Վինչենցո Կանտիելո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինչենցո Կանտիելո
իտալ.՝ Vincenzo Cantiello
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 25, 2000(2000-08-25) (23 տարեկան)
ԾննդավայրՍանտ Արպինո, Կազերտա, Կամպանիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
Մասնագիտություներգիչ
 Vincenzo Cantiello Վիքիպահեստում

Վինչենցո Կանտիելո (օգոստոսի 25, 2000(2000-08-25), Սանտ Արպինո, Կազերտա, Կամպանիա, Իտալիա)[1], իտալացի երգիչ, որը «Tu primo grande amore» երգով հաղթել է Մալթայում կայացած 12-րդ ամենամյա Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում[2][3]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 2000 թվականի օգոստոսի 25-ին Սանտ Արպինոյում։ Երաժշտությամբ հետաքրքրվել է վաղ մանկությունից, սկզբում երգել է իր եկեղեցու երգչախմբում, 9 տարեկանում սկսել է ինքնուրույն երգել։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Ti lascio una canzone ծրագրին մասնակցելով գրավել է աշխարհի ուշադրությունը։ Հաջորդ տարվա նոյեմբերի 15-ին «Tu primo grande amore» երգով ներկայացրել է Իտալիան Մանկական Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում՝ ընդհանուր 159 միավորով զբաղեցնելով առաջին տեղը՝ ընդամենը տասներկու միավորով առաջ անցնելով երկրորդ տեղը զբաղեցրած «Երեխաների մոլորակ» ակումբ[4]։ Նա մրցույթի առաջին իտալացի մասնակիցն էր, ինչպես նաև միակ տղա մենակատարը ամբողջ մրցույթում։ Այնուհետև մասնակցել է 2015 թվականին կայացած Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին, որը անցկացվել է Բուլղարիայում։ Նա հաղորդել է Իտալիայի շնորհած միավորները և գավաթը հանձնել հաղթողին։ Մրցույթի 20-ամյակի կապակցությամբ Կանտիելոն, որպես նախկին հաղթող ելույթ է ունեցել Երևանում[5]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Ալբոմ
2013 Փայլ և Ոսկի Այս սինգլները չեն ընդգրկվել ալբոմում
2014 Դուք առաջին մեծ սերն եք
2015 All of me
2015 Take Me to Church"
2016 Ամառային հուզմունքներ Երբեք շատ չի լինում

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում
2016 Երբեք շատ չի լինում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Italy 2014». EBU.
  2. Granger, Anthony (2014 թ․ սեպտեմբերի 4). «Italy: Vincenzo Cantiello To JESC'14». Eurovoix. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. Fisher, Luke James (2014 թ․ սեպտեմբերի 26). «Italy names Vincenzo Cantiello as representative». EBU. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.
  4. «(VIDEO) Junior Eurovision Song Contest: vince Vincenzo Cantiello». ParlandoDi.it. 2014 թ․ նոյեմբերի 15.
  5. «Junior Eurovision 2022: 11 Champions will perform in Yerevan!». junioreurovision.tv (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող՝
Իտալիան Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում
2014
Հաջորդող՝
Չիարա և Մարտինա Սկարպարի
«Վիվա» երգով
Նախորդող՝
Մալթա Մալթա Գայա Կաուկի
«Սկիզբ» երգով
Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթող
2014
Հաջորդող՝
Մալթա Մալթա Դեստինի Չուկունիերե
«Ոչ իմ հոգին» երգով
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինչենցո Կանտիելո» հոդվածին։