Ցեոլիթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցեոլիթ

Ցեոլիթներ, (հուն.՝ zeo եռալ և lithos քար), միներալներ, բյուրեղային կառուցվածքով ալյումասիլիկատներ։ Ցեոլիթներն ընդգրկում են մոտ 30 միներալ, առավել կարևորներն են անալցիմը, լոմոնտիտը, նատրոլիտը, ֆոժազիտը։ Առաջացնում են ցանկացած բյուրեղագիտական համակարգի թափանցիկ, անգույն բյուրեղներ։ Կարծրությունը՝ 3, 5-5, 5, խտությունը՝ 2000-2200 կգ/մ³։ ՀՀ-ում ցեոլիթների հարուստ պաշարներ կան Տավուշի և Շիրակի մարզերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png