Վիքիպեդիա:Հարցեր/Արխիվ/2021

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օգնության վահանակի հարց (00:26, 12 Հունվարի 2021)

Բարեւ ձեզ , հնարավո՞ր է GIF ավելացնել էջում։ Օրինակ ՝ տեղեկություն ենք տալիս դերասանուհու մասին, ու հենց դրան վերաբերող GIF ու նկար։ --Selfish21 (քննարկում) 00:26, 12 Հունվարի 2021 (UTC)

Բարև ձեզ Selfish21, հնարավոր է եթե առկա է Վիքիպահեստում կամ մեր վիքիյում, եթե չկա կարելի է ներբեռնել։ Օգնություն:Գլխացանկ։ - Kareyac (քննարկում) 07:04, 12 Հունվարի 2021 (UTC)
Բարև, հարգելի @Selfish21, եթե GIF նկարը առկա է Վիքիպահեստում, ապա կարող եք ավելացնել։ Օրինակ Ազատ (գետ)#Պատկերասրահ-ի առաջին նկարը։--Ավետիսյան91 (քննարկում) 07:03, 12 Հունվարի 2021 (UTC)

Օգնության վահանակի հարց Վիքիպեդիա:Հարցեր-ում (00:34, 12 Հունվարի 2021)

Ինչպե՞ս բացել նոր պատուհան էջում (օր.՝ կենսագրություն , մրցանակներ ) նմանատիպ։ --Selfish21 (քննարկում) 00:34, 12 Հունվարի 2021 (UTC)

Սովորաբար Ctrl+N։ - Kareyac (քննարկում) 07:06, 12 Հունվարի 2021 (UTC)

էջ բացել

Բարեւ Ձեզ , ցանկանում եմ էջ բացել առաջին անգամ ։ Ինչպես կարող եմ– Այս անստորագիր գրառման հեղինակն է Lily Sargsian (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Lily Sargsian, օգնություն կա այս էջում՝ Օգնություն:Ողջույն, նորեկներ։ - Kareyac (քննարկում) 06:21, 15 Հունվարի 2021 (UTC)

Տեղեկաքարտ քարանձավ

Տեղեկաքարտեր պատրաստող հարգելի խմբագիրներ, խնդրում եմ տեղեկաքարտ քարանձավում կատարել փոփոխություններ՝ բովանդակությունը դարձնելով այսպես՝

{{Քարանձավ
 |Անուն =
 |Պատկեր =
 |Պատկերի նկարագրություն =
 |Կորդինատներ = (այս ֆորմատով՝ 39°43'52.3"N 45°12'10.1"E)
 |Երկիր = (այս ֆորմատով՝ օրինակ Հայաստան)
 |երկրամասի տեսակ = (այս ֆորմատով՝ օրինակ Մարզ)
 |երկրամաս = (այս ֆորմատով՝ օրինակ Տավուշի մարզ)
 |շրջանի տեսակ =
 |շրջան =
 |համայնքի տեսակ =
 |համայնք =
 |Երկրաբանական դիրք =
 |Տեսակ =
 |Երկարություն =
 |Խարություն =
 |Սրահների քանակ =
 |Մուտքերի քանակ =
 |Առկա ապարներ =
 |Լուսավորություն =
 |Բարդության աստիճան =
 |Բացման տարի =
 |Այցելուների հասանելիություն =
 |Այլ անուններ =
 | Վիքիպահեստում =
 | կայք =

}} --Գարդմանահայ (քննարկում) 16:24, 21 Հունվարի 2021 (UTC)

Կզբաղվեմ, Գարդմանահայ ջան։ Ժամանակավոր կարող ես օգտագոտծել {{Տեղեկաքարտ Աշխքարտ}}։ - Kareyac (քննարկում) 17:21, 21 Հունվարի 2021 (UTC)
Kareyac ջան, կարող ե՞ս իմ նշած տողերն էլ ավելացնել տեղեկաքարտում։ --Գարդմանահայ (քննարկում) 08:39, 24 Հունվարի 2021 (UTC)

Գարդմանահայ ջան

  1. Անվանում (ոչ թե անուն) թողեցի, բայց կարող եմ վերանվանել
  2. Նկարագրություն (ոչ թե նկարագրում) փոխելու եմ միքիչ ուշ բոտով
  3. Կորդինատներ մենք տեղադրում ենք էջի վերևի աջ անկյունում, տեղեկաքարտում կարդալու բան չի, իսկ հղում քարտեզներին — այո
  4. Համոզված չեմ, որ անհրաժեշտ են երկրամասի, շրջանի, համայնքի տեսակներ և անուններ, բավական է վարչատարածքային միավոր, մանրամասն կարելի է գրել հոդվածում
  5. Ապարների տեղը գրված է նյութ, բայց կարող եմ վերանվանել
  6. Բացման տարի գրեցի հայտնաբերման տարին, եթե ճիշտ հասկացա, բայց կարող եմ վերանվանել

Ավելացտեցի խորություն, սրահների քանակ, մուտքերի քանակ, այցելուների հասանելիություն, այլ անուններ, մնացածը ոնցորդե կար։

Լուսավորությունը, կներես, չհասկացա: Բարդության աստիճանը էլի չհասկացա, եթե խոսքը գնումա ոտքով անցնելու մասին, օրինակ քեզ համար հեշտա, ինձ համար բարդ։ Կ՞ան չափանիշ, աղբյուրներ։ - Kareyac (քննարկում) 09:47, 24 Հունվարի 2021 (UTC)

Kareyac ջան, շնորհակալ եմ։ Մի քանի բան ասեմ, ժամանակ ու հավես ունենաս ավելացրու էլի։
  1. Եթե կարող ես բացի վարչատարածքային միավոր տողից, տակը նաև ավելացրու Տեղանք տողը։ Օրինակ Մոզրովի քարանձավը 2 գյուղերի միջև է, որ գրվի այսինչ ճանապարհի կողքին։ Կամ մեկ ուրիշի դեպքում գրվի այսինչ լեռան ստորոտին և այլն։ Տեղանք բառը ճկուն գործածելի է, կարող ենք համարյա ամեն ինչ էլ գրենլ։
  2. Լուսավորությունն ավելի շատ այլ երկրների հայտնի քարանձավներին է վերաբերվում, որտեղ առկա է արհեստական լուսավորություն։ Հայաստանում երևի թե միակ քարանձավը, որն ունի արհեստական լուսավորություն, Արենի 1-ն է։ Այդպես ընդունված է գրել։ Օրինակ Արջերի քարանձավի դեպքում այդ տողի դիմաց գրվելու է Չունի, Արենի 1-ի դեպքում գրվելու է ունի էլեկտրական լուսավորություն։ Բայց այս կետը սկզբունքային չի, կարող ես չավելացնել։
  3. Քարանձավներն ունեն բարդության չափորոշիչներ, դրանք պետք է նշել։ Մասնագիտական մոտեցում կհամարվի, եթե տեղեկաքարտում լինի Բարդության աստիճան տողը։--Գարդմանահայ (քննարկում) 10:14, 24 Հունվարի 2021 (UTC)
Տեղանքի դերը փատսորեն կատարում են երկու տող՝ 1. Հիմականը քո ուզածով Վայր (2 գյուղերի միջև) և 2. Աշխարհագրական տեղադրություն (բնաշխարհագրական օբյեկտի տարածքում, օրիմանկ Սևանի թերակղզիում կամ Սահարա անապատում)։ Բարդություն և Լուսավորություն ավելացրեցի։ - Kareyac (քննարկում) 11:26, 24 Հունվարի 2021 (UTC)
Շնորհակալ եմ Kareyac ջան։ Այժմ քո շնորհիվ ունենք լավ տեղեկաքարտ։--Գարդմանահայ (քննարկում) 19:39, 24 Հունվարի 2021 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակից:23artashes-ում (14:32, 23 Հունվարի 2021)

Ինչպե՞ս սկսեմ խմբագրել --Լուիզ (քննարկում) 14:32, 23 Հունվարի 2021 (UTC)

Հարգելի @Լուիզ, Ձեր քննարկման էջի «Ողջույն» բաժնում համառոտ ներկայացված է խմբագրական աշխատանքի սկզբունքները և այն առաջնային նյութերը, որոնք օգտակար կլինեն։ Որևէ էջ խմբագրելու համար պարզապես սեղմեք այդ էջում «Խմբագրել/Խմբագրել կոդը» հղման վրա, կատարեք անհրաժեշտ փոփոխությունները և պահպանեք փոփոխությունները՝ ցանկության դեպքում նաև կատարելով խմբագրման ամփոփում։ Հարցերի դեպքում գրեք այստեղ, Ձեր կամ իմ քննարկման էջերում։--Ավետիսյան91 (քննարկում) 07:59, 24 Հունվարի 2021 (UTC)

Օգնության վահանակի հարց Սապֆիր-ում (16:25, 25 Հունվարի 2021)

Ինչպես ավելացնեմ նկար? --Isahak Hovsepyan (քննարկում) 16:25, 25 Հունվարի 2021 (UTC)

Հարգելի Isahak Hovsepyan, արդեն ստեղծված է Շափյուղա էջը, իսկ նույն երևույթի մասին առանձին հոդվածներ չենք ստեղծում։ Խնդրում եմ խմբագրումները շարունակել Շափյուղա էջում։--Voskanyan (քննարկում) 16:30, 25 Հունվարի 2021 (UTC)

Արցախի հերոս Դավիթ Ղազարյան

Ցանկանում եմ խնդրեմ ձեզ փոխել Արցախի հերոս Դավիթ Վանիկի Ղազարյանի լուսանկարը վիքիպեդիայում, իր ընտանիքի անդամների ցանկությունն է դա։ 077127627 կարող եք կապվել այս համարով կտրամադրեմ համազգեստով լուսանկարը– Այս անստորագիր գրառման հեղինակն է 217.76.12.236 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն, հարգելի մասնակից։ Համազգեստով նկարը բեռնեք (upload) պահեստ (եթե նկարի հեղինակը դուք եք), հղումը տեղադրեք այստեղ, ես կփոխեմ հոդվածում։--Ավետիսյան91 (քննարկում) 08:40, 27 Հունվարի 2021 (UTC)

Օգնության վահանակի հարց Ավետիսյան Տիգրան Գևորգի։ Անմահ Հերոս։-ում (08:51, 28 Հունվարի 2021)

Բարև ձեզ, ինչպե՞ս նկար ավելացնեմ։ --Նավասարդյան (քննարկում) 08:51, 28 Հունվարի 2021 (UTC)

Բարև Ձեզ, եթե հեղինակը Դուք եք, նկարը բեռնեք վիքիպահեստ, որից հետո հղումը կարող եք տեղադրել Հայերեն Վիքպեդիայում։ Կամ փնտրեք արդեն պահեստում առկա նկարների մեջ։--Ավետիսյան91 (քննարկում) 08:54, 28 Հունվարի 2021 (UTC)

Օգնության վահանակի հարց Դոնյան (հեռուստասերիալ, 2016)-ում (23:34, 2 Փետրվարի 2021)

Բարեւ ձեզ , ես պատահմամբ ջնջել եմ այս էջի տեղեկաքարտը , որտեղ նշված էր սերիալի տեսակը , ժանրը եւ այլն... , խնդրում եմ, օգնեք ՝ վերադարձնենք , մեկ էլ նկար չէր ստացվում տեղադրել... --Selfish21 (քննարկում) 23:34, 2 Փետրվարի 2021 (UTC)

հարգելի Selfish21 նկար տեղադրելու համար նախ պետք է այդ նկարները ազատ իրավունքով առկա լինեն մեկ այլ նախագծում` Վիքիպահեստ է կոչվում, wikicommons, բայց դժվար այս սերիալի համար լինի: --ERJANIK (քննարկում) 01:27, 3 Փետրվարի 2021 (UTC)

Օգնության վահանակի հարց Քննարկում:Դոնյան (հեռուստասերիալ, 2016)-ում (23:37, 2 Փետրվարի 2021)

Հնարավո՞ր է հեռուստասերիալի մոտ գրված 2016-ը հանել։ --Selfish21 (քննարկում) 23:37, 2 Փետրվարի 2021 (UTC)

այո, հնարավոր է, այսինք ի նկատի ունեք ամեն ինչ նույնը լինի վերնագրում, բացի «2016»-ից: --ERJANIK (քննարկում) 01:25, 3 Փետրվարի 2021 (UTC)

Օգնության վահանակի հարց Դոնյան (հեռուստասերիալ, 2016)-ում (14:39, 5 Փետրվարի 2021)

Ողջույն, ինձ #ERJANIK անվամբ մի օգտատեր էր պատասխանել , բայց չկարողացա reply անել։ Այսպես կասեմ. քանի որ <<Դոնյան>> անվամբ ինչ-որ գյուղ կա Հայաստանում( եթե չեմ սխալվում) , կարծում եմ՝ եթե սերիալի անունն էլ այդպես լինի , ապա կշփոթեն , բացի այդ՝ հ/ս - ն ունի մի քանի եթերաշրջան , եւ 2016թ.-ը ավելորդ է։ Ցանկանում էի ՝ թվականը հանեիք ... նախապես շնորհակալություն։ --Selfish21 (քննարկում) 14:39, 5 Փետրվարի 2021 (UTC)

Հարգելի @Selfish21, նշում եմ ERJANIK մասնակցին, որպեսզի տեսնի քննարկում/հարցը։--Ավետիսյան91 (քննարկում) 14:41, 5 Փետրվարի 2021 (UTC)
կխնդրենք հարգելի Beko, ուղղեք վերնագիրը: --ERJANIK (քննարկում) 10:01, 6 Փետրվարի 2021 (UTC)
Արված է--ԲեքոՔննարկում 17:19, 6 Փետրվարի 2021 (UTC)

Օգնության վահանակի հարց Հոկեյ-ում (12:14, 6 Փետրվարի 2021)

Ինչպես վերականգնել նախկին գրավծը --Sos56667 (քննարկում) 12:14, 6 Փետրվարի 2021 (UTC)

Մտեք պատմություն, և հետ շրջեք Ձեր խմբագրումը կամ համեմատեք նախորդների հետ։--Ավետիսյան91 (քննարկում) 13:01, 6 Փետրվարի 2021 (UTC)

Լուսաբանական հարցում եւ նկատողութիւն մը

Բարեւ, Կը փնտռեմ «ՈՒայքիբիտիա»-ի (Վիքիպեդիա) արեւմտահայերն տարբերակը: Իսկ արաբերէն լեզուով ներկայացուած հայ ազգի ծագման մասին խմբագրութեան մէբ ահաւոր սխալներ կան, խնդրեմ սրբագրէք եթէ կարելի է, քանի որ այդ տեղեկութիւնները իրենց կասկածելի հիմնաւորումով խոտոր կը համեմատին հայկական ճիշդ եւ ընդունուած վարկածին: Շնորհակալութիւն Վարձքերնիդ կատար Ս.– Այս անստորագիր գրառման հեղինակն է 89.108.143.215 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի մասնակից, Արևմտահայերեն Վիքիպեդիայի հղումը սա է՝ hyw.wikipedia.org։ Արաբերեն Վիքիպեդիայի հետ մենք կապ չունենք, սակայն եթե տեղադրեք այդ հոդվածն այստեղ և լինեն լեզվին տիրապիտող մասնակիցներ, ապա միգուցե կարողանան խմբագրել։--Ավետիսյան91 (քննարկում) 17:44, 7 Փետրվարի 2021 (UTC)

Օգնության վահանակի հարց Քննարկում:Հունան Հունանյան-ում (06:35, 11 Փետրվարի 2021)

բարև ձեզ ունեմ հարց, քանի որ առաջին անգամ եմ տեղադրում հոդված Վիքիպեդիայում, Հունան Հունանյան հոդվածում կատարել եմ փոփոխություններ ավելացնելով աղբյուրներ լրատվամիջոցներից կայքերից: Դրանք համարվում եմ վստահելի աղբյուրներ: Նախապես շնրհակալ եմ --Սատար (քննարկում) 06:35, 11 Փետրվարի 2021 (UTC)

Հարգելի Սատար, այս հոդվածի հետ կապված կա քննարկում, կարող եք մասնակցել։--Ավետիսյան91 (քննարկում) 09:48, 12 Փետրվարի 2021 (UTC)

Օգնության վահանակի հարց Մասնակցի քննարկում:Sargsyanvahee-ում (12:42, 11 Փետրվարի 2021)

Բարև ձեզ, այսօր առաջին անգամ եմ վիկիպեդիայում և որոշեցի տեղական արտադրամասի մասին հոդված պատրաստել սակայն վերնագրում վրիպում եմ թույլ տվել հնարավոր է ուղղել դա

սխալ վերնագիր - Վահե Պրդուկտ Vahe Product

պետք է լիներ - Վահե Պրոդուկտ Vahe Product


հոդվածը - https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A1%D5%B0%D5%A5_%D5%8A%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%AF%D5%BF_Vahe_Product

եթե հնարավոր է խնդրում եմ ուղղել։ Նախապես շնորհակալ եմ --Sargsyanvahee (քննարկում) 12:42, 11 Փետրվարի 2021 (UTC)

Հարգելի Sargsyanvahee, Ձեր նշած հոդվածը ջնջվել է ադմինների կողմից։ Պատճառը Վիքիպեդիայում հոդվածի նվազագույն չափանիշներին չբավարարելն է՝ ոչ նշանակալի կամ գովազդ։--Ավետիսյան91 (քննարկում) 09:39, 12 Փետրվարի 2021 (UTC)

Վտարանդի կառավարության

բարև ձեզ ,հարց ինչու Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության վարչապետի կենսագրությունը հասանելի չէ։ Ի՞նչու է այն գաղտնիք– Այս անստորագիր գրառման հեղինակն է 2001:16b8:2afb:7f00:a13f:7f59:be58:6930 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն, հարգելի մասնակից։ Հայերեն Վիքիպեդիայի գաղտնիության քաղաքականության հետ ոչ մի կապ չունի Ձեր նշած անձի կենսագրությունը։ Հետևաբար յուրաքանչյուրն ազատ է ստեղծել այդ հոդվածը՝ իր կենսագրական ողջ մանրամասներով, եթե իհարկե անձը նշանակալի է։ Այս պահին հոդվածը չկա, քանի որ դեռ չեն ստեղծել։--Ավետիսյան91 (քննարկում) 12:49, 16 Փետրվարի 2021 (UTC)

Օգնության վահանակի հարց Սևագիր: ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ-ում (20:50, 16 Փետրվարի 2021)

Բարև ձեզ, Ջնջման կաղապար կա և չեմ հասկանում ինչու է առաջացել: Ես նոր եմ հոդված խմբագրում և անհասկանալի է ջնջման պահանջը: --Hp2021 (քննարկում) 20:50, 16 Փետրվարի 2021 (UTC)

Բարև Ձեզ։ Ջնջման կաղապարը հեռացված է սևագրությունից։--Ավետիսյան91 (քննարկում) 07:02, 17 Փետրվարի 2021 (UTC)

Օգնության վահանակի հարց Վիքիպեդիա:Հարցեր-ում (19:05, 18 Փետրվարի 2021)

Բարև ձեզ, ես հոդված եմ գրել եղբորս մասին,ով անմահացել է արցախյան պատերազմի ժամանակ։ Հոդվածը չի հաստատվում և կարող է ջնջվել 1 շաբաթվա ընթացքում։ Խնդրում եմ օգնեք կարողանամ պահպանել հոդվածը, սա ծնողների ցանկությունն է։ Հոդվածի անունը Իվան Արմենի Ներսիսյան։ --Մարգարիտա Արտակի Ավետիսյան (քննարկում) 19:05, 18 Փետրվարի 2021 (UTC)

Բարև Ձեզ։ Հարգելի Մարգարիտա Արտակի Ավետիսյան, Հոդվածը պիտակվել է որպես անաղբյուր։ Եթե ունեք վստահելի, երկրորդական աղբյուրներ, որտեղ կա Ձեր գրած ինֆորմացիան, ապա կարող եք տեղադրել հոդվածում։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։--Ավետիսյան91 (քննարկում) 20:11, 18 Փետրվարի 2021 (UTC)

Օգնության վահանակի հարց Kickidler-ում (12:08, 21 Փետրվարի 2021)

ինչու է ջնջվում ստղծված էջը, եթե կա ռուսերեն տարբերակը ու ու կարող է որպես թարգմանություն մնալ։ Ընդ որում երբ բոլոր տիպի կազմակերպությունների մասին ինֆո կա դրված ամբողջ աշխարհով մեկ։ --Naira.harut (քննարկում) 12:08, 21 Փետրվարի 2021 (UTC)

Հարգելի Naira.harut, հոդվածը ջնջվել է որպես «Գովազդ»։ Հավանաբար հոդվածի տեղեկությունը գրված չի եղել օբյեկտիվ և անաչառ ոճով և պարունակել է գովազդային ենթատեքստեր։ Նշում եմ հոդվածը ջնջած մասնակցին, ով կարող է նաև վերականգնել հոդվածը, եթե խնդիրները վերացվեն՝ Voskanyan։--Ավետիսյան91 (քննարկում) 12:14, 21 Փետրվարի 2021 (UTC)

Շնորհակալություն արագ արձագանքի համար։ Այդ դեպքում հուշեք, թե որ հատվածն է եղել գովազդային, և ես կփոխեմ։ Նույն ոճով դրված է էջի ռուսերեն տարբերակը, որն ի դեպ էջն ավելացնելիս` Kickidler, ցույց էր տալիս, որ չկա։ --Naira.harut (քննարկում) 12:26, 21 Փետրվարի 2021 (UTC)

Խնդրում եմ սպասել Voskanyan մասնակցի արձագանքին, նա կնշի բոլոր խնդիրները կամ կվերականգնի հոդվածը։ Ես այս պահին չեմ կարող տեսնել հոդվածի բովանդակությունը։--Ավետիսյան91 (քննարկում) 12:28, 21 Փետրվարի 2021 (UTC)
Հոդվածը վերականգնեցի սևագրի էջում։ Խնդրում եմ վերանայել, շարադրել հանրագիտարանային ոճով (օրինակ՝ ռուսերենի նման), ավելացնել վստահելի երկրորդական աղբյուրներ։--Voskanyan (քննարկում) 18:36, 21 Փետրվարի 2021 (UTC)

Օգնության վահանակի հարց (16:30, 24 Փետրվարի 2021)

Բարև Ձեզ։ Կարո՞ղ եք օգնել տեղեկաքարտին նկար ավելացնելու հարցում։ --Iarekoor (քննարկում) 16:30, 24 Փետրվարի 2021 (UTC)

Բարև, հարգելի Iarekoor: Ո՞ր հոդվածում եք ուզում ավելացնել։--Ավետիսյան91 (քննարկում) 17:06, 24 Փետրվարի 2021 (UTC)

Ճշմարիտ գեղեցկություն հոդվածում– Այս անստորագիր գրառման հեղինակն է Iarekoor (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Նկարը պետք է գտնել վիքիպահեստում և հղումը տեղադրել տեղեկաքարտի «| պատկեր = » պարամետրի դիմաց։--Ավետիսյան91 (քննարկում) 17:35, 24 Փետրվարի 2021 (UTC)

Հոդվածի տեսանելիության սահմանափակում

Ողջույն, քիչ առաջ ստեղծեցի իմ առաջին հոդվածը։ Ամեն ինչ կարգին է, միայն թե հոդվածը հասանելի չէ google search որոնման արդյունքում, փոխարենը՝ հոդվածը կարդալու համար անհրաժեշտ է մտնել Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի կայքէջը, որից հետո էլ կատարել որոնում և բարեհաջող կարդալ հոդվածը։

Ի՞նչն է սխալ և ինչպե՞ս կատարեմ ուղղումներ։

Նշեմ, որ ընթերցողների մեծամասնությունը ինչ-որ բանի մասին տեղեկանալ ցանկանալիս նախ առաջնորդվում է google search եղանակով, մինչդեռ այս եղանակի ոչ պատշաճ գործելը խանգարում է հոդվածի տեսանելությանը և արդյունավետությանը։

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B4%D5%AB%D5%B6_%D5%87%D5%B6%D5%A1%D5%B5%D5%A4%D5%A5%D6%80

--Հոմոսափիենս (քննարկում) 19:53, 1 Մարտի 2021 (UTC)[reply]

Ողջույն, @Հոմոսափիենս ջան։ Ոչ մի բան սխալ չէ, պարզապես մի փոքր համբերել է պետք։ Հոդված ստեղծելուց որոշ ժամանակ անց նոր Գուգլի որոնման մեջ հայտնվում է։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:42, 1 Մարտի 2021 (UTC)[reply]

Վերնագրի փոփոխման սահմանափակում

Ողջույն, ուզում եմ բառ ավելացնել հոդվածիս վերնագրին։ Հնարավոր բոլոր տարբերակները փորձեցի, չստացվեց։ Չկա՞ փոփոխելու հնարավորություն։ Հոդվածը՝ https://hy.wikipedia.org/wiki/National_Geographic --Հոմոսափիենս (քննարկում) 00:06, 5 Մարտի 2021 (UTC)[reply]

Ողջույն հարգելի Հոմոսափիենս։ Եթե ցանկանում եք անվանափոխել հոդվածը, ապա «Ավելին» դաշտում կա «Տեղափոխել էջը»։ Նոր գրանցված մասնակիցների դեպքում հնարավոր է այն հասանելի չլինի դեռ։ Ցանկանո՞ւմ եք փոխել «National Geographic Magazine»-ի։--Ավետիսյան91 (քննարկում) 06:05, 5 Մարտի 2021 (UTC)[reply]

Նաև նկատեցի, որ հոդվածում ներքին հղումները ճիշտ տարբերակով չեք դրել։ Ներքին հղումների դեպքում գործիքներից ընտրեք ոչ թե «Աղբյուր», այլ՝ «Հղում»։--Ավետիսյան91 (քննարկում) 06:09, 5 Մարտի 2021 (UTC)[reply]

Շնորհակալ եմ։ Արդեն կատարեցի փոփոխւթյուններ։ Ստացվեց )– Այս անստորագիր գրառման հեղինակն է Հոմոսափիենս (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Չի հաստատվում հոդվածը

Հարգելի Վիքի Թիմ,

Փորձում եմ հոդված ներկայացնել հայկական ընկերության մասին, որը ունի հետարքիր պատմություն՝ ջնջվում է անընդհատ։ Ու՞մ հետ կապ հաստատեմ, որպեսզի կարգավորենք հարցը։

Կից ներկայացնում եմ հեռախոսահամարս՝ 37494817217:

Հարգելի մասնակից, Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, որտեղ խմբագրելու համար ոչ մեկի հետ կապվել անհրաժեշտ չէ, ինչպես նաև խրախուսելի չէ խմբագրման հարցերը քննարկել վիքիպեդիայից դուրս։ Այստեղ գրեք կոնկրետ որ հոդվածի մասին է խոսքը և կփորձենք օգնել։--Ավետիսյան91 (քննարկում) 19:14, 7 Մարտի 2021 (UTC)[reply]

Օգնեք ինձ Խնդրում եմ

Արդեն տեւական ժամանակ է փորձում եմ Կարեն Խուրշուդյան էջը բացել, սակայն անընդհատ ջնջվում է, վերջի ջմջմանշ մեկնաբանությունն է . «Նվազագույն պահանջներին չհամապատասխանող:» Խնդրում եմ կարող եք նշել Նվազագույն պահանջները: Էջի պարունակությունն է. Կենսագրություն Կարեն Հրաչիկի Խուրշուդյան (մայիս 4, 1979, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ),Հանրապետություն, բնակության վայր՝ Մարսել, Ֆրանսիա), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ: 1996 թ. Ավարտել է Էջմիածնի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցը: 1996-2001 թթ. Գերազանցությամբ ավարտել է Արմավիր համալսարանի իրավաբանական ֆակուլտետը "Իրավագիտություն" մասնագիտությամբ: 2001-2005 թթ. Գերազանցությամբ ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը "Իրավագիտություն" մասնագիտությամբ 2004-2005 թթ. ՀՀ Գիտությունների Ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ-հայցորդ: 1985-2005 թթ. Զվարթնոց պարահանդեսային անսամբլի պարող և 1996—ից՝ պարուսույց, բազմաթիվ ազգային ու միջազգային մրցույթների դփնեկիր: 2001-2005 թթ. Պուշկինի անվան դպրոցում պարուսույց: 2001-2005 թթ. ԱՕԿՍ-ում Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունում պարուսույց: Աշխատանքային գործունեությունը՝ 2008-ից 2011 թվականը Մարսելում հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդի վարչական քարտուղար 2009 թ. Շոտե Գոմբերտի զբաղվածության կենտրոնում վարչական պատասխանատու 2011 - 2014 թթ. Մարսելի բժշկական կլինիկայում բժշկական քարտուղար և թարգմանիչ 2015-2016 թթ. Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսի օգնական 2015 թ.-ից Բուշ Դյու Ռոն դեպարտամենտում պետծառայող ՝ Վարչական օգնական 2005 թվականից՝ Մարսելի Խաչատրուր Աբովյան Վարժարանի ակտիվ անդամ, իսկ 2016 թվականից՝ նախագահ (պետական նույնացման համակարգում վարժարանի համարը՝ 500 745 112 000 10, Վարժարանի հռչակագրի պետական անդորրագիրի համարը N133013983) : 2005 թ.-ի սեպտեմբերից Ֆրանսիայի Հայ Սկաուտ HSF ասոցիացիայի ակտիվ անդամ (պետական նույնացման համակարգում ասոցիացիայի համարը՝ 430 047 704 000 19, Ասոցիացիայի հռչակագրի պետական անդորրագիրի համարը N133001625) : 2005 թվականի Սեպտեմբերից մինչև 2011 թվականը JAF-ի Ֆրանսիայի հայ երիտասարդների ասոցիացիայի անդամ (պետական նույնացման համակարգում ասոցիացիայի համարը՝ 431 907 369 000 18): «Արարատ մոն ամուր» ներկայացման համար բեմադրեց «Փարաջանովի կոլաժներ» խորագրով գեղարվեստական մասը: 2007 թվականից՝ որպես հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի քարտուղար, այնուհետև մեծ խորհրդի անդամ: CCAF-SUD հանդիսանում է Ֆրանսիայի հարավում հայկական համայնքի ներկայացուցչական մարմինը՝ «Հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը» (պետական նույնացման համակարգում ասոցիացիայի համարը՝ 501 192 611 000 17, ասոցիացիայի հռչակագրի պետական անդորրագիրի համարը W133000605) : 2019թ-ին ընտրվեց համանախագահ, 2020թ-ին ընտրվեց փոխնախագահ: Ստեղծագործություններ 2020 թվականին հրատարակվեց նրա Աստծո Ոստան գիրքը: ՊՈԵՄՆԵՐ Ապրիլ՝ Դու Մեր Գողգոթա Սամոթրասի Նիկա Աբովյան, Ոդիսական Մեր Հայոց Ես Ծնվեցի Ձոն Հայրենիքիս Մեր Սրբացած Մարտիկներին Անմահական Գիլասներ Աստծո Ոստան Խաչքար Հայուհիս՝ «Կարմեն» Օտարական

ԵՐԿԻՆՔ ԱՆՀԱՏԱԿ Անձրեվում Է Անճանաչելի Արվեստ Դարձիր Վարպետ Եղնիկ Ծովը Ալտրուիստ Համաշխարհային Գեհեն Ճշմարիտ Աշխարհ Մեր Մոլոր Գետը Մայր Օ՜ Բախտ Իմ Դժխեմ Տերը Միշտ Գիտի Իրիկնամուտ Ուխտավորի Հոգեվարք Ամենալավը

ԳՐԿԻՍ ՄԵՋ ՔԵԶ ԲԱՐՈՒՐԱԾ Ես Եմ Ու Դու Երբ Գտնեմ Սեր Իմն Ես Դու Ծովագերի Կամակոր Շուրթեր, Կամակոր Մարդիկ Հավերժ Սիրահար Նամակ Շեբա Վոլյուբիլի՛Ս, Ի՛Մ Սեր Սեր՝ Անսեր


Պարգևներ

Ծանոթագրություններ https://armenews.com/spip.php?page=article&id_article=19118 https://www.armenews.com/spip.php?page=article&id_article=7720 https://www.purepeople.com/media/exclusif-karen-khurshudyan-president_m5152838 https://www.closermag.fr/people/photos-trop-mignonne-adriana-karembeu-pose-avec-sa-fille-nina-et-son-mari-lors-d-1041779 https://www.purepeople.com/article/adriana-karembeu-maman-sa-fille-nina-a-bien-grandi_a358418/1 http://www.yerkir.am/news/view/212031.html https://www.youtube.com/watch?v=0dHEfbc9rwo https://factor.am/302530.html http://ecoleabovian.fr/hy/%D5%B0%D5%B8%D5%A3%D5%A1%D5%A2%D5%A1%D6%80%D5%B1%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D6%80%D5%A4/ http://ecoleabovian.fr/ https://www.instagram.com/khurshudyan.karen/ https://www.youtube.com/watch?v=5yM6RiFMbD0 https://www.facebook.com/karen.khurshudyan/ https://fr.linkedin.com/in/karen-khurshudyan-a213682b https://iravunk.com/?p=45217&l=am https://iravunk.com/?p=41641&l=am https://iravunk.com/?p=59338&l=am https://iravunk.com/?p=60974&l=am https://iravunk.com/?p=74358&l=am https://iravunk.com/?p=79211&l=am https://iravunk.com/?p=110392&l=am https://iravunk.com/?p=194193&l=am– Այս անստորագիր գրառման հեղինակն է Arpine Manucharyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Arpine Manucharyan, նախ հոդվածի առարկան պետք է լինի նշանակալի։ Որից հետո հոդվածը պետք է գրված լինի հանրագիտարանային ոճով, առանց ավելորդ ինֆորիացիայի, ունենա բերված տեղեկությունները հավաստող վստահելի երկրորդական աղբյուրներ։ Առաջարկում եմ ծանոթանալ Օգնություն:Դասընթաց-ին։ Փոփոխությունները կարող եք կատարել սևագրությունում՝ այստեղ։ Հարցերի դեպքում գրեք։--Ավետիսյան91 (քննարկում) 19:11, 7 Մարտի 2021 (UTC)[reply]

Հոդվածը ոչ նշանակալի պիտակելու պատճառը

Բարև Ձեզ,խնդրում եմ բացատրել,թե ինչու՞ եք «Սուրեն Վլադիմիրի Թովմասյան» էջը համարում ոչ նշանակալի։– Այս անստորագիր գրառման հեղինակն է 98Áni (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

-Հարգելի խմբագիր,խնդրում եմ բացատրեք,ինչո՞ւ եք այդպես կարծում։Եթե խնդիրը նախադասությունների սխալ ձևակերպման մեջ է,ապա կարող եմ ֆորմալ փոփոխություններ անել ,ավելացնելով «հիմնադրել է,կամ գլխավորել է» բայերը՝անձի նշանակալիությունը ընդգծելու համար։Սակայն չե՞ք կարծում ,որ պետական բարձրաստիճան պաշտոնյայի մասին տեղեկությունները ամեն դեպքում պետք է հանրամատչելի լինեն։– Այս անստորագիր գրառման հեղինակն է 98Áni (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Մոռացա նշել,խոսքը «Սուրեն Վլադիմիրի Թովմասյան»հոդվածի մասին է։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է 98Áni (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի 98Áni, հոդվածի ջնջման քննարկումը շարունակվում է Ջնջման առաջադրված հոդվածներ էջում: - Kareyac (քննարկում) 14:35, 12 Մարտի 2021 (UTC)[reply]

Հարց. Հոդվածին այլ նյութ է կցված, ինչպես այն փոխեմ

Թարգմանածս հոդվածը չեմ կարողանում կցել այն էջին որից թարգմանել եմ, քանի որ արդեն այդ էջին կցված է այնպիսի հոդված որը տվյալ հոդվածի բովանդակությանը չի համապատասխանում։ Ինչպես պետք է վարվեմ՞– Այս անստորագիր գրառման հեղինակն է Shogher201 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հոդվածի անունը կգրե՞ք։--ԲեքոՔննարկում 13:08, 20 Մարտի 2021 (UTC)[reply]

Ռուսերեն հոդվածը՝ Солнечная электростанция, իմ թարգմանածը՝ Արևային էլեկտրակայան, ոնց որ արդեն կարգավորել են:

Հարց հոդվածների անվանման վերաբերյալ

Հարգելի խմբագիրներ, խնդրում եմ ազատ ժամանակ ունենալու դեպքում ուշադրության անցկացնել Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները, Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ ծնունդը (գիրք) և Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը հոդվածների վերնագրերը: Կարծում եմ, որ երեքն էլ պետք է միանման լինեն: Շնորհակալ եմ --Anahit Makarian (քննարկում) 17:24, 29 Մարտի 2021 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի Anahit Makarian։ Համամիտ եմ, պետք է միանման լինեն։ Կարող եք հոդվածները դնել անվանափոխման՝ առաջարկելով Ձեր տարբերակը։ Կամ եթե ակնհայտ է ճիշտ տարբերակը՝ միանգամից անվանափոխել։ Ինքս հակված եմ «Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները» տարբերակին։--Ավետիսյան91 (քննարկում) 17:37, 29 Մարտի 2021 (UTC)[reply]

Ավետիսյան91 ջան, անձամբ ես էլ հակված եմ այդ տարբերակին: Ես հիմա կանվանափոխեմ: Շնորհակալ եմ: --Anahit Makarian (քննարկում) 18:01, 29 Մարտի 2021 (UTC)[reply]

Բարև ձեզ: Ես Վիքիպեդիայում մի քանի հոդված եմ գրել, բայց google-ում փնտրելու ժամանակ այդ հոդվածները չեն երևում: Երևում են միայն հենց Վիքիպեդիայում փնտրելու ժամանակ: Ի՞նչն է պատճառը:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Surprisesadfv (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Բարև, հարգելի Surprisesadfv։ Հավանաբար նոր եք ստեղծել այդ հոդվածները և դեռ google-ը ինդեքսիացիա չի արել այդ էջերը։ Շուտով գուգլի որոնումներում կբերի նաև վիքիպեդիայի հոդվածը։--Ավետիսյան91 (քննարկում) 07:20, 26 Ապրիլի 2021 (UTC)[reply]

Հարց

ԲԱԱՌՔԱՄՈՑԻ ԵՆԹԱԿԱ ՍՏՈՐՈԳՅԱԼ Ո՞Ր ԲԱՌԻՑ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԲԱՌԵՐ <<ՔԱՄԵՑԻՐ >>։ՀԱՄԵՄԱՏԻՐ՛ԸՆԿԵՐՈՋԴ ԳՐԱԾԻ ՀԵՏ :

Թավատառ տեքստ– Այս անստորագիր գրառման հեղինակն է 37.157.215.192 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Վիքիպեդիային վերաբերող հարց չէ։--Ավետիսյան91 (քննարկում) 05:46, 3 Մայիսի 2021 (UTC)[reply]

Գրված Նյութերի ջնջման մասին

Բարև Ձեզ Ավետիսյան91, ես մասնակից Նաիրա Աթոյանն եմ, կխնդրեմ ասեք ինչու է ջնջվել Արմեն Պավելի Առուստամյանի և Ռոստամ Գասպարյանի մասին գրված նյութերը: Աղբյուրները եղել են ,որի հիման վրա պատրաստվել են : Հարգանքով Նաիրա– Այս անստորագիր գրառման հեղինակն է NairAtoyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի NairAtoyan, Արմեն Առուստամյան հոդվածը ջնջել է որպես պատճառ նշվելով՝ «Նախագծի նշանակալիության չափանիշներին չբավարարող», Ռոստամ Գասպարյանի անվանումով հոդված չի ստեղծվել նախագծում, միգուցե այլ անվանում եք նշել։--Ավետիսյան91 (քննարկում) 19:00, 1 Մայիսի 2021 (UTC)[reply]

Հարգելի Ավետիսյան 91 կմանրամասնեք նախագծի նշանակելիության չափանիշներին չբավարարող ինչ է նշանակում, կարող եմ նորից գրել Արմեն Առուստամյանի մասին, ցույց է տալիս որ դեռ գրված չէ :Մյուսը որ ջնջվել է Ռուստամ Գալստյանի մասին է եղել:– Այս անստորագիր գրառման հեղինակն է NairAtoyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի NairAtoyan, երկու հոդվածներն էլ ջնջվել են ըստ քննարկման, որին մասնակցելու հնարավորություն ունեիք։ Հոդվածները չեն համապատասխանել Հայերեն Վիքիպեդիայում անձի նշանակալիության չափանիշներին, ահա քննարկումների հղումները՝ Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ/Ապրիլ, 2021#Ռուստամ Գալստյան, Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ/Ապրիլ, 2021#Արմեն Առուստամյան։ Իսկ թե ինչ է նշանակալիությունը, առաջարկում եմ ծանոթանալ այստեղ՝ Վիքիպեդիա:Նշանակալիություն (մարդիկ)։--Ավետիսյան91 (քննարկում) 05:45, 2 Մայիսի 2021 (UTC)[reply]

Հարգելի Ավետիսյան 91 Կներեք, բայց համաձայն չեմ նշանակելիության լինելու որոշման հետ, քանի որ յուրաքանչյուր նվիրյալ հայ ով իր կյանքը զոհեց հանուն մեր խաղաղության ու հայրենիքի պետք է գրառվի նախագծում, Դուք կարող եք հետաքրքվել Արմեն Առուստամյանի մասին սկաուտական գրասենյակից ու կիմանաք թե ով է եղել, Ես խնդրում հնարավորություն տալ գրել իր մասին: Շնորհակալություն– Այս անստորագիր գրառման հեղինակն է NairAtoyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի NairAtoyan, եթե ունեք նշանակալիությունը հավաստող աղբյուրներ, փաստեր, կարող եք ներկայացնել, ոչ մի խնդիր չկա։ Իսկ եթե նշանակալիության կանոնակարգի հետ համաձայն չեք, ապա առանձին քննարկում բացեք՝ առաջարկելով կանոնակարգի փոփոխություն կամ լրացում։--Ավետիսյան91 (քննարկում) 09:51, 5 Մայիսի 2021 (UTC)[reply]

Հարգելի Ավետիսյան 91 շնորհակալություն նամակին արձագանքելու համար, աղբյուրներով էր հավաստի գրված, բայց կվերանայեմ ըստ Ձեր ասածներին էլ բավարարող լինի:– Այս անստորագիր գրառման հեղինակն է NairAtoyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։ Բարև Ձեզ Ավետիսյան 91 , ուզում եմ Ձեզ ուղարկեմ Առուստամյան Արմենի մասին հավաստող աղբյուրներ դուք տեսնեք եւ նոր նյութ գրելով դա տեղադրեմ, Կխնդրեմ Ձեր մեյլը գրեք :– Այս անստորագիր գրառման հեղինակն է NairAtoyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի NairAtoyan, ինձ ուղարկելու անհրաժեշտություն չկա, քանի որ այս հարթակն ազատ է բոլորի խմբագրման համար։ Իսկ եթե ցանկանում եք նախքան հիմնական հոդված ստեղծելը աշխատեք սևագրության վրա, ապա կարող եք այն գրել օրինակ այստեղ։ Հարցերի դեպքում գրեք։--Ավետիսյան91 (քննարկում) 13:31, 18 Մայիսի 2021 (UTC)[reply]

նախադիտում

որտեղ է գտնվում կարգավորումները ես ցանկանում եմ ավելացնել նախադիտումը – Այս անստորագիր գրառման հեղինակն է 194.39.82.70 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

IP-ով խմբագրման դեպքում չեք կարող կարգավորել նախընտրությունները։ Իսկ եթե մուտք եք գործել Ձեր մասնակցային էջը, ապա «Նախընտրությունների» «Խմբագրել» բաժնում կա «Նախադիտել» կարգավորումների խումբ՝ «1.Ցուցադրել նախադիտումը մինչև առաջին խմբագրումը, 2. Ցույց տալ նախադիտումը խմբագրման դաշտից առաջ, 3.Նախադիտել առանց վերբեռնելու էջը»։--Ավետիսյան91 (քննարկում) 09:29, 18 Մայիսի 2021 (UTC)[reply]

Կարճ էջ

Հարգելի խմբագիրներ, «Map of the Soul: 7» հոդվածը պիտակել եմ որպես կարճ էջ, սակայն արդեն երկու շաբաթ անցել է և այն չի ջնջվում, ի՞նչն եմ սխալ անում:- Daughter of Billie (քննարկում) 05:24, 18 Հունիսի 2021 (UTC)[reply]

Խնդրում եմ օգնեք ինձ կարողանամ կենսագրական տեղեկություն գրել անհատի մասին

Առաջին անգամ եմ գրանցվել Վիքիպեդիայում և շնորհակալ կլինեմ, եթե օգնեք ինձ կենսագրական հոդված կամ տեղեկություններ լրացնել անձի մասին։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է 2A02:2A57:13B:0:9CAD:3E17:5604:7E7B (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Դիտեք Օգնություն:Գլխացանկ օգնության էջը և այստեղ հարցտեք։ - Kareyac (քննարկում) 07:31, 19 Հունիսի 2021 (UTC)[reply]

ֆինանսատնտեսական վիքիամիս

Ողջույն Ես ֆինանսատնտեսական վիքիամիս նախագծի մասնակից եմ հոդված եմ հրապարակել բայց ցանկում չի երևում որ ես հոդվածը ավարտել եմ:--Մարինե Խումարյան (քննարկում) 17:02, 21 Հունիսի 2021 (UTC)[reply]

Ողջույն, սիրելի՛ Մարինե Խումարյան։ Մասնակիցների ցանկում Ձեր ստորագրության տակ Դուք պետք է ավելացնեք բարելաված կամ ստեղծած հոդվածները ավարտելուց հետո։ Սիրով` Violla (WMAM) (քննարկում) 17:28, 21 Հունիսի 2021 (UTC)[reply]

Նկարի բեռնավորման խնդիր

Բարև ձեզ կցանկանայի տեղադրել սեփական գրոծերիցս մեկը, բայց ամեն անգամ արածս խմբագրությունը շրջվում է ուրիշների կողմից:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Robert pashayan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Robert pashayan, ունե՞ք նկար, որի հեղինակային իրավունքները Ձեզ են պատկանում և ցանկանո՞ւմ եք ավելացնել Վիքիպեդիայում։--Ավետիսյան91 (քննարկում) 17:44, 21 Հունիսի 2021 (UTC)[reply]
Հարգելի Ավետիսյան91 այո հեղինակային իրավունքները ինձ են պատկանում: --Robert pashayan (քննարկում) 17:47, 21 Հունիսի 2021 (UTC)[reply]
Այդ դեպքում նկարը բեռնեք Վիքիպահեստ։ Քայլերը մուտք գործելուց հետո՝ Upload > Ընտրել նկարը (Select media file to share) > Continue > Ընտրել This is my own work (Սա իմ սեփական աշխատանքն է) > Next > Որից հետո լրացրեք անվանումը, նկարագրությունը և հրապարակեք (Publish files). Որից հետո հղումը վերցրեք և կարող եք օգտագործել վիքիպեդիայում։--Ավետիսյան91 (քննարկում) 17:51, 21 Հունիսի 2021 (UTC)[reply]
Շնորհակալություն, արեցի ինչպես խորհուրդ տվեցիք, կարծում է՞ք ամեն ինչ կոռեկտ է ստույգ հղման նկարի հետ: --Robert pashayan (քննարկում) 18:00, 21 Հունիսի 2021 (UTC)[reply]
Հարգելի Robert pashayan, քանի որ նախկինում խնդիր է եղել պատմական անձանց վերականգնված նկարները հոդվածներում օգտագործելու հետ կապված, խնդրում եմ նախ քննարկում բացել խորհրդարանում և հաշվի առնել այլ մասնակիցների կարծիքը։--Voskanyan (քննարկում) 04:10, 22 Հունիսի 2021 (UTC)[reply]
Հարգելի Voskanyan իսկ Վահագնն էլ է՞ ձեր համար համարվում պատմական կերպար, պարզապես ուզում եմ մեր մշակութային կերպարների վրա կատարած աշխատանքս հասանելի դարձնել բոլորին: Կխնդրեի օգնել որտեղ է այտ " Խորհրդարանը" և ինչպես քննարկումներ սկսել այնտեղ:--Robert pashayan (քննարկում) 08:41, 22 Հունիսի 2021 (UTC)[reply]
Վիքիպեդիա:Խորհրդարան սա է խորհրդարանը։--Ավետիսյան91 (քննարկում) 08:43, 22 Հունիսի 2021 (UTC)[reply]

Անվանափոխում

Իսկ ինչպե՞ս են փոխում վերնագիրը։ Ես մի քանի փորձեցի չստացվեց – Այս անստորագիր գրառման հեղինակն է Nara Akhiyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Nara Akhiyan, անվանափոխման համար էջի վերևի աջ հատվածի «Ավելին» բաժնից ընտրում եք «Տեղափոխել այս էջը», գրում նոր անվանում, անվանափոխման պատճառը և սեղմում «Վերանվանել էջ»։ Ավելացնեմ, որ նոր գրանցված մասնակիցների մոտ այդ հնարավարությունը առկա չէ անվտանգության նկատառումներով։--Ավետիսյան91 (քննարկում) 07:17, 24 Հունիսի 2021 (UTC)[reply]
Հարգելի Ավետիսյան91 , ես ստեղծեցի նոր էջ ձեր առաջարկված վերնագրով։ Շնորհակալություն։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Nara Akhiyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Աղբյուրներ

Ի՞նչ է նշանակում ավելացնել աղբյուրներ ու ինչպե՞ս անել դա։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Better Later (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի @Better Later, խնդրում եմ ծանոթանալ այս էջի հետ։ --23artashes (քննարկում) 06:03, 26 Հունիսի 2021 (UTC)[reply]

Արմենուհի Մեհրաբյանի տվյալները լրացնելու համար

Բարև ձեզ, ես նորեկ եմ, ուզում եմ լրացնել <<Արմենուհի Մեհրաբյան>> հղումը, որը կա Հայաստանի կանանց շախմատի չեմպիոնուհիներ էջում,, ես իր աղջիկն եմ, նա մահացել է, առավոտյան սկսել էի, սակայն չէի վերջացրել ու էջը ջնջել էին, խնդրում եմ օգնել– Այս անստորագիր գրառման հեղինակն է Լիլիթ Հլղաթյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Լիլիթ Հլղաթյան, կարող եք նախ աշխատել սևագրում և հոդվածն ավարտուն տեսքի հասցնելուց հետո միայն տեղափոխել հիմնական անվանատարածք։ Կարող եք օգտվել Հոդվածի ստեղծում էջից։--Voskanyan (քննարկում) 10:34, 10 Հուլիսի 2021 (UTC)[reply]

Տեղեկաքարտ Կրոնական կառույց

Բարև Ձեզ, ինչպե՞ս կարելի է կրոնական կառույցի տեղեկաքարտում ավելացնել հետևյալ բաժինները՝ 1․վերաօծվել է 2․վերանորոգվել է 3․վերակառուցվել է Kar881am (քննարկում) 12:07, 21 Հուլիսի 2021 (UTC)[reply]

Ավելացրեցի | հիմնական ամսաթվեր = , այնտեղ կառույցի ամբողջ պատությունը տեղավոտվում է։ - Kareyac (քննարկում) 18:28, 21 Հուլիսի 2021 (UTC)[reply]

Հոդվածի տեղափոխումը ավազարկղից հիմնական էջ

Սիրելի՛ խմբագիրներ, ես նոր խմբագիր եմ ու ավազարկղում ունեմ հոդվածներ, սակայն չեմ տիրապետում դրանք հիմնական էջ տեղափոխելու գործիքներին։ Խնդրում եմ հնարավորության դեպքում ցույց տալ, թե ինչպես կարող եմ տեղափոխել։ Նախապես շնորհակալ եմ։ NareeW10 (քննարկում) 19:22, 3 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Օգնություն

Բարև Ձեզ, շուտվանից չեմ խմբագրել, հետ եկա որովհետև օգնություն ունեմ անգլերեն վիքիում Բարսեղ Ա-ի հոդվածի հետ կապված։ https://en.wikipedia.org/wiki/Basil_I

Չնայած բազում փաստարկների ու աղբյուրների տարբեր պատմաբանների կողմից գրքերի որտեղ սևը սպիտակի վրա ասվում է որ Բարսեղը հայ էր, հոդվածը ամեն տեսակ կասկածի տակ է դնում իր հայ լինելը, բոլոր հղումները ավելացնուց հետո, բոլորը ջնջվել են՝ հետարկվել են, բացել եմ քննարկումը, բայց միայնակ չեմ կարող, որովհետև հարցը ենպես է որ «ինքը հայ չի ու վերջ», ավելի շատ ռասսիզմիա նման էս ամենը, խնդրում եմ միանալ ինձ տվյալ էջի քննարկման մեջ, և օգնեք հասկանամ ինչպես են արբիտռներ կանչվում, ժամանակին տենց բան կար ինչ որ Tatul (քննարկում) 09:22, 30 Օգոստոսի 2021 (UTC)[reply]

Ինչպես կատարել խմբագրում

Եթե Վիքիպեդիայում հայտնաբերել ենք սխալ տվյալ, և ունենք այդ տվյալի ճիշտ տարբերակը՝ ապացույցներով: Ինչպե՞ս կարող ենք խմբագրել: Խոսքը մասնավորապես վերաբերվում է անձի կենսագրական տվյալներին: Շնորհակալություն– Այս անստորագիր գրառման հեղինակն է Վահե Ավ (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի՛ @Վահե Ավ, հոդվածի վերնագրի մոտ սեղմում եք խմբագրել, ուղղում տեքստը՝ նշելով աղբյուրը և վերջում սեղմում եք պահպանել։--Voskanyan (քննարկում) 13:43, 19 Սեպտեմբերի 2021 (UTC)[reply]

Հարց ջնջված հոդվածը նորից ստեղծելու համար

Հարգելի խմբակիրներ այսօր փորձել եմ ստեղծել հոդված Հունան Հունանյանի կենսագրականի մասին: Սակայն ստացա ծանուցում, որ հոդվածը նախկինում եղել է և ջնջվել է ոչ նշանակալի լինելու մեկնաբանությամբ: Այդ Ժամանակահատվածում տրվել է պարզաբանում, որ անհրաժեշտ է ներկայացվող անձը գոնե ունենա մեկ Պետական պարգևի, քանի որ որպես պետական պաշտոնյա զբաղեցրել է միայն Մալիշկա համայնքի Համայնքապետի պաշտոնը: Պարոն Հունանյանը 2021թ-ի մայիսի 12-ին ՀՀ Նախագահի ՆՀ-101-Ա հրամանագրով պարգւատրվել է ՀՀ պետական ՙՙՄարտական ծառայություն՚՚ մեդալով այս պարագայում կարելի է վերանայել և թյուլատրել հոդվածի հրապարակում: Կանխավ շնորհակալություն– Այս անստորագիր գրառման հեղինակն է Շուշանիկ Մխիթարյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Շուշանիկ Մխիթարյան, զինվորականների վերաբերյալ կարող եք կարդալ հետևյալ էջում։--Armenuhi Voskanyan (քննարկում) 09:41, 28 Սեպտեմբերի 2021 (UTC)[reply]

Օգնություն

ինչու մարդկանց անվճար օգնություն չեք տրամադրում․․․․․տաս տարուց ավել է մարդը տառապում է երիկամներում գտնվող քարերից․․․․գումար չկա ,,,բուժում չկա․– Այս անստորագիր գրառման հեղինակն է 178.78.152.121 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի մասնակից, Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, որը չունի որևէ ֆինանսական միջոց, ուստի նման գործառույթ իրականացնելու ոչ գործնական, և ոչ էլ տեսական հնարավորություն չունի։ Հավանաբար ճիշտ է դիմել բարեգործականա կազմակերպությունների։--Ավետիսյան91 (քննարկում) 04:55, 5 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

«Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպություն

Բարև ձեզ: Վերանայել եմ գրառումը, խնդրում եմ օգնել տեղադրել այնպես, որ փնտրվի google-ում: Սա հասարակական մեծ նշանակություն ունեցող կազմակերպություն է, որը միավորում է աշխարհի հայերին: Հայերի ռեկորդներն է գրանցում, ինչպես , օրինակ, համաշխարհային Գինեսը: Հիմնական աշխատանքն արված է: Ամեն անգամ նոր ռեկորդների ժամանակ հավանաբար ավելացումներ կլինեն, այսինքն խմբագրումներ: Առաջարկվել էր միավորել «Դյուցազնագրքի» հետ, սակայն դեմ եմ, քանի որ տարբեր բաներ են: «Դյուցազնագիրքը» գիրք է, իսկ այս նոր ստեղծվող էջը կազմակերպությունն է, որը գրանցում է ռեկորդները: Նոր ստեղծվող էջի՝ «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպության նկարը հետագայում փոխվելու է, երբ պատրաստ լինի լոգոն:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Արմինե Հարությունյան1 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի @Արմինե Հարությունյան1, հոդվածները ես էի առաջարկել ձուլել, քանի որ դրանց բովանդակությունը գրեթե չի տարբերվում իրարից։ Խնդրում եմ կարգի բերել երկու հոդվածն էլ, այլապես դրանցից մեկը կարող է ջնջվել։ Մասնավորապես, նույնն է գերծավալուն «Ռեկորդակիրներ» ենթաբաժինը։ Այն կարող է մնալ միայն գրքի մասին հոդվածում, իսկ ՀԿ-ի հոդվածում կարելի է տալ ներքին հղում։ Խնդրում եմ շտկել նաև այդ բաժնի ոճը, որում կան ոչ հանրագիտարանային բառեր ու սահմանումներ։ Սիրված և ճանաչված ջութակահար, շնորհաշատ քանոնահարուհի, Եւ շատ այլ ռեկորդակիրներ արտահայտությունները հանրագիտարանային չեն։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 17:55, 8 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]
Շնորհակալություն խորհուրդների համար: Ամբողջը ուղղված է: Հիմա ինչպե՞ս պետք է ճիշտ տեղադրվի, որ փնտրվի: Արմինե Հարությունյան1 (քննարկում) 06:02, 11 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]
Հարգելի @Արմինե Հարությունյան1։ Հոդվածում ամեն ինչ ճիշտ է արված, պարզապես պետք է ժամանակ տալ Գուգլին։ Այլ որոնողական ցանցերով արդեն փնտրվում է, օրինակ՝ duckduckgo, bing, yandex. ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:11, 11 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]
Իսկ վիքիպեդիայի համար սովորաբար որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ լինում: Արմինե Հարությունյան1 (քննարկում) 07:14, 11 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]
Որ լիարժեք փնտրվի բոլոր որոնողական ցանցերով: Արմինե Հարությունյան1 (քննարկում) 11:28, 11 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]
Կրկին բարև ձեզ: Խնդրում եմ վերանայել«Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպության էջը: Գուգլում չի փնտրվում արդեն բավական ժամանակ: Ճիշտ է, նշվեց, որ որոնողական համակարգերի հետ է կապված խնդիրը, սակայն հնարավոր է, որ ես եմ սխալ թույլ տվել: Գուցե կոդերում պետք է փնտրման թեգեր ավելացնել կամ չգիտեմ: Բոլորին կխնդրեի ուսումնասիրել այդ էջը: Գուցե խնդիր ունի: Մուտքագրման առաջին օրը ջնջվել էր և տեղափոխվել էր սևագրի էջ: Հիմա չգիտեմ ճի՞շտ տեղում է, թե ոչ: Նախապես շնորհակալություն: Արմինե Հարությունյան1 (քննարկում) 07:42, 13 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]
Խնդրում եմ Ռեկորդակիրներ հատվածը չջնջել: Այդտեղ հղումներ կան, որ շատ կարևոր են, եթե ձևաչափը հարմար չէ, նշեք այլ տարբերակ ուղղելու համար: Արմինե Հարությունյան1 (քննարկում) 08:55, 19 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Հարգելի Արմինե Հարությունյան1, խնդրում եմ զերծ մնալ չպատճառաբանված հետշրջումներից։ Հարցերի դեպքում գրեք մասնակցի կամ հոդվածի քննարկման էջերում, նշեք ակտիվ մասնակիցների, ադմինների, Ձեր բոլոր հարցերը կստանան իրենց պատասխանները։--Ավետիսյան91 (քննարկում) 09:19, 19 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Հեռացված հատվածի հետ կապված նշեմ, որ Վիքիպեդիան հանրագիտարան է, առաջարում եմ ծանոթանալ այս նյութին՝ Վիքիպեդիա:Ինչ չէ Վիքիպեդիան։ Եթե կա հոդվածի բովանդակության հետ անմիջական առնչություն ունեցող մեկ այլ հոդված կամ հոդվածներ, ապա կարող եք ավելացնել «Տես նաև» բաժին և նշել դրանք։--Ավետիսյան91 (քննարկում) 09:23, 19 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

"Ռոբոտ Pepper" հոդվածի հետ կապված հարց

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8C%D5%B8%D5%A2%D5%B8%D5%BF_Pepper

Բարև Ձեզ, Խնդրում եմ կարող եք ինձ ուղղորդել ինչ անել, եթե իմ հոդվածի վերին հատվածում նշված է " Ուշադրությո՜ւն: Այս հոդվածը ենթակա է արագ ջնջման" և ինչ կարող եմ փոփոխել հոդվածի մեջ որպեսզի ճիշտ ստացվի։

Կանխավ շնորհակալություն Սոֆյա Թադևոսյան– Այս անստորագիր գրառման հեղինակն է Tadevosyan11 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Tadevosyan11, ջնջման կաղապարը դրվել էր ավտոմատ համակարգի կողմից՝ սպամի հիմքով։ Խնդրում եմ վերանայել հոդվածը՝ բարելավելով թարգմանությունը, շարադասությունը։ Կարծես խնդիրը դրանում է, ժամանակ ունենալու դեպքում կփորձեմ ինքս շտկումներ կատարել։--Ավետիսյան91 (քննարկում) 13:32, 16 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]
Շնորհակալ եմ արագ պատասխանի համար։
Ես ջնջեցի հոդվածումս տեղադրված նկարը կարծելով, որ հենց դա էր պատճառը, հիմա այդ հատվածը չկա նյութիս վերևի հատվածում։ Բայց եթե ինչ-որ կերպ ժամանակ ունենաք խնդրում եմ կարող եք օգնել, եթե ինչ-որ սխալմունք կա հոդվածումս։
Կանխավ շնորհակալություն,
Սոֆյա Թադևոսյան Tadevosyan11 (քննարկում) 14:08, 16 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Նկար

Ինչպե՞ս փոխել վիքիպեդիայում հոդվածի նկարը։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է 178.160.248.66 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի անանուն մասնակից։ Ո՞ր հոդվածի մասին է խոսքը։ --23artashes (քննարկում) 05:33, 26 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Զարզանդ Դարյան

Բարև Ձեզ: Ես Աստղիկն եմ, Զարզանդ Դարյանի ծոռնուհին եմ և ուզում եմ դուք ինձ օգնեք ես նրա վիքիպեդիայի նկարը փոխեմ: Կօգնեք ինձ?(:

--Ijikes (քննարկում) 15:41, 26 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Հարգելի՛ Ijikes, նոր նկարը կարող եք բեռնել այստեղ որպես ոչ ազատ պատկեր, որից հետո այն կարելի է տեադրել հոդվածում։--Voskanyan (քննարկում) 15:47, 26 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Բարև Ձեզ: Ինչպե՞ս կարող եմ իմ հոդվածը սևագրությունից տեղափոխել գլխավոր էջ: Հոդվածի անունն է (VR գործիքներ): Կանխավ շնորհակալություն: --Davit23 (քննարկում) 17:49, 31 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Ինչպե՞ս կարող եմ հոդվածը սևագրությունից տեղափոխել գլխավոր էջ:

Բարև Ձեզ: Ինձ մոտ չի ստացվում հոդվածը սևագրությունից տեղափոխել գլխավոր էջ: Հոդվածի անունն է (VR գործիքներ): Ինչպե՞ս կարող եմ այն տեղափոխել: Կանխավ շնորհակալություն: --Davit23 (քննարկում) 18:02, 31 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Հարգելի Davit23, պատասխանել եմ Ձեր քննարկման էջում։ --23artashes (քննարկում) 18:26, 31 Հոկտեմբերի 2021 (UTC)[reply]

Ի՞նչպես տեղափոխել սևագիրը Wikipedia որպես նոր հոդված գոյություն չունեցող վերնագրի տակ

Բարև ձեզ ես ցանկանում եմ տեղափոխել իմ սևագիրը, ստեղծել այն որպես նոր հոդված Deepfake վերնագրով։ Կանխավ շնորհակալություն։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Vahan03 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Բարև ձեզ, Մասնակից:Vahan03, Այս էջում գրված է անգլերեն և այս տեսանյութում ամեն ինչ ցույց է տրված` Ինչպես հոդվածն ավազարկղից տեղափոխել հիմնական տիրույթ։ Խնդրում եմ չմոռանալ ստորագրել։ - Kareyac (քննարկում) 05:13, 17 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]

Փչացած հեռախոս

Բարև ձեզ իմ հրապարակաց հոդված դուք քցել եք սևագիր օգնեք հանեմ սևագրից նախապես շնորհակալ եմ– Այս անստորագիր գրառման հեղինակն է Vanya2021 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի @Vanya2021, այդ հոդվածն ինչպես կար անաղբյուր, այդպես էլ մնացել է։ Հրապարակել այն չեք կարող, քանի դեռ չեք ավելացրել վստահելի աղբյուրներ ծանոթագրությունների տեսքով։ Արտաքին հղումները աղբյուր չեն։ Խնդրում եմ ծանոթանալ Վիքիպեդիա:Վստահելի աղբյուրներ էջին, սևագրում կատարել անհրաժեշտ լրացումները, նոր հրապարակել հոդվածը։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 08:03, 15 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]