Վլադիմիր Բարսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Բարսկի
Ծնվել էմարտի 15, 1866(1866-03-15) կամ 1889[1][2][3]
ԾննդավայրՌուսական կայսրություն
Մահացել էհունվարի 24, 1936(1936-01-24)[3] կամ 1936[1][2]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունImperial Moscow Technical School?
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտացումդերասան, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր
IMDbID ID 0058290

Վլադիմիր Գրիգորևիչ Բարսկի (ռուս.՝ Владимир Григорьевич Барский, մարտի 15, 1866(1866-03-15) կամ 1889[1][2][3], Ռուսական կայսրություն - հունվարի 24, 1936(1936-01-24)[3] կամ 1936[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ)[4], ռուս խորհրդային ռեժիսոր, սցենարիստ և դերասան։ Թատրոնի մասին հոդվածների հեղինակ։

Մասնակցել է թուրքմենական և ուզբեկական կինեմատոգրաֆիայի ձևավորմանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1866 թվականին։

Ավարտել է Մոսկվայի ռեալական ուսումնարանը (1885) և Մոսկվայի կայսերական տեխնիկական ուսումնարանը։

1892 թվականից՝ մի շարք թատրոնների ռեժիսոր և դերասան, 1899 թվականից 1917 թվականներին աշխատել է Իվանովո-Վոզնեսենսկի դրամատիկական թատրոնում, որպես ռեժիսոր և դերասան, 1917-1921 թվականներին՝ Թիֆլիսի ազգային տան թատրոնում։

1921-1928 թվականներին եղել է Վրաստանի պետկինոարդի, 1928 թվականից՝ «Սովկինո», «Մեժրաբպոմֆիլմ», «Ուզբեկկինո», «Թուրքմենֆիլմ» կինոստուդիաների ռեժիսոր։

Մահացել է 1936 թվականի հունվարի 24-ին։ Թաղված է Մոսկվայի Դոնսկոյե գերեզմանատանը[5]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ Գրիգորի Առուստանովի հետ աշխատել է «Երկաթե տաժանավայր» ընդհանուր վերնագրով ֆիլմաշարի վրա, որոնք պետք է ցույց տային Վրաստանի հեղափոխական անցյալը։ Ստեղծվել է միայն երկու ֆիլմ. «Անցյալի մղձավանջները» (1925), որը պատմում է 1905 թվականի իրադարձությունների մասին, և «Հազարների գնով» (1925)՝ 1916-1917 թվականների իրադարձությունների մասին։

Կինեմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1925 - Պոտյոմկին զրահանավը - Գոլիկով, հրամանատար
  • 1926 - Իններորդ ալիք - Սպա
  • 1928 - Լարովի բզեզ - Ժան, վարսահարդար, նաև՝ քեռի Վանյա
  • 1929 - Փառքի վաճառականները - Մայոր Բլանշար, լուսագրերում՝ Գ. Բարսկի
  • 1932 - Շակիր — գաղութարար
  • 1934 - Նաստենկա Ուստինովա - Սուդարիկով
  • 1935 - Պեպո - դատավոր

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1919 - Գլատված դիակ
  • 1919 - Ասա, ինչո՞ւ...
  • 1920 - Կրակապաշտներ
  • 1920 - Մի քնիր
  • 1922 - Աքսորականը
  • 1923 - Ավազակ Արսենը
  • 1924 - Երկաթե տաժանավայր
  • 1925 - Անցյալի մղձավանջներ
  • 1925 - Փարոսի առեղծվածը
  • 1925 - Հազարների գնով
  • 1926 - Իններորդ ալիք
  • 1926 - Արքայադուստր Մերին
  • 1927 - Բելլա
  • 1927 - Մաքսիմ Մաքսիմիչ
  • 1928 - Կազակներ
  • 1929 - Գյուլը և Տոլմազը (մնացել է անավարտ)

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1919 - Ասա, ինչո՞ւ...
  • 1920 - Մի քնիր
  • 1920 - Կրակապաշտներ
  • 1923 - Ավազակ Արսենը
  • 1925 - Փարոսի առեղծվածը
  • 1926 - Արքայադուստր Մերին
  • 1927 - Բելլա
  • 1927 - Մաքսիմ Մաքսիմիչ
  • 1928 - Կազակներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 muziekweb.nl
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 National Library of Israel Names and Subjects Authority File
  4. Московское реальное училище в первое двадцатипятилетие. 1873—1898. Արխիվացված 2021-12-17 Wayback Machine — М.: тип. А. И. Мамонтова, 1898. — С. 83.
  5. «Барский Владимир Григорьевич (1866—1936)». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Բարսկի» հոդվածին։