Վիկտոր Բարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Բարտ
Ծնվել էապրիլի 8, 1887(1887-04-08)[1][2]
ԾննդավայրՎելիչաևսկոե, Լևոկումսկոեի շրջան, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ
Վախճանվել էմայիսի 27, 1954(1954-05-27)[3] (67 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունQ56240463? և Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարիչ
Ժանրգրաֆիկա

Վիկտոր Սերգեևիչ Բարտ (ապրիլի 8, 1887(1887-04-08)[1][2], Վելիչաևսկոե, Լևոկումսկոեի շրջան, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ - մայիսի 27, 1954(1954-05-27)[3], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղանկարիչ, արվեստի տեսաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Բարտը ծնվել է անասնաբույժի ընտանիքում։ 1905 թվականին ավարտել է Սումիի ռեալական ուսումնարանը։ Սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1906—1911), որտեղ ծանոթացել է Մ․ Լարինովի, Ն․ Գոնչարովի, Դ․ Բուրլյուկի, Վ․ Մայակովսկու հետ։ 1911 թվականին հեռացվել է, ինչպես ինքն է գրել, «ուսումնարանի դոգմատիկայի և կանոնակարգի մերժման համար»։

1911 թվականից սովորել է Գեղարվեստի ակադեմիային կից բարձրագույն գեղանկարչական ուսումնարանում, որտեղից նույնպես հեռացվել է[4]։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին եղել է պրապորշչիկ գործող բանակում։ 1916 թվականին Ֆրանսիայի հատուկ նշանակության զորքերի, ապա ռուսական էքպեդիթիոն կորպոսում կռվել է Սալոնիկում։

1917 թվականից ապրել է Փարիզում, նկարել է նկարներ, գրել տեսական հոդվածներ գեղանկարչության մասին։ Մասնակցլ է Փարիզի ցուցահանդեսներին։ 1923 թվականին Վ․ Մայակովսկին իր փարիզյան ակնարկում նրա մասին գրել է․ «Ես եղել եմ նախքան պատերազմը մեզ շատ հայտնի նկարիչ, լուրջ, մեծ տաղանդի տեր մարդ Բարտի արվեստանոցում՝ նրա փոքրիկ երկրային արվեստանոցում, ես տեսել եմ տասնյակ աշխատանքներ՝ անկասկած հետաքրքիր՝ նաև ցանկացած ֆրանսիացու համեմատությամբ»[5]։

1925 թվականին սովետական նկարիչների հետ ձևավորել է ԽՍՀՄ տաղավարը Փարիզի միջազգային ցուցահանդեսում։

1936 թվականին վերադարձել է ԽՍՀՄ։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1910-ական թվականներին հայտնի էր որպես նկարիչ-ավանգարդ, «Ագուռի զինվոր» (1910—1911), «Ավանակի պոչ» (1912), «Միշել» (1913) ցուցահանդեսների մասնակից և կազմակերպիչ։ Բարտի այդ ժամանակվա աշխատանքներում զգացվում է Մ․ Ֆեոդորովիչի և նեոպրիմիտիվիզմի ազդեցությունը։

«Ծիր Կաթին» ամսագրում տպագրվել է արվեստագիտական «Կոմպոզիցիայի և գեղանկարչության տեսություն» աշխատանքը։

Նկարել է «Տղան և սկավառականետորդը», «Ձիու, ծառի և մարդու նկար», «Աշտարակներով կինը» և այլ նկարներ։ Նկարազարդել է Ա․ Պուշկինի «Բելկինի վիպակները» և Մ․ Մոնտենի «Փորձերը»։ Հոդվածներում անդրադարձել է նկարչության մեջ կոմպոզիցիայի տեսության հարցերին։

Փարիզում հանդես է եկել նկարչության մասին զեկույցներով՝ ռուս նկարիչնեչի ժաղովի ժամանակ։ Հրապարակել է «Գեղանկարչական արտահայտաձևերի հարաբերականությունը» («Удар», 1922, № 3) հոդվածը։ Ի․ Միխայելովիչի և Ս․ Մատվեևիչի հետ ընդգրկվել է «Через» (1923—1924) խմբում։ Մասնակցել է Ս․ Գրանովսկիի և Ս․ Դելոնեի Տ․ Տցարի «Օդային սիրտ» և Զդանևիչի «Զատիկի կղզին» բարեգործական բեմադրությունների ձևավորմանը։

Մասնակցել է «Հարյուրյակ Պարնասից» ցուցահանդեսին Le Parnasse (1921) սրճարանում, ռուս նկարիչնեչի ցուցահանդեսներին՝ Լոնդոնի Whitechapel պատկերասրահում (1921), Փարիզի La Licorne (1923), T. Carmine (1924, Ա․ Լանսկիմի և Կ․ Տերեշկովիչի հետ միասին), M. Henry (1925, Ա․ Լանսկիմի, Տերեշկովիչի, Ի․ Ալբերտովիչի, Պ․ Չելիշևիցի և Մ․ Զախառովիչի հետ միասին), А. Manteau (1928, մ․ Բալյումի և Ա Մինչինի հետ միասին), Zak (1929, Մ․ Սթերլինդի հետ միասին), d’Alignan (1931) ցուցահանդեսներում, Ռուսական նակրչության փարիզյան ցուցահանդեսում (1935)։ Մասնակցել է «Անկախների սալոն» (1922, 1925, 1926), «Աշնանային սալոն» (1928) և «Տյուլրի սալոն» (1930) փարիզյան սալոնների[6]։

Վերադառնալով ԽՍՀՄ զբաղվել է գրքերի նակարազարդմամբ, ինչպիսիք են՝ Ալեքսանդր Պուշկինի «Սալթան թագավորի հեքիաթը», Զինաիդա Ալեքսանդրովայի «Արջուկի հարևանները» (1937), Նիկոլայ Նեկրասովի «Բանաստեղծությունները» (1939), Յանկա Կուպալայի «Օլեսյան» (1940), մանկական օրագիր «Ամբողջ տարին» (1948) և այլն։

1943-1948 թվականներին ստեղծել է «Մոսկվան իր անցյալով և ներկայով» վիմագրությունը։ 1951 թվականից նկարել է ուսումնական ձեռնարկներ։ Բարտի աշխատանքները պահվում են Վլադիմիր Մայակովսկու անվան պետական թանգարանի հավաքածուում։

Տարվածություն շախմատով[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա եղբայրը խաղացել է շախմատ պրոֆեսիոնալ մակարդակով։ «Les Cahiers de l’Echiquier Français» (1936 թվականի նոյեմբեր- դեկտեմբեր) շախմատային ամսագրում, Ֆրանսիայում գտնվելու ընթացքում հրատարակել է պատմվածք 16-րդ դարի իտալացի շախմատիստ Պաոլո Բոիի և անծանոթ գեղեցկուհու կերպարով ներկայացած Դևի հանդիպման և նրանց միջև տեղի ունեցած շախմատային խաղի մասին։ Պատմվածքին հավելվել է շախմատային խնդիր և նկար, որ նկարազարդում էին սյուժեն և ստեղծվել էին նկարչի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 https://artinvestment.ru/en/auctions/9385/#bio
  3. 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
  4. Лапшин В. П. Из истории художественной жизни Москвы 1920-х годов: «Маковец» // Советское искусствознание-79. Вып. 2.― М., 1980. С. 355—391
  5. Маяковский В. В Лозунг-плакат. Очерки 1922-1923 годов. Неоконченное. Москва горит. Очерки 1927 года. — Directmedia, 2013-03-13. — 255 с. — ISBN 9785998947292
  6. Полевой В. М. Двадцать лет французской графики: Рисунок в революционных газетах и журналах, политический плакат 1920-х-1930-х годов.― М., 1981

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • РГАЛИ Ф. 680. Оп. 2. Ед. хр. 1967; Ф. 1334. Оп. 1. Ед. хр. 418; Оп. 2. Ед. хр. 109—110; РГИА Ф. 789. Оп. 13. 1911. Д. 111.
  • Чернышев Н. К репродукциям // Млечный Путь, 1916. № 1. С. 18.
  • Маковец, 1922, № 1 (фронт.); № 2. С. 1, 27 (ил.), 32.
  • Удар, 1922, № 3, Б/с; 1923. № 4. Б/с.
  • Сидоров А. А. Русская графика за годы революции 1917—1922.― М., 1923. С. 60, 63.
  • Маяковский В. В. Собр. соч.: В 13 т. Т. 4.― М., 1957. С. 250.
  • Сто памятных дат: Художественный календарь. 1987. ―М., 1986. С. 116—118.
  • Русский авангард 1910—1920-х годов в европейском контексте / Отв. ред. Г. Ф. Коваленко. — М.: Наука, 2000. — ISBN 5-02-011659-9
  • Сарабьянов А. Д. Неизвестный русский авангард. ― М., 1992.
  • Харджиев Н. Н. Статьи об авангарде: Архив русского авангарда / Сост. Р. Дуганов, Ю. Апришкин, А. Сарабьянов: В 2 т. ― М.: R. A., 1997.
  • Сеславинский М. В. Рандеву: Русские художники во французском книгоиздании первой половины ХХ века: альбом-каталог. — Москва: Астрель, 2009. — 504 с. — ISBN 978-5-94829-036-2
  • Сеславинский М. В. Французские библиофильские издания в оформлении русских художников-эмигрантов (1920—1940-е годы): монография. — М.: ИД Университетская книга, 2012. — 254, [6] с.: ил. — ISBN 978-5-454-00003-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]