Վլադիմիր Բոգին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Բոգին
Ծնվել էդեկտեմբերի 22, 1946(1946-12-22)
ԾննդավայրՍարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 7, 2017(2017-05-07) (70 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունդերասան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան
Պարգևներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ և ԽՍՀՄ պետական մրցանակ
IMDbID 0091809
 Vladimir Bogin Վիքիպահեստ

Վլադիմիր Գեորգիի Բոգին (դեկտեմբերի 22, 1946(1946-12-22), Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 7, 2017(2017-05-07), Մոսկվա, Ռուսաստան), կինոյի և թատրոնի՝ խորհրդային և ռուս դերասան։ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2001)[1], ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1986):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Բոգինը ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 22-ին Սարատովում։

Սարատովում նա սովորել է Ասմունքի ժողովրդական թատրոնում, Սարատովի մանկական թատրոնի դերասան ՌՍՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Ն. Լ. Կուրյակովի ղեկավարությամբ։ Սովորել է Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանում՝ Միխայիլ Ցարյովի կուրսում։ Այն ավարտելուց հետո նրան հրավիրել են աշխատելու Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան թատրոնում։ Վլադիմիր Բոգինը թատրոնում հաջող կերպով խաղացել է դասական և ժամանակակից դերեր։

1971 թվականի նոյեմբերից Վլադիմիր Բոգինը Փոքր թատրոնի դերասան է։ Վլադիմիր Բոգինը նաև նկարահանվել է կինոյում՝ նախապատվություն տալով ռուսական դասականության էկրանավորումներին։

Մահացել է 2017 թվականի մայիսի 7-ին Մոսկվայում[2]։ Թաղված է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը։

Ճանաչում և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972՝ «Անցյալը և խոհեր»՝ Յազիկով
  • 1973՝ «Մանկություն. Պատանեկություն. Դեռահասություն»՝ Զուխին
  • 1973՝ «Տաղանդներ և երկրպագուներ»՝ Պետրոս Եգորի Մելուզով
  • 1975՝ «Կյանքի մնացած ժամանակահատվածը…»՝ Նիֆոնով
  • 1977՝ «Եկամտաբեր վայր»՝ Ժադով
  • 1977՝ «Տանջանքների միջով անցում»՝ Իվան Գորա
  • 1983՝ «Հայրեր և որդիներ»՝ Եվգենի Բազարով
  • 1986՝ «Առաջին տղան»՝ Ստանիսլավ Սերգեյի Մոլոդցով, ուսանողական խմբի ղեկավար
  • 1987՝ «Կիրակի օրը դժոխքում»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Награждён указом президента России № 36 от 15 января 2001 года
  2. Скончался Владимир Богин /24.Новости России, 10.05.2017/
  3. Указ Президиума Верховного Совета РСФСР от 25 марта 1991 г. «О присвоении почётного звания „Заслуженный артист РСФСР“ Богину В. Г.»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Բոգին» հոդվածին։