Էրգոնոմիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրգոնոմիկական սխեմա

Էրգոնոմիկա (հուն. ἔργον - աշխատանք, νόμος - օրենք), աշխատանքի պայմաններ ստեղծող, նրա պրոցեսներն ուսումնասիրող, այն մարդու ֆիզիոլոգիական և հոգեբանական հնարավրություններին հարմարեցնող դիսցիպլին է: «Էրգոնոմիկա» տերմինը առավելապես տարածված է Եվրոպայում, ԱՄՆ - ում այն կոչվում ե «Մարդկային ինժեներիա»: Էրգոնոմիստները ձգտում են ստեղծել գործունեության մոդելավորման և ծրագրավորման տեսություն, «մարդ - մեքենա - միջավայր» ամբողջական համակարգ, որը կիբեռնետիկական է և որի որի օղակներից մեկը՝ մարդը իրագործում էինֆորմատիկայի ընկալման, մշակման և արտադրման պրոցեսը կառավարելու ֆունկցիան: Էրգոնոմիկայի

Բովանդակություն

Ընդհանուր ակնարկ [խմբագրել]

Էրգոնոմիկան ծագել է տեխնիկայի, կենսաբանության, հոգեբանության և աշխատանքի կազմակերպման վերաբերվող գիտության սահմանագծում: Դա համընկնում է 1920 - ական թվականներին, երբ մարդու կողմից կառավարվող տեխնիկան բավականին բարդացավ: Առաջին էրգոնոմիկական հետազոտությունները կատարվել են Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ - ում և Ճապոնիայում: Էրգոնոմիկայի հետազոտությունների հիմնական նպատակը մարդու ուժերի և հնարավորությունների օպտիմալ օգտագործումն է:

Էրգոնոմիկայի բնագավառները [խմբագրել]

Էրգոնոմիկայի հիմնական բնագավառներն են՝

  • Մարդու ֆունկցիոնալ վիճակի և աշխատունակության վրա ֆիզիկական միջավայրի ազդեցության հետազոտումը:
  • Հոգեբանական ֆիզիոլոգիա - հիգիենիկ և գեղագիտական պահանջների տեսակետից կառավարման տարբեր կետերի և սարքերի ռացիոնալ ստեղծման սկզբունքների հաստատումը:
  • Աշխատանքային տեղի ու պայմանների նախագծման պահանջների սահմանումը:
  • Տարբեր տեսակի ինդիկացիաների (տեսողական, լսողական և այլն) լավագույն բնութագրերի արդյունավետության սահմանումը:

Էրգոնոմիկայի բաժինները [խմբագրել]

  • Միկրոէրգոնոմիկա - զբաղվում է «մարդ - մեքենա» հարաբերության ուսումնասիրությամբ և նախագծմամբ:
  • Միդիէրգոնոմիկա - զբաղվում է «մարդ - կոլեկտիվ», «կոլեկտիվ - կազմակեպություն», «կոլեկտիվ - մեքենա», «մարդ - ցանց» հարաբերության ուսումնասիրությամբ և նախագծմամբ:
  • Մակրոէրգոնոմիկա - ուսումնասիրում և նախագծում է «մարդ - հասարակություն» հարաբերությունը:

Արտաքին հղումներ [խմբագրել]