Վիկտոր Բիյագով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Բիյագով
Ծնվել էմարտի 8, 1972(1972-03-08) (52 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Վիկտոր Լեոնիդի Բիյագով (մարտի 8, 1972(1972-03-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախկին լիազոր ներկայացուցիչ, այժմ Նիրդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Բիյագովը ծնվել է 1972 թվականի մարտի 8-ին՝ Երևանում։ 1988-1994 թվականներին սովորել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պատմության և անգլերենի ֆակուլտետում, իսկ 1996-1998 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտում։

1994-1996 թվականներին եղել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության ԽՍՀՄ և Անկախ Պետությունների Համագործակցության Միջիասիական երկրների բաժնի ռեֆերենտ, իսկ 1996-1998 թվականներին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության Անկախ Պետությունների Համագործակցության երկրների վարչության Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի բաժնի կցորդ։ 1998-2000 թվականներին եղել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների 2-րդ բաժնի կցորդ, այնուհետև՝ 3-րդ քարտուղար։

2000-2002 թվականներին եղել է Ռումինիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար, իսկ 2003-2005 թվականներին՝ ՍՎՄԱ վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի 2-րդ քարտուղար։ 2005-2008 թվականներին եղել է Գերմանիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար։ 2009-2010 թվականներին եղել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության ԵԱՀԿ բաժնի 2-րդ և 1-ին քարտուղար։ 2010-2014 թվականներին եղել է Եվրոպական միությունում Հայաստանի ներկայացուցչության առաջին քարտուղար, Հայաստանի արտաքին գործերի նախարարության Ամերիկայի Վարչության ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի 1-ին քարտուղար։

2014-2018 թվականներին եղել է Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ։ 2018 թվականի սեպտեմբերի 10-ից Հայաստանի արտաքին գործերի նախարարության Անկախ Պետությունների Համագործակցության երկրների և կառույցների հետ համագործակցության վարչության խորհրդական և վարչության պետի պաշտոնակատար է։ Դիվանագիտական աստիճանն է՝ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար[1]։

2018 թվականի նոյեմբերի 21-ի Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ[2][3][4][5][6]։

2023 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում իր պաշտոնից ետ կանչվելով՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվեց Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Նաև քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիկտոր Բիյագով» (PDF). www.mfa.am. 05․09․2023.
  2. «Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներ». www.despan.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. «ՀՀ-ն ՀԱՊԿ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի». yerevan.today. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 5-ին.
  4. TV, Azat (2021 թ․ հոկտեմբերի 12). «ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ է ընտրվել Վիկտոր Բիյագովը». Your Site NAME Goes HERE (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. «Վիկտոր Բիյագով». 2018 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 5-ին.
  6. «Վիկտոր Բիյագովը նշանակվել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ | Noror.am». www.noror.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 5-ին.
  7. «Դեսպան». netherlands.mfa.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 18-ին.
  8. Zaken, Ministerie van Algemene (2018 թ․ փետրվարի 21). «Ambassade van de Republiek Armenië ('s-Gravenhage) - Ambassades, consulaten en overige vertegenwoordigingen - Rijksoverheid.nl». www.rijksoverheid.nl (հոլանդերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]