Վլադիմիր Վիսոցկու հուշարձան (Մոսկվա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Վիսոցկու հուշարձան (այլ կիրառումներ)
Վլադիմիր Վիսոցկու հուշարձան | |
---|---|
Վլադիմիր Վիսոցկու հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1995 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Մոսկվա |
Փողոց | Ստրաստնոյ բուլվար |
Շինության ձև | Քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
| |
Monument to Vladimir Vysotsky in Moscow Վիքիպահեստում |
Վլադիմիր Վիսոցկու հուշարձան (ռուս.՝ Памятник Владимиру Высоцкому, նաև՝ «Կիթառով բանաստեղծ», ռուս.՝ «Поэт с гитарой»), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը 1995 թվականին տեղադրվել է Ստրաստնոյ բուլվարում, Պետրովյան դարպասներ հրապարակից քիչ հեռու։ Քանդակը նվիրված է բանաստեղծ և դերասան Վլադիմիր Վիսոցկուն[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանի տեղադրման թույլտվության հասել է Վլադիմիր Վիսոցկու գործընկերը՝ խորհրդային և ռուս դերասան Բորիս Խմելնիցկին[2]։ Հուշարձանի՝ Ստրաստնոյ բուլվարում, Պետրովյան դարպասներ հրապարակի մոտ տեղադրելու գաղափարը պատկանում է բանաստեղծի ընկերոջը՝ Վալերի Յանկլովիչին[3]։
1963 թվականին Վիսոցկին գրել է.
Այս տողերի հակադրությունն էլ և դարձավ նոր հուշարձանը[1][4]։ Նրա հեղինակներն են ճարտարապետ Ա. Վ. Կլիմոչկինը և քանդակագործ Գ. Դ. Ռասպոպովը։ Հորինվածքը պատկերում է լայն տարածած ձեռքերով և դեպի երկինք ձգտող հայացքով կանգնած բանաստեղծին, նրա թիկունքում կիթառն է[5]։ Քանդակի բնօրինակը Ռասպոպովը պատրաստել է 1979 թվականին, տեղադրելու համար բրոնզե ֆիգուրը ձուլվել է 1994 թվականին։ Քանդակի բարձրությունը երկու մետր քառասուն սանտիմետր է[1]։
Հուշարձանը բացվել է 1995 թվականի հուլիսի 25-ին՝ Վլադիմիր Վիսոցկու մահվան 15-րդ տարելիցի օրը[6][7][8]։ Արարողությանը ներկա են եղել նրա բազմաթիվ ընկերներն ու երկրպագուները[1]։ Քանդակի մոտ ամեն տարի տեղի են ունենում հիշատակի երեկոներ, որոնց ժամանակ հնչում են Վիսոցկու երգերն ու բանաստեղծությունները[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Цыбульский, 2004, էջ 604
- ↑ «Самые красивые актеры советского кино». Рамблер. 2017 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Высоцкий». Royal Magazine. 1998. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Бульварное кольцо: зелёный пояс вместо белой стены». Официальный портал Мэра и Правительства Москвы. 2016 թ․ ապրիլի 26. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.(չաշխատող հղում)
- ↑ Вострышев, 2007, էջ 615
- ↑ Hamann, 2012, էջ 69
- ↑ Сингаевский, 2010, էջ 79
- ↑ Собрание сочинений в четырех томах. Том 1. Песни.1961–1970. — Москва: Время, 2009. — 215 с. — ISBN 9785425090812
- ↑ Светлова Е. (2010 թ․ հունիսի 25). «Сила Робин Гуда. Дарья Хмельницкая: "Я всегда знала, что папа — мой!"». Московский комсомолец. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hamann C. Otlitschno! A2. Kursbuch: Der Russischkurs. — Hueber Verlag, 2012. — С. 69. — 180 с. — ISBN 9783190044788
- Сингаевский В. Москва. Путеводитель. — АСТ, 2010. — С. 79. — 224 с. — ISBN 978-5-17-054017-4
- Вострышев М. Москвоведение от А до Я : все о московских улицах и переулках, домах и памятниках, о том, что мы любим в нашем городе / отв. ред. Рубис С. — Москва: Эксмо, 2007. — С. 615. — 734 с. — ISBN 9785699180295
- Цыбульский М. Жизнь и путешествия В. Высоцкого. — Ростов-на-Дону: Феникс, 2004. — С. 604. — 640 с. — ISBN 5-222-04826-8