Տրիեստի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրիեստի հայկական տպագրությունը սկզբնավորել են Վենետիկի Մխիթարյան միաբանության մի խումբ անդամներ՝ Աստվածատուր Բաբիկյանի գլխավորությամբ, որոնք, թողնելով Վենետիկը, 1773 թվականին հաստատվել են Իտալիայի Տրիեստ քաղաքում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1776 թվականին մխիթարյանները Տրիեստում հիմնադրել են տպարան, որտեղ 35 տարվա ընթացքում հրատարակել են ավելի քան 70 անուն գիրք, հիմնականում՝ կրոնական (շուրջ երկու տասնյակը՝ հայատառ թուրքերենՏոնացույց (1778), Ժամագիրք (1784, 1803), Սաղմոսարան (1787), Մաշտոց (1790), Պատարագատետր (1803, 1808), Ավետարան (1807, 1809), «Քրիստոնէական վարդապէտութիւն» (աշխարհաբար՝ 1776, 1783, հայատառ թուրքերեն՝ 1788, 1795, 1801, 1807), «Հանդիսարան հոգեւոր երգք եւ մաղթանք» (1777), «Փառք Մարիամու...» (1780), «Նախապատրաստութիւն սրբոյ Պատարագի» (1784, 1797), «Ձեռնադրութեան գիրք» (1787), «Պարտէզ հոգեւոր» (1787), «Տետրակ ամենասուրբ Ռօզարին» (1787), «Երեք գիրք Սողոմոնի» (1802), «Համառօտ կրթութիւն վասն մանկանց» (աշխարհաբար, 1802), «Սպասաւորութիւն սրբոյ Պատարագի» (1803), «Ժամանակագրութիւն Աւագ շաբաթուն եւ ութօէից Զատկին» (1808), «Յովսէփ Գեղեցիկ» (1809), Ներսես Լամբրոնացու «Աղօթք» (1776), Լուդովիկոս Քոմթեանցի «Թուղթք զչինաց» (1783), Հ. Գազայյանի «Խրատք բարւոք քաղաքաւարութեան» (1783, 1786), Կարոլոս Րենարտոս Պիլլվարտի (fr) «Բովանդակութիւն սրբոյն Թովմայի» (հատորներ 1-3, 1788), Լ. Հաբերտի «Համառօտութիւն վարդապետոթեան հաւատոյ եւ բարոյական աստուածաբանութեան» (1791), Ստեփան Ավգերյանի «Սուրբ Աստուածածինին մէօհթասէրի վարքը» (հայատառ թուրքերեն, 1810), նաև Եզոպոսի «Առակք» (1784), Վիլհելմ Ռոբերտսոնի «Վիպասանութիւն Ամերիկոյ» (հատորներ 1, 2, 1784, 1786) Բ. Տ. Կրոչեի «Պատմութիւն Ճէնկիզ խանի...» (1788) երկերը, «Այբբենարան» (1776, 1781՝ աշխարհաբար, 1786, 1797), Մ. Գասպարյանցի «Նոր գիւտ կամ Գործ համարողական արհեստի» (1787) դասագիրքը, «Հայնակ եւ նեմեցնակ» (1788) բառարանը և այլ գրքեր[1]։

1811 թվականին մխիթարյանները տեղափոխվել են Վիեննա և շարունակել իրենց գրահրատարակչական գործունեությունը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջեր 1066–1067. ISBN 978-5-89700-042-5.