Այդ խնդիրները լուծելիս ինժեներական հոգեբանությունը օգտագործում է տեսական և փորձարարական հոգեբանության մի շարք բնագավառների (անձի հոգեբանություն, սոցիալական հոգեբանություն, աշխատանքային հոգեբանություն և այլն) նվաճումները։ Ինժեներական հոգեբանությունը փոխներգործում Է տեխնիկական գիտությունների, կիրառական մաթեմատիկայի որոշ բաժինների և էրգոնոմիկայի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 344