Տարյա Տուրունեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարյա Տուրունենը Բելգիայում։

Տարյա Սոյլե Սուսաննա Տուրունեն Կաբուլի (ֆին. Tarja Soile Susanna Turunen Cabuli. 17 օգոստոսի 1977 թ., Կիտեե, Ֆինլանդիա) - ֆիննական օպերային երգչուհի, դաշնակահար, կոմպոզիտոր, Նայթվիշ սիմֆոնիկ-մետալ խմբի նախկին վոկալիստ: Այդ ժանրում Տարյան հանդիսանում է ամենահայտնի և ամենատաղանդավոր երգչուհիներից մեկը ոչ միայն Ֆինլանդիայում, այլ նաև ողջ Եվրոպայում: Տարյայի հզոր ձայնը և մետալի համար անսովոր կատարման ոճը Նայթվիշի ծանր երաժշտությանը հաղորդում էին ունիկալ հնչողություն: 2003 թվականի մայիսին Տարյան հայտնում է, որ մի քանի ամիս առաջ ամուսնացել է արգենտինացի բիզնեսմեն, "NEMS Enterprises" ձայնագրման ընկերության սեփականատեր, Հարավային Ամերիկայում Նայթվիշի պրոդյուսեր և մենեջեր` Մարցելո Կաբուլիի (իսպ. Marcelo Cabuli) հետ: 2005 թվականի հոկտեմբերի 21-ին, համաշխարհային շրջագայության ("Once" ալբոմի աջակցության համար) ավարտական համերգից հետո, Հարտվալլ Արենայում, Հելսինկի, հեռացվեց խմբից: Հեռացման մասին որոշումը տարածվել է բաց նամակի տեսքով, որը Տարյան ստացավ համերգի ավարտից անմիջապես հետո խմբի մյուս անդամների անունից, որոնք խնդրեցին նամակը բացել հաջորդ օրը: Դրանից հետո նա հեռացավ Արգենտինա` իր ամուսնու մոտ` հասարակայնության լայն շրջաններից հեռու մնալու համար: Բայց Բուենոս Այրեսում Տարյային նույնպես հանգիստ չտվեցին, և նա ստիպված եղավ իր սեփական կայքում հրապարակել պատասխան նամակը: Ներկայումս նա զբաղվում է մենակատարողական գործունեությամբ, ձայնագրել է երկու Սուրբ Ծննդյան ալբոմ` "Henkāys ikuisuudesta" (2006), սրա վերաթողարկումը "Henkāys ikuisuudesta (Re-Release)" (2010) և բացի վերջիններիցս` "My Winter Storm" (2007) ու "What Lies Beneath" (2010) ալբոմները: Տարյան նոմինացված է եղել Emma-ի վեց մրցանակի և 2009 թվականին Գրեմմիի մրցանակաբաշխմանը:

Ենթադրվում է, որ վաճառվել է ավելի քան 900000 նրա անձնական սկավառակներից, և 3 միլիոնից ավել Նայթվիշի կազմում:

Բովանդակություն

[խմբագրել] Սկավառակագրություն

[խմբագրել] Նայթվիշ-ի կազմում

[խմբագրել] Ալբոմները


[խմբագրել] Սինգլները

[խմբագրել] DVD

[խմբագրել] Տեսահոլովակները

[խմբագրել] Մենակատարողական կարիերա

[խմբագրել] Ալբոմները

[խմբագրել] Սինգլները

[խմբագրել] EP

[խմբագրել] DVD

[խմբագրել] Տեսահոլովակներ

[խմբագրել] Հետաքրքիր տեղեկություններ

  • Ուսման առաջին վեց տարիների ընթացքում նա միակ աղջիկն էր դպրոցում:
  • Նրան ֆորտեպիանոյի դասեր տվող ուսուցիչներից մեկը Տուոմաս Հոլոպայնենի մայրն է եղել:
  • Խոսում է հինգ լեզուներով` ֆիններեն, շվեդերեն, գերմաներեն, իսպաներեն և անգլերեն:

[խմբագրել] Հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով