Վլադիմիր Շչելկալին
Վլադիմիր Շչելկալին | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 22, 1933 |
Ծննդավայր | Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 17, 2004 (70 տարեկան) |
Մահվան վայր | Վորոնեժ, Ռուսաստան |
Մասնագիտություն | երգիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Վլադիմիր Շչելկալին (ռուս.՝ Владимир Георгиевич Щелкалин, ապրիլի 22, 1933, Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 17, 2004, Վորոնեժ, Ռուսաստան), խորհրդային և ռուս երգիչ, ռեժիսոր, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Շչելկալինը ծնվել է 1933 թվականի ապրիլի 22-ին, Վորոնեժում։ 1958 թվականին ավարտել է Վորոնեժիերաժշտական ուսումնարանը (Հ. Ն. Սինիցինոյի դասարան)։
1958-2001 թվականներին աշխատել է Վորոնեժի ֆիլհարմոնիայում որպես մենակատար և վոկալիստ։ 1990 թվականներից եղել է ռեժիսոր։ Նրա երգացանկում էին ռուս խորհրդային և արտասահմանյան դասական հեղինակաների բոլոր ստեղծագործությունները բասի համար, ինչպես նաև` ռուսական ժողովրդակական երգեր և ռոմանսներ[1]։ Նաև ելույթ է ունեցել «Վորոնեժի աղջիկներ» ռուսական երգի անսամբլում։ Շրջագայել է երկրի շատ քաղաքներով, ինչպես նաև` արտասահմանում (Չեխոսլովակիա, Լեհաստան, Հարավսլավիա, Ավստրիա, Շվեդիա, Իտալիա, Ֆրանսիա, Հնդկաստան, Պակիստան)։
1975 թվականին «Մեղեդի» ընկերությունը թողարկել է ռուսական ժողովրդական երգերի սկավառակ` նրա կատարմամբ։
Մահացել է Վորոնեժում, 2004 թվականի ապրիլի 17-ին։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կինը` խորեոգրաֆ, Վորոնեժի ժողովրդական երգչախմբի մենակատար
- Որդին` Սերգեյ Շչելկալինը, դերասան է
Պարգևներ և Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էստրադային արտիստների համառուսակական մրցույթի դիպլոմակիր (1960)
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (16.03.1960)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (28.04.1984)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Воронежская филармония». Путеводитель по Воронежу. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 5-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ««Имена Воронежа». Владимир Георгиевич Щелкалин». Коммуна. Информационный портал Воронежа и Воронежской области. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 5-ին.
- «Юбилейная дата. Имена Воронежа. Владимир Георгиевич Щелкалин». Коммуна. Информационный портал Воронежа и Воронежской области. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 5-ին.
- «Владимир Георгиевич Щелкалин». discogs.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 5-ին.