Տավրոմենիայի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տավրոմենիայի թատրոն
Տեսակհունական թատրոն, թատրոն, archaeological park?, museum for an artifact of industrial archaeology?, historical civil building museum? և museum of a public entity?
Երկիր Իտալիա[1][2]
Գտնվելու վայրըՏաորմինա[1][2][3]
Կայքdati.beniculturali.it/mibact/luoghi/www.regione.sicilia.it
 Ancient Greek-Roman theatre (Taormina) Վիքիպահեստում
Վերականգնման պլան. հունական թատրոն (Ա. Վիլհելմ Կեֆալիդես, 1822)

Տավրոմենիայի թատրոն, անտիկ թատերական շենք Տավրոմենիայում (այժմ՝ Տաորմինա, Սիցիլիա

Պատմությունը և կառույցի առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին թատրոնը (teatro greco, կամ «հունական թատրոն») կառուցված է հիմնականում աղյուսներից։ Թատրոնը կառուցվել է հույների կողմից Մ.թ.ա. 3-րդ դարում՝ ներկայացումների համար[4][5]։ Կառուցման ժամանակ ստիպված են եղել հավասարեցնել սարը՝ տեղափոխելով 100 հազար խորանարդ մետր կրաքար։ Թատրոնն ունի 120 մ երկարություն, 50 մ լայնություն և 20 մ բարձրություն, բաժանված է բեմի, օրհեստրայի[Ն 1] և կավեայի (cavea)[Ն 2]: Հանդիսատեսի նստատեղերն ուղղված են դեպի հարավ-արևելք՝ դեպի ծովը։ Կավեան ունի 109 մ տրամագիծ։ Թատրոնը նախատեսված է 10 հազար հանդիսատեսի համար[4]։

Հռոմեական ժամանակաշրջանում (Մ.թ.ա. 1-ին դարում) շենքը ամբողջությամբ վերակառուցվել է և վերասարքավորվել այլ տեսակի տեսարանների համար. արենայում սկսել են գլադիատորական արյունոտ մարտեր ցուցադրել։ Լավ ակուստիկան, որը ժամանակին կոչված էր կախարդական հնչեղություն հաղորդել տրագիկ դերասանների ձայներին, բազմիցս ուժեղացրել է պարտվածների և հուզված հանդիսատեսի բղավոցները։

Հռոմեական կայսրության փլուզումից հետո[Ն 3] թատրոնն անկում ապրեց և տուժեց պատերազմներից։ Բեմական շենքը մասամբ վերակառուցվել է 19-րդ դարում։

Թատրոնի կողքին է գտնվում Անտիկվարիումը՝ փոքրիկ հնագիտական թանգարանը։ Չնայած հնագիտական գտածոների մեծ մասը ցուցադրվում են Նեապոլի, Մեսինայի և Սիրակուզայի թանգարաններում, այստեղ կան որոշ ցուցանմուշներ, որոնք արժե տեսնել։ Ի թիվս այլ բաների՝ հետաքրքիր է մարմարյա պատվանդանը մակագրությամբ, որում ասվում է, որ Տավրոմենիան տիտղոս է ստացել հին օլիմպիական խաղերի մրցավազքերում։

1787 թվականին Գյոթեն այցելել է թատրոն և հիացել քարանձավից բացվող գեղեցիկ տեսարանով։

1886-1888 թվականներին Գուստավ Կլիմտը օգտագործել է Տաորմինայի անտիկ թատրոնի մոտիվները Վիեննայի Բուրգ թատրոնի աստիճանների առաստաղի որմնանկարի մեջ։

Սա Սիցիլիայի ամենամեծ հնագույն թատրոններից երկրորդն է Սիրակուզայի թատրոնից հետո։

Անտիկ թատրոն ժամանակակից Տաորմինայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը վերականգնվել է 19-րդ դարում։ Վերականգնմանը մասնակցել են ռուս ճարտարապետներ Մ.Ե.Մեսմախերը և Վ.Ա.Կոսովը (նրանք ավարտել են վերականգնման պլանները և ֆասադները՝ ճակատները)։

1950-ական թվականներից ի վեր թատրոնը օգտագործվել է որպես բացօթյա թատրոն զվարճանքի տարբեր ձևերի համար՝ թատրոնից մինչև համերգներ, Դավիդ դի Դոնաթելլոյի մրցանակաբաշխություններից մինչև սիմֆոնիկ համերգներ, օպերայից մինչև բալետ։

Թատրոնում են կատարվել նաև Վուդի Ալլենի «Հզոր Աֆրոդիտե» ֆիլմի որոշ նկարահանումներ։

2017 թվականին թատրոնը ծառայել է որպես ֆոն G7-ի 43-րդ գագաթնաժողովի մասնակիցների խմբակային լուսանկարի համար։

Մեր օրերում հունա-հռոմեական թատրոնը Տաորմինայի խորհրդանիշն է։ Քաղաքի բնակիչներն ակտիվորեն օգտվում են նախնիների ստեղծածից. այստեղ անցկացվում են մշակութային և գեղարվեստական միջոցառումներ, ինչպես, օրինակ, արվեստի ամենամյա միջազգային «Taormina Arte» փառատոնը։ Այստեղ հանդես են եկել այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Լայզա Մինելլին, Դիփ Փարփլ բրիտանական ռոք-խումբը, Ռոբերտ Էնթոնի Պլանտը, Էլթոն Ջոնը, Բրայան Ուիլսոնը, Ջեյմս Բլանտը, Էդդի Վեդդերը, Միկան, Kasabian բրիտանական ռոք-խումբը, Toto ամերիկյան երաժշտական խումբը, Ջեթրո Թալ բրիտանական ռոք խումբը, Կլաուդիո Բալոնին, Անտոնելլո Վենդիտտին, Duran Duran բրիտանական նյու-վեյվ և սինթի-փոփ խումբը, Սթինգը, The Cure բրիտանական ռոք խումբը, Մարկ Նոպֆլերը, Նոել Գալահերը, Լու Ռիդը, Թրեյսի Չեպմենը, Փաթի Սմիթը, America խումբը, Մարկո Մենգոնին, Էրոս Ռամազոտին, Լաուրա Պաուսինին և ուրիշներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lanfranco Angeli: Taormina. Perle des Mittelmeers. F.lli Mistretta, Palermo 1988.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կլոր (հետո՝ կիսակլոր) հարթակ բեմի և հանդիսատեսի համար նախատեսված վայրերի միջև, որտեղ գտնվում էր երգչախումբը, որը մասնակցում էր դրամատիկ ներկայացմանը (հին հունական թատրոնում)։
  2. Նստատեղերի գոտի հանդիսատեսի համար
  3. Ձգձգվող գործընթաց, որի ընթացքում տապալվեց Արևմտյան Հռոմեական կայսրությունը, և նրա ենթակայության տակ գտնվող հսկայական տարածքներն անցան որոշ ազգերի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 dati.beniculturali.it — 2014.
  3. Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  4. 4,0 4,1 Scheda sul sito della Regione Siciliana.
  5. Musées et monuments de Sicile, Museums and Monuments in Sicily, Istituto Geografico de Agostini, 1960, p.74

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տավրոմենիայի թատրոն» հոդվածին։