Յուրի Կասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Կասպարյան
Ծնված հունիսի 24, 1963
Սիմֆերոպոլ, Ուկրաինա
Երկիր Հայաստան
Ժանրեր ռուսական ռոք
Գործիքներ կիթառ
Գործունեություն 1983 - ներկա
Կապված Կինո, Պոպ-Մեխանիկա, Յու-Պիտեր, Վյաչեսլավ Բուտուսով, Սերգեյ դե Ռոկամբոլ
Yuri Kasparyan.jpg

Յուրի Կասպարյանը (ծնված 1963 հունիսի 24, Սիմֆերոպոլ, Ուկրաինա) հայազգի երաժիշտ է, առավել հայտնի է որպես ռուսական լեգենդար Կինո ռոք խմբի կիթառահար։

Կենսագրություն[խմբագրել]

Յուրի Կասպարյանը ծնվել է 1963թ.-ի հունիսի 24-ին Սիմֆերոպոլում, սակայն մեծացել և ապրել է Լենինգրադում։ Կիթառ սկսել է նվագել դպրոցական տարիքից։ Նվագել է ռոքնռոլ և քանտրի դպրոցական խմբերում։ 1983թ.-ին իր խմբի բաս կիթառահար Մաքսիմ Կոլոսովի հետ միանում է ռուսական Կինո ռոք խմբին։ Նույն տարվա մարտին համերգ տալուց հետո տարաձայնություններ ծագեցին խմբի ստեղծողներ Վիկտոր Ցոյի և Ալեքսեյ Ռիբինի միջև։ Արդյունքում Կինո խումբը ցրվեց։ Նույն տարվա ամռանը, երբ Կինո խումբը համալրվել էր նոր երաժիշտներով, Վիկտոր Ցոյը հրավիրում է Յուրի Կասպարյանին դառնալու խմբի լիակատար անդամ։
Մինչև 1990 թ.-ը եղել է խմբի անփոխարինելի անդամ, որի հետ ձայնագրել է 8 ալբոմ։ Զուգահեռ նվագում էր Պոպ-Մեխանիկա խմբում։ Բազում համերգներ է տվել ԽՍՀՄ-ի տարածքում, ինչպես նաև Իտալիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում։
1987 թ.-ին ամուսնանում է ամերիկացի երգչուհի Ջոան Ստինգրեյի հետ։
1990 թ.-ին Կինո խմբի մեներգիչ Վիկտոր Ցոյը ավտովթարի արդյունքում մահանում է, իսկ Կինո խումբը դադարում է իր գոյությունը։
1990 թ.-ից համագործակցում է «Атриум драконовы ключи» արտ-խմբի հետ։
1996 թ.-ին ձայնագրում է ինստրումենտալ « Драконовы ключи » ալբոմը։ Այնուհետև սկսում է համագործակցել ռուսական Նաուտիլուս Պոմպիլիուս խմբի նախկին մեներգիչ Վյաչեսլավ Բուտուսովի հետ։
1997 թ.-ին Կասպարյանը, Բուտուսովը և Սերգեյ դե Ռոկամբոլը միասին ձայնագրում են ալբոմ « Незаконнорожденный Альхимик Доктор Фауст-Пернатый Змей » անունով։
1998 թ.-ի ամռանը Յուրի Կասպարյանը և Կինո խմբի ստեղծողներից մեկը ` Ալեքսեյ Ռիբինը, փորձում են վերականգնել լեգենդար Կինո խումբը։ Նրանք համերգներ են տալիս Ռուսաստանում և հասնում են անսպասելի հաջողությունների , ինչի շնորհիվ երաժիշտները նպատակ են դնում լիարժեքորեն վերականգնել լեգենդար խումբը, սակայն տարբեր պատճառներով նպատակը չի իրականանում։
1999-2001 թթ. Յուրի Կասպարյանը աշխատում է իր երկրորդ սոլո ալբոմի վրա։
2001 թ.-ին Յուրի Կասպարյանը Վյաչեսլավ Բուտուսովի հետ ստեղծում է Յու-Պիտեր խումբը, որի հետ ձայնագրել է 3 ալբոմ։

Ալբոմներ[խմբագրել]

Սոլո։

  • Незаконнорожденный Альхимик Доктор Фауст-Пернатый Змей

Կինո խմբի հետ։

  • 46
  • Ночь
  • Начальник Камчатки
  • Это не любовь
  • Группа крови
  • Звезда по имени солнце
  • Французский альбом
  • Черный альбом

Յու-Պիտեր խմբի հետ։

  • Имя рек
  • Биографика
  • Цветы и тернии

Աղբյուրներ[խմբագրել]