Կոմբինատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոմբինատ (լատին․՝ combinatus - միավորված, combino - միացնում բառերից), հումքը, թափոնները, կողմնակի արդյունքները հաջորդաբար մշակող կամ համալիր ձևով օգտագործող, տեխնոլոգիապես կապված, բայց տարբեր ճյուղերի պատկանող մասնագիտացված մի քանի արտադրություն միավորող ձեռնարկություն կամ ձեռնարկությունների համալիր է։

Տեխնոլոգիապես կապված, սակայն, որպես կանոն, իրավաբանական ինքնուրույնությոն չոնեցող, գլխամասային ձեռնարկության դիրեկցիայի կողմից կառավարվող, տարբեր ճյուղերի պատկանող ձեռնարկությունների արտադրական միավորում է, նույն ճյուղի տեխնոլոգիապես չկապված ձեռնարկությունների վարչական միավորում կամ մանր, տարատեսակ, հաճախ տեխնոլոգիապես չկապված արտադրությունների միավորում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 533