Վլադիմիր Սմիռնով (երկրաբան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Սմիռնով (այլ կիրառումներ)
Վլադիմիր Սմիռնով Владимир Смирнов | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31 (փետրվարի 13), 1910 կամ 1910[1] Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | հունիսի 16, 1988 կամ 1988[1] Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երկրաբան |
Հաստատություն(ներ) | Սերգո Օրջոնիկիձեի անվան ռուսական պետական երկրաբանական հետախուզական համալսարան, Մոսկվայի պետական համալսարան և Ministry of Geology? |
Գործունեության ոլորտ | երկրաբանություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սերգո Օրջոնիկիձեի անվան ռուսական պետական երկրաբանական հետախուզական համալսարան |
Գիտական աստիճան | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1945) և ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1962) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[3] |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Վլադիմիր Իվանովիչ Սմիռնով (ռուս.՝ Владимир Иванович Смирнов, հունվարի 31 (փետրվարի 13), 1910 կամ 1910[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - հունիսի 16, 1988 կամ 1988[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային երկրաբան, ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս 1962 թվականից, ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։
1934 թվականին ավարտել է Մոսկվայի երկրաբանահետախուզական ինստիտուտը։ 1934-1941 թվականներին և 1944-1949 թվականներին աշխատել է Մոսկվայի երկրաբանահետախուզական ինստիտուտում 1946 թվականից՝ պրոֆեսոր։ 1941-1944 թվականներին՝ Միջին Ասիայի Խայդարկանի սնդիկի կոմբինատի գլխավոր երկրաբան, 1946-1949 թվականներին՝ Օգտակար հանածոների պաշարների համամիութենական հանձնաժողովի նախագահ, ԽՍՀՄ երկրաբանության մինիստրի տեղակալ 1946-1951 թվականներին։ Սմիռնովի հիմնական աշխատությունները վերաբերում են մետաղային հանքավայրերի երկրաբանության ուսումնասիրմանը, օգտակար հանածոների քանակական գնահատմանը, ԽՍՀՄ-ում մետաղային հանքավայրերի առաջացման ու տեղաբաշխման օրինաչափություններին։ Մշակել է սնդիկի, ծարիրի, կապարի, ցինկի, ուրանի մետաղածնության պրոբլեմները, օգտակար հանածոների հանքավայրերի դասակարգումը և այլն։ 1964 թվականից՝ ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի հանքառաջացման գիտական խորհրդի նախագահ, 1968՝ թվականից «Մետաղային հանքավայրերի երկրաբանություն» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1969-1975 թվականներին՝ ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի երկրաբանության, երկրաֆիզիկայի և երկրաքիմիայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար և նախագահության անդամ։ Արժանացել է Լենինյան մրցանակի 1972 թվականին։ Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Handbook of Mineralogy — Mineralogical Society of America.
- ↑ 2,0 2,1 2,2 Смирнов Владимир Иванович (геолог) // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ CONOR.Sl
- ↑ 4,0 4,1 4,2 https://warheroes.ru/hero/hero.asp?Hero_id=16254
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 459)։ |
- Փետրվարի 13 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Հունիսի 16 մահեր
- 1988 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Կունցևոյի գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս երկրաբաններ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտորներ