Տիրան Հայկազն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիրան Հայկազն
Ծնվել էանհայտ[1]
ԾննդավայրՍամսուն[1]
Մահացել էանհայտ[1]
Մասնագիտությունքերական և հռետոր

Տիրան Հայկազն, Տիրանիոն (Tupavvicov, Tyrannio) ծնված և մահացած թվականները անհայտ են։ Մեր թվարկությունից առաջ I դարի հայ քերական և հռետոր։ Ծնվել է Ամիսոս (այժմ Սամսուն) քաղաքում, որտեղ հայտնի էր որպես «այր բազմահմուտ»։ Ըստ Պլուտարքոսի, Լուկուլլոսը Տիրան Հայկազունին Ամիսոսից գերեվարել է Հռոմ, որտեղ նա հռչակվել է հուն, քերականության և հռետորական արվեստի բնագավառներում դրսևորած խորիմացությամբ։ Ստրաբոնի վկայությամբ, Սուլլան Աթենքից Հռոմ է փոխադրել մի մեծ գրադարան, որը «ընկել է Արիստոտելի երկրպագու Տիրանիոնի» ձեռքը։ Կարևոր դեր է խաղացել Արիստոտելի և Թեոփրաստեսի երկերը կորստից փրկելու, կարգավորելու գործում․ Անդրոնիկոս Հռոդոսացին, նրանից ստանալով Արիստոտելի և Թեոփրաստեսի երկերի պատճենները, հրատարակել դրանք։ Տիրան Հայկազունը Հռոմում ստեղծել է մեծ գրադարան (մոտ 30 հազարանոց հատոր գիրք)։ Կիկերոնի խնդրանքով կարգավորել է նրա հարուստ գրադարանը, նրա տանը բացել դպրոց, ուր դա–սավանդել է քերականություն և ճարտասանություն։

Տիրան Հայկազունի դասախոսությունները ունկնդրել է նաև Ստրաբոնը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պլուտարքոս, Զուգակշիռք, հ․ 3, Վնտ․, 1833, էջ 422–23, 551–52։ Խրլ Ոպյան Գ․ Տ․, Հայ սոցիալական իմաստասիրության պատմություն․ Ե․, 1978, էջ 34–35։
  • Цицерон, Письма, т․ 1, М․–JI․, 1949, с․ 221, 237, 302, т․ 3, М․-Л․, 1951, с․ 45-46;
  • Страбон, География, М․, 1964, с․ 514, 571;
  • Аревшатян С․ С․, Формирование философской науки в Древней Армении (V-VI вв․), Е․, 1973․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 16