Վիկտոր Ցոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Վիկտոր Ցոյ

Վիկտոր Ցոյ 1986 թ.
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Վիկտոր Ռոբերտի Ցոյ
Ծնվել է հուլիսի 21, 1962 թ.
Լենինգրադ
Երկիր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մահացել է օգոստոսի 15, 1990 թ.
Սլոկա-Տալսի ճանապարհի 35-րդ կմ, Տուկումսկի մարզ, Լատվիա, ԽՍՀՄ
Ժանրեր ռոք,փանկ-ռոք, պոստ-փանկ, նոր ալիք
Մասնագիտություն բանաստեղծ, երգիչ, կոմպոզիտոր, դերասան, նկարիչ
Լեյբլ ԱնՏռոպ, Երաժշտություն (ընկերություն)

Վիկտոր Ռոբերտի Ցոյ (հունիսի 21, 1962, Լենինգրադ - 1990, օգոստոսի 15 Սլոկա-Թալսի խճուղու 35-րդ կմ, Լատվիա), սովետական ռոք-երաժիշտ, երգերի հեղինակ և նկարիչ։ «Կինո» հռչակավոր ռոք-խմբի հիմնադիր։ Բազմաթիվ համերգներ է տվել արտասահմանում՝ այդ թվում Սպիտակի երկրաշարժի տուժածների օգտին։ Նկարվել է «ԱՍՍԱ», «Ասեղ» ֆիլմերում։ Զոհվել է 28 տարեկանում՝ ավտովթարից։

«Կինո» խմբի վերջին ալբոմը վերջնական տեսքի է բերվել և հնչունավորվել Յուրի Կասպարյանի կողմից։

Կենսագրությունը[խմբագրել]

Վիկտոր Ցոյը ծնվել է Լենինգրադի Մոսկովյան թաղամասի ծննդատանը, Ֆիզկուլտուրայի ուսուցչուհու՝ Վալենտինա Վասիլևնա Գուսեևնայի և կորեական ծագում ունեցող ինժեներ՝ Ռոբերտ Մաքսիմովիչ Ցոյի ընտանիքում: Նա ընտանիքի միակ զավակն էր:

Կարիերան[խմբագրել]

1981թ.-ի ամռանը ընկերների՝ Ալեքսեյ Ռիբինի և Օլեգ Վալինսկու հետ հիմնում է «Гарин и гиперболоиды» խումբը, որն արդեն աշնանը դառնում է Լենինգրադյան ռոք ակումբի անդամ։ Վալինսկին շուտով բանակ է զորակոչվում, իսկ խումբն էլ, որի անվանումը արդեն «Кино» էր, սկսում է առաջին ալբոմի ձայնագրությունները։ 1982թ. ավարտվում են խմբի առաջին ալբոմի ձայնագրությունները, որի անվանումն էր պարզապես «45»։ Ալբոմը տարածվում է երկրով մեկ, սկսվում են համերգային շրջագայությունները։

«Կինո» խումբը Ցոյի գլխավորությամբ բազմաթիվ հաջողակ ալբոմներ է ձայնագրել` «45», «46», «Это не любовь», «Последний герой», «Группа крови», «Звезда по имени Солнце»։ 1990թ.-ի օգոստոսի 15-ին Վիկտոր Ցոյը դառնում է ավտովթարի զոհ. նա քնում է մեքենայի ղեկին, ինչի պատճառով մեքենան բախվում է ավտոբուսին։

Ցոյը համարվում է ռուսական ռոքի մեծագույն լեգենդներից մեկը։