Վլադիմիր Օբուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Օբուխ
Ծնվել էմարտի 25 (ապրիլի 6), 1870
ԾննդավայրQ19686109?, Idritsa (municipal entity), Սեբեժսկի շրջան, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 14, 1934(1934-06-14)[1] (64 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան և Շևչենկոյի անվան համալսարան
Կոչումպրոֆեսոր
Մասնագիտությունբժիշկ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունAll-Union Society of Old Bolsheviks?

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Օբուխ (ռուս.՝ Владимир Александрович Обух, մարտի 25 (ապրիլի 6), 1870, Q19686109?, Idritsa (municipal entity), Սեբեժսկի շրջան, ԽՍՀՄ - հունիսի 14, 1934(1934-06-14)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս և խորհրդային բժիշկ, խորհրդային առողջապահության կազմակերպիչներից։

1901 թվականին ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1898 թվականից եղել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության Կիևյան, 1902 թվականից՝ Մոսկովյան կոմիտեների անդամ։ 1929-1931 թվականներին Օ․ Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտի սոցիալական հիգիենայի ամբիոնի վարիչն էր, պրոֆեսորը։ Եղել է Վլադիմիր Լենինի և նրա ընտանիքի անդամների ընտանեկան բժիշկը։ Նրա ղեկավարությամբ և ակտիվ մասնակցությամբ են ստեղծվել «ամբուլատոր միավորումները», տուբերկուլոգի, վեներական հիվանդությունների, նարկոմանիայի դեմ պայքարելու համար նախատեսված դիսպանսերները, դիետիկ ճաշարանները, մայրության պահպանության կոնսուլտացիաները, պրոֆիլակտորիումները և այլն։ Օբուխի նախաձեռնությամբ 1923 թվականին ԽՍՀՄ-ում կազմակերպվել է աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների առաջին ինստիտուտը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Обух Владимир Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 510